Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 653-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հոկտեմբերի 2019 թվականի N 653-Ա

ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով,  հիմք ընդունելով ք. Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 9 / 31 բնակարանի բնակիչ Աշոտ Ղալեչյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 25 / 3 հասցեում գտնվող ավտոտնակի /վկայական` 20062019-05-0020 / զբաղեցրած 26.0քմ մակերեսով հողատարածքն ընդլայնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.

1. Սեփականության իրավունքով Աշոտ Ղալեչյանին պատկանող, ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 25 / 3 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 26.0քմ մակերեսով հողատարածքն ընդլայնել 25.9քմ մակերեսով / հասցե` ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 25 / 4, վկայական` 26092019-05-0006 / ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքը` 1քմ-1242դրամ, վճարելու պայմանով:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո:
3. Ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 25 / 3 և ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 25 / 4 հասցեներում գտնվող անշարժ գույքերը միավորել` տրամադրելով ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 25/ 3, 4 հասցե:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Աշոտ Ղալեչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner