Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 656-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հոկտեմբերի 2019 թվականի N 656-Ա

ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, ՀՀ Կառավարության` 18.05.2006թ., հհիմք ընդունելով Արամ Նիկողոսյանի լիազոր անձ ք. Սևան, Րաֆֆու փողոց թիվ 40 տան բնակիչ Սվետլանա Սեդրակյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Արամ Նիկողոսյանին պատկանող, ք. Սևան, Րաֆֆու փողոց թիվ 40 հասցեում գտնվող անհատական բնակելի  տան կառուցման և սպասարկման համար նախատեսված 600.0քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 350.0քմ մակերեսով հողատարածքը, մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին,  ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի` Արամ Դորվարդի Նիկողոսյանին / ծնված` 01.04.1971թ./ պատկանող, ք. Սևան, Րաֆֆու փողոց թիվ 40 հասցեում անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 600.0քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 300.0քմ մակերեսով հողատարածքը, 900.0քմ մակերեսով հողատարածքում 1993թ. կառուցված 370.3քմ մակերեսով երկհարկանի բնակելի տունը / ներքին մակերես` 285.98քմ /, 185.15քմ մակերեսով նկուղը, /ներքին մակերես` 142.77քմ /, 39.61քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերես` 29.53քմ/, 7.15քմ մակերեսով կաթսայատունը /ներքին մակերես` 4.17քմ/, 39.74քմ մակերեսով անասնագոմը /ներքին մակերես` 32.0քմ/, 6.44քմ մակերեսով 1-ին հարկի աստիճանը, 3.10քմ մակերեսով 2-րդ հարկի աստիճանը, 5.98քմ, 6.14քմ և 4.99քմ մակերեսներով բաց պատշգամբները, 17.80քմ մակերեսով պարիսպը ճանաչել Արամ Նիկողոսյանի սեփական գույքը:
2. Սեփականության իրավունքով Արամ Դորվարդի Նիկողոսյանին պատկանող, ք. Սևան, Րաֆֆու փողոց թիվ 40 հասցեում գտնվող 900.0քմ հողատարածքին կից գտնվող 50.0քմ մակերեսով չկառուցապատված հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն` տրամադրելով ք. Սևան, Րաֆֆու փողոց թիվ 40 / 1 հասցե, և ուղղակի վաճառքի կարգով օտարել Արամ Դորվարդի Նիկողոսյանին` հողամասի համար տվյալ պահին գործող կադաստրային 
արժեքի` 1քմ` 1242 դրամ, վճարելու պայմանով:
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Արամ Նիկողոսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner