Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 11
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 11


Զեկ. ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ 2017ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սևանի համայնքապետարանում ամփոփվել են 2017թ. 1-ին կիսամյակի արդյունքները` ըստ ոլորտների: Ֆինանսատնտեսագիտական բաժնի կողմից ներկայացված ամփոփագրի համաձայն` համայնքի 2017թ. բյուջեի 1-ին կիսամյակի արդյունքներն այսպիսին են: Համայնքի 2017թ. բյուջեի 1-ին կիսամյակի եկամուտների պլանը կատարվել է 74.2%-ով, 310.7 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 230.6 մլն. դրամ: Նախորդ` 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատ համայնքի բյուջեն թերակատարվել է 10.3%-ով, կամ պակաս եկամուտները կազմել են 26.4 մլն. դրամ: 2017թ. բյուջեի 1-ին կիսամյակի վարչական մասը կատարվել 86.9%-ով / պլան` 258.7մլն. դրամ, փաստացի` 224.8 մլն. դրամ /: 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, 2017թ. 1-ին կիսամյակում վարչական բյուջեում պակաս եկամուտները կազմել են 31.6մլն. դրամ: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 82.0%-ով: Նախորդ` 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ սեփական եկամուտները ավելացել են 26.4%-ով, կամ սեփական եկամուտների հավաքագրումը ավելացել է 10.9 մլն. դրամի չափով: Սեփական եկամուտների պլանի թերակատարման պատճառներն են`  ֆիզիկական և իրավաբանական անձանց անվճարունակությունը.  համայնքի բնակչության զգալի մասի բացակայությունը հանրապետությունից.  իրավաբանական անձանց զգալի մասի գործունեություն չծավալելը: Սեփական եկամտատեսակների մասով, բացառությամբ շենք-շինությունների գույքահարկի, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պակասել է ընդամենը 27.5հազ. դրամի չափով /0.3%/, մնացած բոլոր տեսակի սեփական եկամուտների գծով արձանագրվել է աճ: 2017թ. ֆոնդային բյուջեի 1-ին կիսամյակի եկամուտները կատարվել է 7.8%-ով / ճշտված պլան` 74.5 մլն. դրամ, փաստացի` 5.8 մլն. դրամ /: Նախորդ` 2016թ. համեմատությամբ ֆոնդային բյուջեի փաստացի եկամուտները պակասել են 27.3 մլն. դրամով, որը պայմանավորված է վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե 32.6 մլն. դրամ հատկացմամբ: Ֆոնդային բյուջեի գծով բացակայում են կապիտալ եկամուտները` հողի օտարում: Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` կատարվել են համայնքի 2017թ. 1-ին կիսամյակի բյուջետային ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 58.6%-ով: 296.0 մլն. դրամ պլանային ծախսերի դիմաց փաստացի կատարվել է 173.3մլն. դրամի ծախս, կամ թերակատարումը կազմել է 122.7մլն. դրամ: Վարչական բյուջեի ծախսերը կատարվել են 70.8%-ով, թերակատարումը կազմել է 71.1մլն. դրամ, այդ թվում` 22.5մլն. դրամ` վարչական բյուջեի պահուստային ֆոնդի գծով ծախսերի մասով, 42.9մլն. դրամ` կրթության և մշակույթի ծախսեր: Կրթության, մշակույթի ծախսերը ֆինանսավորվել են միջինը 67.6%: 2016թ. 1-ին կիսամյակի համեմատությամբ 2017թ. նույն ժամանակահատվածի վարչական բյուջեի ծախսերը պակասել են 52.4մլն. դրամով /23.3%/: Համայնքի բյուջեի 2017թ. 1-ին կիսամյակի ֆոնդային մասի ծախսերը կատարվել է 1.6%-ով, նախորդ 2016թ. համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով ավել ծախսեր են կատարվել 64.4մլն. դրամի չափով, կամ 98.1%-ով: Ֆոնդային բյուջեի ծախսերի կատարումը ապահովվել է միայն վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացման հաշվին, ինչպես նաև պետական բյուջեից շուրջ 30.0մլն. դրամի չափով սուբվենցիայի հատկացմամբ: Ֆոնդային բյուջեից վճարվել է մի շարք նախագծերի արժեք: Ընդհանուր պարտքը 2017թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 154.3 մլն. դրամ: 2017թ. 1-ին կիսամյակում մարվել է 56.2մլն. դրամ պարտք, ա/թ` 2012թ. տեղափոխված փոսային հիմնանորոգման պարտքերից` 56.0 մլն. դրամ: 2017թ. 1-ին կիսամյակում նոր պարտքեր չեն գոյացել: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետի 1) ենթակետի պահանջներով`

1. Ընդունել ի գիտություն համայնքի 2017թ. բյուջեի 1-ին կիսամյակի կատարման մասին հաղորդագրությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner