Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 34
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2010թ. 1-ԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Համայնքի 2010թ. 1-ին եռամսյակի  բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով`
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
            Համայնքի 2010թ. 1-ին եռամսյակի բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 82.1 %-ով, 107.1 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 87.9 մլն. դրամ: Նախորդ` 2009թ. նույն  ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվել է 14.7 %-ով կամ ավել  եկամուտները կազմել են 11.3 մլն. դրամ:
   2010թ. 1-ին եռամսյակի բյուջեի վարչական մասը կատարվել 88.2 %-ով / պլան 93.4 մլն. դրամ, փաստացի 82.3 մլն. դրամ /: 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ  բյուջեի 2010թ. առաջին եռամսյակի վարչական մասում ավել եկամուտները կազմել են 10.5 մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2009թ. համեմատությամբ ավելացել են 14.6 %: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են  62.2 %-ով / պլան  28.1  մլն. դրամ, փաստացի 17.5 մլն. դրամ /: Նախորդ` 2009թ. նույն ժամանակաշրջանի  համեմատությամբ սեփական եկամուտները գերակատարվել են 0.7 %-ով կամ սեփական եկամուտների հավաքագրումը պակասել  է  0.1  մլն. դրամի չափով:
     2010թ. 1-ին եռամսյակի  ֆոնդային բյուջեն կատարվել է 40.7 %-ով / պլան 13.7 մլն. դրամ, փաստացի 5.6 մլն.դրամ /, 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները ավելացել   են 0.8 մլն. դրամ կամ 17.3 %-ով:
      Համայնքի 2010թ. 1-ին եռամսյակի բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2009թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է թիվ 1 հավելվածում:

ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
      Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` կատարվել է համայնքի 2010թ.   1-ին եռամսյակի բյուջեի  ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 52.4 %-ով: 143.1 մլն.դրամ ծախսերի դիմաց  կատարվել  է 75.0 մլն.  դրամի  ծախս  կամ  թերակատարումը  կազմել  է  68.1 մլն. դրամ:
      Ըստ  առանձին  ոլորտների` համայնքի 2010թ. 1-ին եռամսյակի բյուջեի ծախսերը կատարվել են տարբեր տոկոսներով:  Կրթության, մշակույթի ծախսերը ֆինանսավորվել են ամբողջ պահանջի չափով կամ միջին հաշվով 45.6 %` / փետրվար-մարտ ամիսների կատարողականն է/ :
       Վարչական բյուջեի ծախսերը կատարվել է  42.1%-ով (117.5մլն.  դրամ պլան, 49.5 մլն. դրամ փաստացի ծախս),  թերակատարումը կազմել է 68.0 մլն. դրամ, այդ  թվում 10.3 մլն. դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ, 21.5 մլն.դրամ` կրթության և մշակույթի ծախսեր,  11.3 մլն.դրամ` շրջակա միջավայրի պաշտպանության ծախսեր / սանմաքրում/, 6.6 մլն. դրամ սոցիալական այլ ծրագրերի գծով ծախսեր և այլն:  5.5 մլն. դրամի չափով  դրամաշնորհ է հատկացվել  «Սևանի Պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերության շենքի հիմնանորոգման  համայնքային ներդրում  կատարելու համար :
       2009թ. 1-ին եռամսյակի համեմատությամբ 2010թ. նույն ժամանակաշրջանի վարչական բյուջեի ծախսերը պակաս են կատարվել  0.5 մլն. դրամ կամ  1.1  %-ի չափով:
       2010թ. 1-ին եռամսյակի համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը  կատարվել է 58.6 %-ով / 43.5  մլն. դրամ պլան, 25.5 մլն. դրամ փաստացի ծախս /, նախորդ 2009թ.
 1-ին եռամսյակի համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով պակաս ծախսերն են կատարվել 12.1 մլն. դրամի չափով, կամ մոտ 91.0 %-ով ավելի :
            Համայնքի բյուջեի 2010թ. 1-ին եռամսյակի ծախսերը և համեմատականը 2009թ. 1-ին եռամսյակի նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածում: 
            Համայնքի 2010թ. 1-ին եռամսյակի բյուջեից  վճարվել է 14.5 մլն. դրամի չափով ասֆալտապատման / նորոգման/ պարտքեր:  Ձեռք է բերվել և տեղադրվել 7.0 մլն. դրամի չափով Սևանի գերեզմանոցի և ապրիլի 24-ի հուշախաչքարի շրջապատման ցանկապատերը,  1.0 մլն. դրամի չափով  նստարաններ և ծաղկամաններ :

ՊԱՐՏՔԵՐ
              Համայնքի բյուջեի գծով պարտքերը առ 01.01.10թ. դրությամբ կազմել են  16.4մլն դրամ, այդ թվում փողոցների փոսային նորոգման  գծով` 16.4 մլն. դրամ, որից 2010թ. մարվել է 14.5 մլն դրամը :
            Ղեկավարվելով «ՏԻՄ» ՀՀ օրենքի  69-րդ հոդվածի  և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին  կետի  պահանջներով`

Ընդունել ի գիտություն համայնքի 2010թ.  առաջին եռամսյակի բյուջեի կատարման մասին հաղորդագրությունը:
 
Կողմ (11)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՄՍՈՆ
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ
ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      



Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner