Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 60
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2010թ. 1-ԻՆ ԿԻՍԱՄՍՅԱԿԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Համայնքի 2010թ. 1-ին կիսամսյակի  բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով`

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

Համայնքի 2010թ. 1-ին կիսամսյակի բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 79.5%-ով, 214.0 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 170.2 մլն. դրամ: Նախորդ` 2009թ. նույն  ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվել է 11.2 %-ով կամ ավել  եկամուտները կազմել են  17.1  մլն. դրամ:

2010թ. 1-ին կիսամսյակի բյուջեի վարչական մասը կատարվել 87.4 %-ով / պլան 186.6 մլն. դրամ, փաստացի 163.2 մլն. դրամ /: 2009թ.նույն ժամանակաշրջանի համեմատ,  2010թ. առաջին կիսամսյակում վարչական բյուջեում ավել եկամուտները կազմել են 17.7 մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2009թ. համեմատությամբ ավելացել են 12.2 %: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են  58.8 %-ով / պլան 56.3 մլն. դրամ, փաստացի 33.1 մլն. դրամ /: Նախորդ` 2009թ.նույն ժամանակաշրջանի  համեմատությամբ սեփական եկամուտները պակասել  են 8.6%-ով կամ սեփական եկամուտների հավաքագրումը պակասել  է 3.1 մլն. դրամի չափով:

2010թ. 1-ին կիսամսյակի ֆոնդային բյուջեն կատարվել է 25.3%-ով / պլան 27.4 մլն. դրամ, փաստացի 6.9 մլն.դրամ/, 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները պակասել   են  0.6 մլն. դրամ կամ 8.3 %-ով:

            Համայնքի 2010թ. 1-ին կիսամսյակի բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2009թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է թիվ 1 հավելվածում:

ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

 Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` կատարվել է համայնքի 2010թ. 1-ին կիսամսյակի բյուջեի  ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 66.9 %-ով: 257.4 մլն.դրամ ծախսերի դիմաց  կատարվել  է  172.2 մլնդրամի  ծախս  կամ  թերակատարումը  կազմել  է  85.2 մլն. դրամ:

Ըստ  առանձին  ոլորտների` համայնքի 2010թ. 1-ին կիսամսյակի բյուջեի ծախսերը կատարվել են տարբեր տոկոսներովԿրթության, մշակույթի ծախսերը ֆինանսավորվել են 71.7 %` /հունվարմայիս ամիսների կատարողականն է, հունիս ամիսը մնացել է պարտք/:  Վարչական բյուջեի ծախսերը ապահովվել է 75.3%-ով (210.7մլնդրամ պլան, 158.7 մլն. դրամ փաստացի ծախս),  թերակատարումը կազմել է 52.0մլն. դրամ, այդ  թվում 1.5 մլն. դրամ` վարչական բյուջեի պահուստային ֆոնդի գծով ծախսերի մասով, 10.8 մլն. դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ, 24.4 մլն.դրամ` կրթության և մշակույթի ծախսեր, 9.2 մլն.դրամ` շրջակա միջավայրի պաշտպանության ծախսեր, 5.6 մլն. դրամ սոցիալական այլ ծրագրերի գծով ծախսեր:

2009թ. 1-ին կիսամսյակի համեմատությամբ 2010թ. նույն ժամանակաշրջանի վարչական բյուջեի ծախսերը ավելին են կատարվել  28.0մլն. դրամ կամ 21.4 %-ի չափով:

2010թ. 1-ին կիսամսյակի համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը  կատարվել է 55.2 %-ով / 76.7  մլն. դրամ պլան, 42.4 մլն. դրամ փաստացի ծախս /, նախորդ 2009թ. 1-ին կիսամսյակի համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով ավել  ծախսերն են կատարվել 16.8մլն. դրամի չափով, կամ 65.7%  :

Համայնքի բյուջեի 2010թ. 1-ին կիսամսյակի ծախսերը և համեմատականը 2009թ. 1-ին կիսամսյակի նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածումՖոնդային բյուջեից իրականացվել են ճանապարհային տնտեսության գծով 6.5 մլն. դրամի, անձրևաջրատար ցանցի և դիտահորերի գծով  6.5 մլն. դրամի ծախսեր , 7.0 մլն. դրամի չափով ծախս է կատարվել գերեզմանոցի և ապրիլի 24-ի հուշախաչքարի շրջապատի ցանկապատման համար : 1.0 մլն. դրամի չափով ձեռք է բերվել նստարաններ և ծաղկամաններ : 16.4 մլն. դրամի չափով մարվել է փոսային հիմնանորոգման 2009թ. պարտքը: 3.4 մլն. դրամի չափով պատվիրվել և ստացվել են տարբեր ոլորտների նախագծա-նախահաշվային փաստաթղթեր :

            Ղեկավարվելով «ՏԻՄ» ՀՀ օրենքի  69-րդ հոդվածի  և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին  կետի  պահանջներով`

Ընդունել ի գիտություն համայնքի 2010թառաջին կիսամսյակի բյուջեի կատարման մասին հաղորդագրությունը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      



Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner