Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 60
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2013թ. 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Համայնքի 2013թ. 1-ին  կիսամսյակի  բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով`

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

Համայնքի 2013թ. 1-ին կիսամսյակի բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 73.0%-ով, 283.1 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 206.7 մլն. դրամ: Նախորդ` 2012թ. նույն  ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվել է 19.9 %-ով կամ ավել  եկամուտները կազմել են  34.3մլն. դրամ:
2013թ. 1-ին կիսամսյակի բյուջեի վարչական մասը կատարվել 90.5 %-ով / պլան 215.3 մլն. դրամ, փաստացի 194.9 մլն. դրամ /: 2012թ.նույն ժամանակաշրջանի համեմատ,  2013թ. առաջին կիսամսյակում վարչական բյուջեում ավել եկամուտները կազմել են 27.1 մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2012թ. համեմատությամբ ավելացել  են 16.1 %: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են  69.1 %-ով / պլան 65.7 մլն. դրամ, փաստացի 45.4 մլն. դրամ /: Նախորդ` 2012թ.նույն ժամանակաշրջանի  համեմատությամբ սեփական եկամուտները ավելացել   են  25.5%-ով կամ սեփական եկամուտների հավաքագրումը  ավելացել    է  9.2  մլն. դրամի չափով:
2013թ. 1-ին կիսամսյակի ֆոնդային բյուջեի եկամուտները կատարվել է 17.5%-ով / պլան 67.7 մլն. դրամ, փաստացի 11.9 մլն.դրամ/, 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները ավելացել   են  7.2 մլն. դրամ կամ  1.6անգամ : Սեփական եկամուտների թերակատարման հիմնական պատճառներից մեկը «Սևան» Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից համայնքի բյուջեին հասանելիք հողի վարձավճարների գծով թերակատարումն է շուրջ 13.0 մլն. դրամի չափով :
          Համայնքի 2013թ. 1-ին կիսամսյակի բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է թիվ 1 հավելվածում:

ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

 Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` կատարվել է համայնքի 2013թ. 1-ին կիսամսյակի բյուջեի  ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 59.6 %-ով: 339.4 մլն.դրամ ծախսերի դիմաց  կատարվել  է  202.4 մլն.  դրամի  ծախս  կամ  թերակատարումը  կազմել  է  137.0 մլն. դրամ:
Ըստ  առանձին  ոլորտների` համայնքի 2013թ. 1-ին կիսամսյակի բյուջեի ծախսերը կատարվել են տարբեր տոկոսներով:  Կրթության, մշակույթի ծախսերը ֆինանսավորվել են միջինը  76.0 %` /հունվար – ապրիլ  ամիսների կատարողականն է, մայիս  ամիսը  ֆինանսավորվել է հունիս ամսվա մեջ/:  Վարչական բյուջեի ծախսերը կատարվել են  74.0%-ով ( 263.0մլն.  դրամ պլան, 194.7 մլն. դրամ փաստացի ծախս),  թերակատարումը կազմել է  68.3 մլն. դրամ, այդ  թվում 24.7 մլն. դրամ` վարչական բյուջեի պահուստային ֆոնդի գծով ծախսերի մասով, 11.5 մլն. դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ, 21.9 մլն.դրամ` կրթության և մշակույթի ծախսեր, 8.8 մլն.դրամ` շրջակա միջավայրի պաշտպանության ծախսեր, 1.4 մլն. դրամ սոցիալական այլ ծրագրերի գծով ծախսեր:
2012թ. 1-ին կիսամսյակի համեմատությամբ 2013թ. նույն ժամանակաշրջանի վարչական բյուջեի ծախսերը ավել են կատարվել  37.0 մլն. դրամ կամ 23.5 %-ի չափով:
2013թ. 1-ին կիսամսյակի համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը  կատարվել է 25.5 %-ով /125.4  մլն. դրամ պլան, 32.0 մլն. դրամ փաստացի ծախս /, նախորդ 2012թ. 1-ին կիսամսյակի համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով ավել   ծախսերն են կատարվել 5.3 մլն. դրամի չափով, կամ 19.9%  :
Համայնքի բյուջեի 2013թ. 1-ին կիսամսյակի ծախսերը և համեմատականը 2012թ. 1-ին կիսամսյակի նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածում:  Ֆոնդային բյուջեից իրականացվել են ճանապարհային տնտեսության գծով 13.2 մլն. դրամի փոսային հիմնանորոգման  ծախսերի վճարում, որը ամբողջությամբ  2012թ. պարտքի  վճարումն է: Վճարվել է  7.3մլն. դրամի չափով փողոցային լուսավորության կառուցման ծախսեր, որից 1.4 մլն. դրամը 2012թ. պարտք : Կատարվել են նաև ակլ ծախսեր : Ընդհանուր պարտքերը առ 01.01.2013թ. կազմել են 105.3 մլն. դրամ, 2012թ. պարտքերից մարվել են 58.8 մլն. դրամ, մնացել է 2012թ. պարտքերից 46.5 մլն. դրամ : 2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում առաձացել է նոր պարտքեր, ա/թ  կրթամշակութային ՀՈԱԿ-ի գծով  33.0 մլն. դրամ, որը վերաբերում է մայիս-հունիս ամիսների ծախսերն են, թողոցային լուսավորության ցանցի կառուցման գծով պարտքեր 10.2մլն. դրամ, բարձրահարկ ծենքերի վերելակների հիմնանորոգում 4.3 մլն. դրամ, այլ կարգի պարտքեր` 21.0 մլն. դրամ, ընդամենը 68.5 մլն. դրամ :
          Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի պահանջներով`
Ընդունել ի գիտություն համայնքի 2013թ. առաջին կիսամսյակի բյուջեի կատարման մասին հաղորդագրությունը:
/ հավելվածները կցվում են /

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner