Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



07 հոկտեմբերի 2019 թ.

ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքապետարան է դիմել ք. Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 9 / 31 բնակարանի բնակիչ Աշոտ Ղալեչյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 25 / 3 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 26.0քմ մակերեսով հողատարածքն ընդլայնելու խնդրանքով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1 կետի 6 ենթակետով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք և հիմք ընդունելով ք. Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 9 / 31 բնակարանի բնակիչ Աշոտ Ղալեչյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 25 / 3 հասցեում գտնվող ավտոտնակի /վկայական` 20062019-05-0020 / զբաղեցրած 26.0քմ մակերեսով հողատարածքն ընդլայնելու մասին, որոշում եմ.

1. Սեփականության իրավունքով Աշոտ Ղալեչյանին պատկանող ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 25 / 3 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 26.0քմ մակերեսով հողատարածքն ընդլայնել 25.9քմ մակերեսով / հասցե` ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 25 / 4, վկայական` 26092019-05-0006 / ուղղակի վաճառքի կարգով հողի կադաստրային արժեքը 1քմ-1242դրամ վճարելու պայմանով: 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո: 3. Ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 25 / 3 և ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 25 / 4 հասցեներում գտնվող անշարժ գույքերը միավորել տրամադրելով ք. Սևան, Խաղաղության փողոց թիվ 25/ 3, 4 հասցե: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Աշոտ Ղալեչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝d6527ff8-191c-4f67-b5ae-95177ee38a7a



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner