Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 6
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 6


Զեկ. ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2015ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

Համայնքի 2015թ. տարեկան բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 90.2%-ով, 562.4 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 507.1 մլն. դրամ, թերակատարումը կազմել է ընդհանուր 55.3 մլն. դրամ, այդ թվում` վարչական բյուջեի գծով` 9.0 մլն. դրամ, ֆոնդային բյուջեի մասով` 46.3 մլն. դրամ: Նախորդ` 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվել է 8.3%-ով, կամ ավել եկամուտները կազմել են 39.1 մլն. դրամ: 2015թ. տարեկան բյուջեի վարչական մասը կատարվել 98.2 %-ով / պլան` 500.4 մլն. դրամ, փաստացի` 491.5 մլն. դրամ /: 2014թ. համեմատությամբ բյուջեի վարչական մասում ավել եկամուտները կազմել են 34.0 մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2014թ. համեմատությամբ ավելացել են 7.4 %: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 92.5 %-ով / պլան` 120.0 մլն. դրամ, փաստացի` 111.0 մլն. դրամ /: Նախորդ` 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական եկամուտները թերակատարվել են 3.7 %-ով, կամ սեփական եկամուտների հավաքագրումը պակասել է 4.3 մլն. դրամի չափով: Վարչական բյուջեի եկամտատեսակների գծով նախորդ տարվա համեմատությամբ գերակատարվել են փոխադրամիջոցների գույքահարկը / 4.4% /, շենք-շինությունների գույքահարկը` / 19.0 % /, հողի հարկը` / 9.3 % /, այս երեք եկամտատեսակների գերակատարումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ավելացել են 5.8 մլն. դրամի չափով: 2015թ. ընթացքում սեփական եկամուտները, բացառությամբ ոչ հարկային եկամուտների, թերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով, ընդհանուր առմամբ 9.0 մլն. դրամի չափով: Թերակատարումների հիմնական պատճառը ազգաբնակչության և իրավաբանական անձանց վճարումների մակարդակի նվազումն է, որոնք և օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ ունեն: Համայնքի ֆոնդային բյուջեի եկամուտները կատարվել է 25.2%-ով / ճշտված պլան` 62.0 մլն. դրամ, փաստացի` 15.6 մլն. դրամ /: Նախորդ` 2014թ. համեմատությամբ ֆոնդային բյուջեի փաստացի եկամուտները ավելացել են 5.2 մլն. դրամով կամ 49.3 %-ով:

ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` համապատասխանաբար կատարվել են համայնքի 2015թ. տարեկան բյուջեի ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 88.7%-ով: 562.6 մլն. դրամ պլանային ծախսերի դիմաց փաստացի կատարվել է 499.2 մլն. դրամի ծախս, կամ թերակատարումը կազմել է 63.4 / 11.3%/ մլն. դրամ: Վարչական բյուջեի ծախսերը կատարվել են 97.7%-ով (պլան` 501.5մլն. դրամ, փաստացի ծախս` 490.2 մլն. դրամ), թերակատարումը կազմել է 11.3 մլն. դրամ: Վարչական բյուջեի փաստացի ծախսերի 44.8%-ը կամ 219.4 մլն. դրամ կազմել են կրթության և մշակույթի ծախսերը, 112.4 մլն.դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայությունները (22.9%), սանիտարական մաքրման և փողոցային լուսավորության ծախսերը կազմել են 73.0 մլն. դրամ կամ վարչական մասի 14.9 % -ը: Ըստ առանձին ոլորտների` համայնքի 2015թ. տարեկան բյուջեի ծախսերը կատարվել են հետևյալ չափերով. կրթության ծախսերը` 99.5% , մշակույթի ծախսերը` 99.7%: 2014թ. տարեկան համեմատությամբ 2015թ. վարչական բյուջեի ծախսերը ավել են կաարվել 33.3 մլն. դրամ կամ 7.3 %-ի չափով: 2015թ. համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը կատարվել է 57.5%-ով / պլան` 136.5 մլն. դրամ, փաստացի ծախս` 78.5 մլն. դրամ /, նախորդ 2014թ. համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով պակաս ծախսերը կազմել են 2.5 մլն. դրամի չափով, կամ նախորդ տարվա համեմատությամբ ֆոնդային բյուջեի ծախսերը պակասել են 3.1 % -ով: Ֆոնդային բյուջեի ծախսերի կատարումը 78.9 մլն. դրամի չափով ապահովվել է վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 69.6 մլն. դրամի չափով ֆոնդային բյուջե հատկացման հաշվին, կամ ֆոնդային բյուջեի ծախսերի 88.7%-ը ապահովել է ոչ կապիտալ` ընթացիկ եկամուտների հաշվին: Համայնքի 2015թ. ֆոնդային բյուջեից վճարվել է 66.0 մլն. դրամի չափով ասֆալտապատման, փոսային հիմնանորոգման համար: 1.3 մլն. դրամի չափով կատարվել է փողոցային լուսավորության ցանցի կառուցման ծախսերի պարտքի մարում, 3.4 մլն. դրամի չափով ընդհանուր բնույթի ծախսեր: Իրականացվել է շուրջ 143.0 մլն. դրամի ասֆալտապատման աշխատանքներ, հիմնանորոգվել է մարզադպրոցի տանիքը և հատակը 7.0 մլն. դրամ:

ՊԱՐՏՔԵՐ

2015թ. հունվարի 1-ի դրությամբ պարտքերը կազմել են 97.2 մլն. դրամ: Բյուջետային գործառնություններից դուրս պարտքեր չկան: 2015թ. ընթացքում մարվել է 58.2 մլն. դրամ պարտք, այդ թվում` 32.6 մլն. դրամի չափով փողոցային հիմնանորոգման, 18.0 մլն դրամի չափով` ՀՈԱԿ-ների աշխատավարձի պարտք, 1.3մլն. դրամ փողոցային լուսավորության կառուցման, 6.3մլն. դրամ այլ պարտքեր: 2015թ. ընթացքում կուտակվել է 136.4 մլն. դրամ նոր պարտք, այդ թվում` - 133.1 մլն. դրամ փողոցների փոսային հիմնանորոգում, - 3.3 մլն. դրամ նախագծային ծախսեր, 2015թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքի բյուջեի պարտքերը կազմում են 175.4 մլն. դրամ, որը վերաբերում է համայնքի ֆոնդային մասին : Համայնքի վարչական տարածքում գտնվող շենքերի և շինությունների համար գույքահարկի տարեկան պլանը նախատեսված է եղել 23900.0 հազ. դրամ: Հավաքագրումն կազմել է 20353.5 հազ դրամ / 85.2% /: Համայնքի վարչական տարածքում գտնվող հողի հարկի հավաքագրումը, ըստ պլանային թվի, եղել է 9.6մլն. դրամ: 2015թ-ին հավաքագրվել է 7.4հազ. դրամ / 77.3% /, փոխադրամիջոցների գծով գույքահարկի վճարումը կատարվել է 95.5 %-ով. պլանային 47.5մլն. դրամի դիմաց հավաքագրվել է 45.4 հազ. դրամ: Առևտրի և սպասարկման գծով տեղական տուրքերի` պլանավորված 9000.0հազ. դրամի դիմաց կատարողականը կազմում է 5511.4 հազ. դրամ: Համայնքի բյուջեի եկամուտների, ծախսերի կատարման, ինչպես նաև պարտքերի առաջացման, մարման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվությունը բերված է համապատասխանաբար թիվ 1, 2, 3 հավելվածներում:

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ, 69-րդ հոդվածի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2,3 կետերի պահանջները`

Հաստատել համայնքի 2015թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը / թիվ 1, 2, 3 հավելվածները կցվում են /:

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ՆԵՐՍԻՍՅԱՆ ՍԵՐԳԵՅ
ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Havelvac
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner