Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 270-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մայիսի 2019 թվականի N 270-Ա

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Ալբերտ Ժորայի Օհանյանը /հաշվառված` ք. Երևան, Արաբկիր, Վրացական փողոց, 9-րդ շենք, 31 բնակարան հասցեում, ՀՎՀՀ՝ MO064162/, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և 34-րդ հոդվածի հիմքերով Սևանի համայնքապետարանի աշխատակազմում 2019թվականի ապրիլի 30-ին հարուցվել է վարչական վարույթ` գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները` վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված գույքահարկի հաշվառման բազային տվյալների` «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, վարչական վարույթում քննարկվող գույքերը՝ ք. Սևան, Կ. Բանակի փողոց թիվ 61 և  Կ. Բանակի փողոց թիվ 59 հասցեներ, հանդիսանում են քաղաքացի Ալբերտ Ժորայի Օհանյանըի սեփականությունը, որոնք «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով հանդիսանում են հարկվող օբյեկտներ: Նշված գույքերի համար վճարման ենթակա գույքահարկի գումարը կազմում է ընդհանուր` 241 221 /երկու հարյուր քառասունմեկ հազար երկու հարյուր քսանմեկ / ՀՀ դրամ` ժամկետանց ապառք, որից` 67651 դրամը` գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում հաշվարկված տույժ: Գույքահարկի ամբողջ` 241 221 դրամը 2015-2018 թթ. ընկած ժամանակահատվածում չի վճարվել, այդ թվում`  Կ. Բանակի փողոց թիվ 61 հասցե` 76 945 /յոթանասունվեց հազար ինը հարյուր քառասունհինգ / դրամ, որից` 55905 դրամ` մայր գումար, 21040 դրամ` տույժ, Կ. Բանակի փողոց թիվ 59 հասցե՝ 164 276 /մեկ հարյուր վաթսունչորս հազար երկու հարյուր յոթանասունվեց/դրամ, որից` 117665 դրամ` մայր գումար, 46611 դրամ` տույժ:  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2019թվականի ապրիլի 30-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումների, որին մասնակցելու նպատակով 2019թվականի ապրիլի 17-ին քաղ. Ալբերտ Ժորայի Օհանյանը պատշաճ ծանուցվել է /հիմք՝ 17.04.2019թ. փոստային անդորրագիր` N2397: Վերջինս չի ներկայացել է վարչական վարույթի լսումներին: ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար, օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջե վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է` 3.1) համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` համայնքի ղեկավարըը, որպես պարտադիր լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ.

 

1. Քաղաքացի Ալբերտ Ժորայի Օհանյանից հօգուտ Սևան համայնքի բյուջե բռնագանձել.
1.1 Ք. Սևան, Կ. Բանակի փողոց թիվ 61 հասարակական նշանակության շինության համար՝ 76 945 /յոթանասունվեց հազար ինը հարյուր քառասունհինգ / դրամ, որից` 55905 դրամ` մայր գումար, 21040 դրամ` տույժ/ դրամ 
1.2 Ք. Սևան, Կ. Բանակի փողոց թիվ 59 հասարակական նշանակության շինության համար ՝164 276 /մեկ հարյուր վաթսունչորս հազար երկու հարյուր յոթանասունվեց/ դրամ. ընդհանուր` 241 221 /երկու քառասունմեկ հազար երկու հարյուր քսանմեկ / ՀՀ դրամ` ժամկետանց ապառք, որից` 67651 դրամ /վաթսունյոթ հազար վեց հարյուր հիսունմեկ/ գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում հաշվարկված տույժ: 

2.Որոշումն օրենքով սահմանված կարգով՝ եռօրյա ժամկետում ուղարկել Ալբերտ Ժորայի Օհանյանին:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սևան համայնքի ղեկավարին՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով` այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Սևան համայնքի ղեկավարը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է` քաղաքացի Ալբերտ Ժորայի Օհանյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner