Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 հոկտեմբերի 2019 թ.

ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. և հիմք ընդունելով Արամ Նիկողոսյանի լիազոր անձ` ք. Սևան, Րաֆֆու փողոց թիվ 40 տան բնակիչ Սվետլանա Սեդրակյանի դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Արամ Նիկողոսյանին պատկանող ք. Սևան, Րաֆֆու փողոց թիվ 40 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար նախատեսված 600.0քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 350.0քմ մակերեսով հողատարածքը մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Արամ Դորվարդի Նիկողոսյանին / ծնված` 01.04.1971թ./ պատկանող ք. Սևան, Րաֆֆու փողոց թիվ 40 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 600.0քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 300.0քմ մակերեսով հողատարածքը և 900.0քմ մակերեսով հողատարածքում 1993թ. կառուցված 370.3քմ մակերեսով երկհարկանի բնակելի տունը / ներքին մակերես` 285.98քմ /, 185.15քմ մակերեսով նկուղը, /ներքին մակերես` 142.77քմ /, 39.61քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերես` 29.53քմ/, 7.15քմ մակերեսով կաթսայատունը /ներքին մակերես` 4.17քմ/, 39.74քմ մակերեսով անասնագոմը /ներքին մակերես` 32.0քմ/, 6.44քմ մակերեսով 1-ին հարկի աստիճանը, 3.10քմ մակերեսով 2-րդ հարկի աստիճանը, 5.98քմ մակերեսով բաց պատշգամբը, 6.14քմ մակերեսով բաց պատշգամբը, 4.99քմ մակերեսով բաց պատշգամբը, և 17.80քմ մակերեսով պարիսպը որոնք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել Արամ Նիկողոսյանի սեփական գույքը: 2. Սեփականության իրավունքով Արամ Դորվարդի Նիկողոսյանին պատկանող ք. Սևան, Րաֆֆու փողոց թիվ 40 հասցեում գտնվող 900.0քմ հողատարածքին` կից գտնվող 50.0քմ մակերեսով չկառուցապատված հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն` տրամադրելով ք. Սևան, Րաֆֆու փողոց թիվ 40 / 1 հասցե և ուղղակի վաճառքի կարգով օտարել Արամ Դորվարդի Նիկողոսյանին` հողամասի համար տվյալ պահին գործող կադաստրային 1242դրամ արժեքի չափով վճարելու պայմանով: 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Արամ Նիկողոսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝2eb22b5e-1dfa-4183-813a-02f19a861844



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner