Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 8
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2012Թ. 9 ԱՄՍՎԱ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Համայնքի 2012թ. 9 ամսվա  բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով`

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
          Համայնքի 2012թ. 9 ամսում բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 72.9%-ով, 364.4 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 265.6 մլն. դրամ: Նախորդ` 2011թ. նույն  ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն թերակատարվել է 6.3 %-ով կամ պակաս  եկամուտները կազմել են 17.8 մլն. դրամ:
          2012թ. 9 ամսվա բյուջեի վարչական մասը կատարվել է 81.7 %-ով / պլան` 310.5 մլն. դրամ, փաստացի` 253.8 մլն. դրամ /: 2011թ.նույն ժամանակաշրջանի համեմատ  բյուջեի վարչական մասում պակաս եկամուտները կազմել են 24.5  մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2012թ. համեմատությամբ պակասել են 8.8%: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են  50.3%-ով / պլան` 111.9 մլն. դրամ, փաստացի` 56.3 մլն. դրամ /: Նախորդ` 2011թ.նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական եկամուտները պակասել են  22.7%-ով կամ սեփական եկամուտների հավաքագրումը թերակատարվել է 21.1 մլն. դրամի չափով:
          2012թ. 9 ամսվա ֆոնդային բյուջեն կատարվել է 21.8 %-ով / պլան` 53.9մլն. դրամ, փաստացի` 11.8 մլն.դրամ/, 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները  ավելացել  են  6.7մլն. դրամ կամ 131.9%-ով:
          Համայնքի 2012թ. 9 ամսվա  բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2011թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է թիվ 1 հավելվածում / կցվում է / : Համայնքի 2012թ. 9 ամսվա ֆոնդային բյուջեի թերակատարման նման ցածր մակարդակը պայմանավորված է հողի և հիմնական միջոցների օտարումների բացակայությամբ:
ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

 

          Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` կատարվել է համայնքի 2012թ. 9 ամսվա  բյուջեի  ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 65.3%-ով: 398.6 մլն.դրամ  պլանային ծախսերի դիմաց փաստացի  կատարվել  է  260.3մլն.  դրամի  ծախս  կամ  թերակատարումը  կազմել  է  138.3 մլն. դրամ / 34.7% /:
          Ըստ  առանձին  ոլորտների` համայնքի 2012թ. 9 ամսվա  բյուջեի ծախսերը կատարվել են տարբեր տոկոսներով:  Կրթության, մշակույթի ծախսերը ֆինանսավորվել են 7 ամսվա չափով, 9 ամսվա փոխարեն: Գումարների բացակայության հետևանքով թվով 11 ՀՈԱԿ շուրջ 30.0 մլն. դրամի չափով չեն ստացել համապատասխան ֆինանասավորում:  Վարչական բյուջեի ծախսերն ապահովվել են 75.9%-ով / պլան` 325.5մլն.  դրամ, փաստացի ծախս` 247.1 մլն. դրամ /,  թերակատարումը կազմել է 78.4 մլն. դրամ, այդ  թվում` 11.1 մլն. դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ, 47.8 մլն.դրամ` կրթության և մշակույթի ծախսեր, 1.0 մլն.դրամ`շրջակա միջավայրի պաշտպանություն, 2.5 մլն. դրամ սոցիալական այլ ծրագրերի գծով ծախսեր, 20.9 մլն. դրամ համայնքի բյուջեի պահուստային ֆոնդ և այլն :
          2011թ. 9 ամսվա համեմատությամբ 2012թ. նույն ժամանակաշրջանի վարչական բյուջեի ծախսերը պակաս են կատարվել  13.2 մլն. դրամ կամ 5.1 %-ի չափով:
          2012թ.  9 ամսվա  համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը  կատարվել է 33.8%-ով / պլան` 122.1  մլն. դրամ, փաստացի ծախս` 41.3 մլն. դրամ /, նախորդ 2011թ. 9 ամսվա համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով պակաս  ծախսերը կազմել են 19.1  մլն. դրամ: Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 28.1 մլն. դրամի չափով ուղղվել է ֆոնդային բյուջե` կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով:
          Համայնքի բյուջեի 2012թ. 9 ամսվա ծախսերը և համեմատականը 2011թ. 9 ամսվա նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածում / կցվում է/ :
          Համայնքի 2012թ. 9 ամսվա բյուջեից վճարվել է 21.3 մլն. դրամի չափով ասֆալտապատման, փոսային նորոգման, 2.4մլն. դրամի չափով անձրևաջրատար ցանցի հիմնանորոգման,  թիվ 1 «Բողբոջ» մ / մ ՀՈԱԿ շենքի տանիքի նորոգմանն է հատկացվել 0.5 մլն. դրամ, 1.5 մլն դրամ ` «Հեքիաթ» մ/մ ՀՈԱԿ ցանկապատի տեղադրման համար:  Կատարվել են նաև այլ ծրագրեր:
ՊԱՐՏՔԵՐ
            Համայնքի 2012թ. բյուջեից  վճարվել է 15.0 մլն. դրամի չափով փոսային հիմնանորոգման պարտք, 3.0 մլն. դրամի չափով և այլ տեսակի պարտքեր:
             Ղեկավարվելով «ՏԻՄ» ՀՀ օրենքի  69-րդ հոդվածի  և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին  կետի  պահանջներով`
Ընդունել ի գիտություն համայնքի 2012թ. 9 ամսվա բյուջեի կատարման մասին հաղորդագրությունը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner