Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 հոկտեմբերի 2019 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ, ԾԱԾԿԻ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների և այն, որ ավտոտնակը, տնտեսական շինությունը, ծածկը, և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում և հաշվի առնելով քաղ. Տիգրան Մարգարյանի դիմումը` ք. Սևան, Ֆրանսիական փողոց թիվ 7 հասցեում կառուցված 144.64քմ մակերեսով ավտոտնակը, 143.84քմ մակերեսով տնտեսական շինությունը, 15.34քմ մակերեսով ծածկը, 16.15քմ մակերեսով ծածկը և զբաղեցրած 160.0քմ մակերեսով հողատարածքը ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Ֆրանսիական փողոց թիվ 7 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 25.07.2019թ.-ի թիվ 378-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 10.09.2019թ. պետական գրանցում ստացած 144.64քմ մակերեսով ավտոտնակը, 143.84քմ մակերեսով տնտեսական շինությունը, 15.34քմ մակերեսով ծածկը, 16.15քմ մակերեսով ծածկը և զբաղեցրած 160.0քմ մակերեսով հողատարածքը / ավտոտնակը` 144.64x1300=188032 դրամ, տնտեսական շինությունը` 143.84x2600=373984 դրամ, ծածկը` 15.34x2600=39884 դրամ, ծածկը` 16.15x2600=41990 դրամ և հողատարածքը` 160x1242=198720 դրամ / ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.06թ. թիվ 912-Ն որոշման 34 կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած, ք. Սևան, Գրիբոյեդովի փողոցի թիվ 9 / 25 բնակարանի բնակիչ Տիգրան Մարգարյանին: 2. Քաղ. Տիգրան Մարգարյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերը իրականացվում են գնորդի հաշվին: 3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է Տիգրան Մարգարյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝9dcbbfa5-8e76-41c6-859e-18f9b1e66a76



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner