Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 8
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 8


Զեկ. ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ 2015ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2015թ. տարեկան արդյունքներով իրականացվել է համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գույքագրում: Գույքագրումը կատարվել է ըստ առանձին հիմնարկությունների և քաղաքապետարանի: Արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել են քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժին: Համայնքի մսուր-մանկապարտեզների, արտադպրոցական հիմնարկների, «Գրադարանների կենտրոնացված համակարգ», «Համայնքային մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ների գույքագրման ընդհանրացված ամփոփագիրը ներկայացված է հետևյալ ցուցանիշներով: 01.01.15թ. դրությամբ գույքի արժեքը կազմել է ընդամենը. այդ թվում`

 հիմնական միջոցներ` 118772.1 հ. դրամ

 արագամաշ առարկաներ` 8766.9 հ. դրամ

ԸՆԴԱՄԵՆԸ` 127539.0 հ. դրամ

Տարվա ընթացքում դուրս է գրվել

 հիմնական միջոցներ` 153.8 հ. դրամ

 արագամաշ առարկաներ` 1115.0 հ. դրամ

ԸՆԴԱՄԵՆԸ` 1268.8 հ. դրամ

Համայնքի բյուջեի միջոցներով և մի շարք ծրագրերի իրականացմամբ ստացվել է

 հիմնական միջոցներ` 6749.9 հ. դրամ

 արագամաշ առարկաներ` 1511.0 հ. դրամ

ԸՆԴԱՄԵՆԸ` 8260.9 հ. դրամ

Տարեվերջին` առ 01.01.2016թ. դրությամբ, ՀՈԱԿ-ների գույքի ձեռքբերման արժեքը կազմել է

 հիմնական միջոցներ` 125368.2 հ. դրամ

 արագամաշ առարկաներ` 9162.9 հ. դրամ

ԸՆԴԱՄԵՆԸ` ՀՈԱԿ-ներ 134531.1 հ. դրամ «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի գույքը 01.01.2015թ. կազմել է

 հիմնական միջոցներ` 12434.4 հ. դրամ

 արագամաշ առարկաներ` 468.0 հ. դրամ

ԸՆԴԱՄԵՆԸ` 12902.4 հ. դրամ

«Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ից գույքի դուրսգրում չի կատարվել: Տարվա ընթացքում քաղաքապետարանի հաշվեկշռից «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հաշվեկշիռ անհատույց օգտագործման իրավունքով տեղափոխվել են 65012.9 հազ. դրամի հիմնական միջոցներ, և 01.01.2016թ. դրությամբ ՀՈԱԿ-ի հաշվեկշռում գույքի ձեռքբերման արժեքը կազմում է

 հիմնական միջոցներ` 77447.3 հ. դրամ

 արագամաշ առարկաներ` 468.0 հ. դրամ

ԸՆԴԱՄԵՆԸ` 77915.3 հ. դրամ

«Սևանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ գույքի ձեռքբերման արժեքը 01.01.2015թ. դրությամբ կազմել է

 հիմնական միջոցներ` 9114.6 հ. դրամ

 արագամաշ առարկաներ` 25.9 հ. դրամ

ԸՆԴԱՄԵՆԸ` 9140.5 հ. դրամ

Տարվա ընթացքում օտարվել է «Կամազ» մակնիշի մեկ ավտոմեքենան լրիվ ամորտիզացման, ոչ պիտանի լինելու պատճառով, դուրս է գրվել 6 աղբաթափ տրանսպորտային միջոց` ընդհանուր 1366.0 հազար դրամ արժողությամբ, և 01.01.2016թ. դրությամբ «Սևանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի գույքի ձեռքբերման արժեքը կազմել է

 հիմնական միջոցներ` 7748.6 հ. դրամ

 արագամաշ առարկաներ` 25.9 հ. դրամ

ԸՆԴԱՄԵՆԸ` 7774.5 հ.դրամ

Քաղաքապետարանի հաշվապահական հաշվեկշռում հիմնական միջոցների արժեքը 01.01.2015թ. դրությամբ, ըստ գույքագրման արդյունքների, կազմել է

 հիմնական միջոցներ` 498631.4 հ. դրամ

 արագամաշ առարկաներ` 3656.1 հ. դրամ

ԸՆԴԱՄԵՆԸ` քաղաքապետարան` 502287.5 հ. դրամ

Քաղաքապետարանի հաշվեկշռից դուրսգրումները, օտարումները, ՀՈԱԿ-ների հաշվեկշիռներին տեղափոխումները կազմել են 47950.2 հազ. դրամ, այդ թվում`

 Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տարածքի օտարում /ձեռքբերման արժեքով/՝ 8600.0 հ. դրամ

 Աղբամուղի հարթակի հանձնում համատիրությանը՝ 400.0 հ. դրամ

 Ոչ պիտանի, լրիվ ամորտիզացված հիմնական միջոցների դուրսգրում, խոտանում՝ 9430.5 հ. դրամ

 Անհատույց հանձնում « Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում » ՀՈԱԿ հաշվեկշիռ՝ 29219.7 հ. դրամ:

2015թ. տարվա ընթացքում քաղաքապետարանի հաշվեկշիռ մուտքագրվել են 917.0 հ. դրամ հիմնական / համակարգչային տեխնիկա/ և 253.0 հ. դ արագամաշ առարկաներ: 01.01.2016թ. դրությամբ քաղաքապետարանի հաշվեկշռում գույքի ձեռքբերման արժեքը կազմել է

 հիմնական միջոցներ` 451598.2 հ. դրամ.

 արագամաշ առարկաներ` 3909.1 հ. դրամ

ԸՆԴԱՄԵՆԸ 455507.3 հ.դրամ

Համայնքի գույքի ընդհանուր / ձեռքբերման գներով / արժեքը 01.01.2015թ. դրությամբ կազմել է

 հիմնական միջոցներ` 638952.5 հ. դրամ

 արագամաշ առարկաներ` 12916.9 հ. դրամ

ԸՆԴԱՄԵՆԸ` 651869.4 հ.դրամ

Հիմնական միջոցների դուրսգրումները, օտարումներ կազմել են ընդհանուր 49470.0 հազ. դրամ, արագամաշ առարկաներինը՝ 1115.0 հազ. դրամ.

 Հիմնական միջոցների ձեռքբերումները և անհատույց հանձնումները կազմել են ընդհանուր 72679.8 հազ. դրամ, արագամաշ առարկաներինը՝ 1764.0 հազ. դրամ:

01.01.2016թ. դրությամբ համայնքի գույքի /ձեռքբերման արժեքով/ արժեքը կազմել է

 հիմնական միջոցներ` 662162.3 հ. դրամ

 արագամաշ առարկաներ` 13565.9 հ. դրամ

ԸՆԴԱՄԵՆԸ` 675728.2 հ.դրամ

Համայնքի ավագանու` 09.08.2013թ. N 29-Ա որոշման համաձայն` համայնքի սեփականությանն է անցել «Սևանի կոմունալ տնտեսություն» ԲԲ ընկերության բաժնետոմսերի 80.8 %-ը, որը գնվել է ընկերությունից 40.0 մլն. դրամ տարաժամկետ վճարման պայմանով: Վճարումը 01.01.2016թ. դրությամբ ավարտվել է, և համայնքի բաժնեմասը ընկերությունում կազմում է 99.2 %: Կցվում է տարեկան գույքագրման արդյունքների ամփոփագիրը / հավելված թիվ 1 /:

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի պահանջներով`

1. Հաստատել համայնքի սեփականություն համարվող գույքի 2015թ. տարեկան գույքագրման արդյունքները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ՆԵՐՍԻՍՅԱՆ ՍԵՐԳԵՅ
ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Ampopatert
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner