Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 56
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2011Թ. ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Համայնքի 2011թ. տարեկան  բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով`

            ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
            Համայնքի 2011թ. տարեկան բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 91.5%-ով, 431.9 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 395.2 մլն. դրամ, թերակատարումը կազմել է ընդհանուր 36.7մլն. դրամ, ա/թ վարչական բյուջեի գծով 2.5 մլն. դրամ, ֆոնդային բյուջեի մասով` 34.2 մլն. դրամ : Նախորդ` 2010թ. նույն  ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվել է 3.6%-ով կամ ավել եկամուտները կազմել են 13.8 մլն. դրամ:
            2011թ. տարեկան բյուջեի վարչական մասը կատարվել 99.3 %-ով / պլան 388.9 մլն. դրամ, փաստացի 386.4 մլն. դրամ/: 2010թ. համեմատությամբ   բյուջեի  վարչական մասում ավել եկամուտները կազմել են 22.6 մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2010թ. համեմատությամբ ավելացել են 6.2 %: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 97.8 %-ով / պլան 119.8 մլն. դրամ, փաստացի 117.1մլն. դրամ/: Նախորդ` 2010թ. նույն ժամանակաշրջանի  համեմատությամբ սեփական եկամուտները գերակատարվել են 25.5 %-ով կամ սեփական եկամուտների հավաքագրումը ավելացել  է 23.8մլն. դրամի չափով: Սեփական եկամուտների թերակատարումը պայմանավորված է  շենք շինությունների, փոխադրամիջոցների գույքահարկի (չի հավաքագրվել ընդհանուր 11.0 մլն. դրամի չափով գույքահարկ) և տեղական տուրքեր (չի հավաքագրվել ընդհանուր 1.1 մլն. դրամի տեղական տուրք ) պլանների թերակատարմամբ : Համայնքի ֆոնդային բյուջեն կատարվել է 20.4%-ով / ճշտված պլան 43.0 մլն. դրամ, փաստացի 8.8 մլն. դրամ / : Նախորդ 2010թ. համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները պակասել են  8.8 մլն. դրամով կամ 50.1%-ով : Այսպիսով համայնքի 2011թ. վարչական բյուջեի թերակատարումը պայմանավորված է սեփական  եկամուտների թերակատարմամբ , իսկ ֆոնդային բյուջեի թերակատարումը` համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման բացակայությամբ :

            Համայնքի 2011թ. բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2010թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է թիվ 1 հավելվածում:

            ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
            Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` համապատասխանաբար կատարվել են  համայնքի 2011թ. տարեկան բյուջեի  ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 91.1 %-ով: 432.1 մլն.դրամ պլանային  ծախսերի դիմաց  փաստացի կատարվել  է  393.8 մլն.  դրամի  ծախս  կամ  թերակատարումը  կազմել  է  38.3 մլն. դրամ:
            Վարչական բյուջեի ծախսերը կատարվել են 98.9%-ով (388.9մլն.  դրամ պլան, 384.8 մլն. դրամ փաստացի ծախս),  թերակատարումը կազմել է 4.1 մլն. դրամ : Վարչական բյուջեի 47.8%-ը կամ 183.9 մլն. դրամ կազմել են կրթության և մշակույթի ծախսերը,80.4 մլն.դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայությունները (20.9%), սանիտարական մաքրման և փողոցային լուսավորության ծախսերը կազմել են 52.5 մլն. դրամ կամ վարչական մասի 13.6 % -ը : Ըստ  առանձին  ոլորտների` համայնքի 2011թ. տարեկան բյուջեի ծախսերը կատարվել են հետևյալ չափերով. Կրթության ծախսերը` 100.0% , մշակույթի ծախսերը` 99.5%, ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ 97.9 %, շրջակա մջջավայրի  պաշտպանություն կամ սանիտարական մաքրում 99.7%, սոցիալական պաշտպանություն 99.9 %, համայնքի բյուջեի պահուստային ֆոնդը, որը ամբողջությամբ ուղղվելի ֆոնդային մաս, կատարվել է 95.9 %-ով, ապահովելով համայնքի 2011թ. ֆոնդային բյուջեի կատարումը 61.7 %-ով :  :
            2010թ. տարեկան համեմատությամբ 2011թ.  վարչական բյուջեի ծախսերը գերազանցվել են 21.0 մլն. դրամ կամ 5.8 %-ի չափով:
            2011թ.  համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը  կատարվել է 61.7 %-ով / 94.8  մլն. դրամ պլան,58.5 մլն. դրամ փաստացի ծախս /, նախորդ 2010թ. համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով  ծախսերը թերակատարվել են 13.9 մլն. դրամի չափով, կամ նախորդ տարվա համեմատությամբ ֆոնդային բյուջեի ծախսերը պակասել են  19.2 % -ով :
             Համայնքի բյուջեի 2011թ.  ծախսերը և համեմատականը 2010թ.   նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածում: 
            Համայնքի 2011թ. ֆոնդային բյուջեից վճարվել է 33.4 մլն. դրամի չափով ասֆալտապատման, անձրևաջրատար ցանցի և  փոսային հիմնանորոգման համար` կուտակելով 20.3 մլն. դրամի չափով պարտք : Փողոցային լուսավորության կառուցման ծախսերը կազմել են 10.5 մլն. դրամ, առաջացել է այդ գծով 1.4 մլն. դրամի պարտք : «Բողբոջ» մ/մ ՀՈԱԿ շենքի տանիքի կապիտալ նորոգման համար վճարվել է 12.1 մլն. դրամ, պարտքը այս գծով կազմել է 0.4 մլն. դրամ : Համայնքի բյուջեի  հաշվին իրականացվել են նաև այլ ծրագրեր :

            ՊԱՐՏՔԵՐ
            Առ 01.01.11թ. դրությամբ բյուջետային պարտքերը կազմել են 26.6 մլն. դրամ :
            Բյուջետային գործառնություններից դուրս պարտքեր չկային: 2011թ. ընթացքում մարվելէ 26.6 մլն. դրամի փողոցային հիմնանորոգման և ՀՈԱԿ թերֆինանսավորման պարտքերը : 2011թ ընթացքում կուտակվել է 23.2 մլն. դրամի չափով  պարտքեր, որից փողոցների փոսային հիմնանորոգման գծով 20.3 մլն. դրամ, փողոցների լուսավորության կառուցման գծով 1.4 մլն. դրամ, թջվ 1 մ/մ ՀՈԱԿ շենքի տանիքի հիմնանորոգման գծով 0.4 մլն. դրամ, նախագծային աշխատանքների գծով 1.1 մլն. դրամ : Առկա պարտքերի մարման և մնացորդների վերաբերյալ ցուցանիշները բերված են N 3 աղյուսակում :
           

            2011թ. ֆինանսատնտեսագիտական բաժնի աուդիտորական խմբի կողմից 10 ՀՈԱԿ և համայնքի ղեկավարի աշխատակազմում կատարվել է ներքին աուդիտ 2010թ.. տարեկան հաշվետվությունների հիման վրա, կազմված համապատասխան հաշվետվությունները և եզրակացությունները, գործող կարգի համաձայն ուղարկված են ՀՀ Ֆինանսների նախարարություն :
            Հիմք ընդունելով «ՏԻՄ» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3 կետի, 69 հոդվածի «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի 2,3 կետերի պահանջները
Հաստատել  համայնքի 2011թ.  բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:
                                                                                                           
 հավելվածները կցվում են:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner