Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 մայիսի 2019 թ.

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևան համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան. Քաղաքացի Ալբերտ Ժորայի ՕհանÛ³Ýը /հաշվառված Ք. Երևան, Արաբկիր, Վրացական փողոց, 9-րդ շենք, 31 բնակ. հասցեում, ՀՎՀՀ՝ MO064162/ հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2019թ-ի Ապրիլի 30-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <բ> ենթակետի և 34-րդ հոդվածի հիմքերով, Սևան համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով: §Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը. Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված գույքահարկի հաշվառման բազային տվյալների, <Գույքահարկի մասին> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5/ ենթակետով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, վարչական վարույթում քննարկվող գույքերը՝ Ք. Սևան, Կ. Բանակի 61, 59, հանդիսանում են քաղաքացի Ալբերտ Ժորայի ՕհանÛ³Ýի սեփականությունը, ինչը <<Գույքահարկի մասին> ՀՀ օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Նշված գույքերի համար վճարման ենթակա գույքահարկի գումարը կազմում է ընդհանուր 241 221 /երկու քառասունմեկ հազար վեց երկու հարյուր քսանմեկ / ՀՀ դրամ ժամկետանց ապառք, որից 67651 դրամը գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում հաշվարկված տույժ: Գույքահարկի ամբողջ 241 221 դրամը 2015-2018 թթ. ընկած ժամանակահատվածում չի վճարվել, այդ թվում - Կ. Բանակի 61 հասցեին՝ 76 945 /յոթանասունվեց հազար իննը հարյուր քառասունհինգ /55905 դրամ մայր գումար, 21040 դրամ տույժ/, -Կ. Բանակի 59 հասցեին՝ 164 276 /մեկ հարյուր վաթսունչորս հազար երկու հարյուր յոթանասունվեց/ 117665 դրամ մայր գումար, 46611 դրամ տույժ/ դրամ 2019 թ-ի Ապրիլի 17-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի, 34-րդ հոդվածի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2019թ-ի Ապրիլի 30 -ին հրավիրվել ¿ñ վարչական վարույթի լսումներÇ, որին մասնակցելու նպատակով Քաղ. Ալբերտ Ժորայի ՕհանÛ³նը պատշաճ ծանուցվել է /հիմք՝ 17.04.2019թ-ի փոստային անդորագիր N2397: Վերջինս ãÇ ներկայացել է վարչական վարույթի լսումներին: Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը. ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար, օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջե վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է` 3.1) համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե. Համաձայն <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի, հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով: Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` համայնքի ղեկավարըը, որպես պարտադիր լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, <Գույքահարկի մասին> ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ`

1. Քաղաքացի Ալբերտ Ժորայի ՕհանÛ³Ýից հօգուտ Սևան համայնքի բյուջե բռնագանձել.
- Ք. Սևան, Կ. Բանակի 61 հասարակական նշանակության շինության համար՝ 76 945 /յոթանասունվեց հազար իննը հարյուր քառասունհինգ /55905 դրամ մայր գումար, 21040 դրամ տույժ/ դրամ և
- Ք. Սևան, Կ. Բանակի 59 հասարակական նշանակության շինության համար ՝164 276 /մեկ հարյուր վաթսունչորս հազար երկու հարյուր յոթանասունվեց/ : Ընդհանուր 241 221 /երկու քառասունմեկ հազար վեց երկու հարյուր քսանմեկ / ՀՀ դրամ ժամկետանց ապառք, որից 67651 դրամը /վաթսունյոթ հազար վեց հարյուր հիսունմեկ/ գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում հաշվարկված տույժ:
2.Որոշումն օրենքով սահմանված կարգով՝ եռօրյա ժամկետում ուղարկել Ալբերտ Ժորայի Օհանյանին:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սևանի քաղաքապետին՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Սևան համայնքի ղեկավարը:
6. Սույ որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդիկ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner