Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 651-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հոկտեմբերի 2019 թվականի N 651-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ, ԾԱԾԿԻ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Տիգրան Մարգարյանի դիմումը` ք. Սևան, Ֆրանսիական փողոց թիվ 7 հասցեում կառուցված 144.64քմ մակերեսով ավտոտնակը, 143.84քմ մակերեսով տնտեսական շինությունը, 15.34քմ և 16.15քմ մակերեսներով ծածկերը, զբաղեցրած 160.0քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին,  ինչպես նաև նկատի ունենալով, որ  ավտոտնակը, տնտեսական շինությունը, ծածկը, զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում,  որոշում եմ.

1. Ք. Սևան, Ֆրանսիական փողոց թիվ 7 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 25.07.2019թ. թիվ 378-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 10.09.2019թ. պետական գրանցում ստացած 144.64քմ մակերեսով ավտոտնակը, 143.84քմ մակերեսով տնտեսական շինությունը, 15.34քմ և 16.15քմ մակերեսներով ծածկերը, զբաղեցրած 160.0քմ մակերեսով հողատարածքը / ավտոտնակը` 144.64x1300=188032 դրամ, տնտեսական շինությունը` 143.84x2600=373984 դրամ, ծածկը` 15.34x2600=39884 դրամ, ծածկը` 16.15x2600=41990 դրամ, հողատարածքը` 160x1242=198720 դրամ / ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.06թ. թիվ 912-Ն որոշման 34 կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած, ք. Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 9 / 25 բնակարանի բնակիչ Տիգրան Մարգարյանին:
2. Քաղ. Տիգրան Մարգարյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Տիգրան Մարգարյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner