Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 8
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 8


Զեկ. ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2017Թ. ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5)-րդ ենթակետով, 83-րդ հոդվածի 2-րդ և 88-րդ հոդվածի 1-ին, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետերով, ինչպես նաև «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի պահանջներով՝

Համայնքի 2017թ. բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները`
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
1. ՔԿԱԳ բաժնի պահպանման գծով պետական բյուջեից ստացվող միջոցներ՝ պակասեցնել 6.1 հազ. դրամ, հաստատել տարեկան 5548.9 հազ. դրամ:
2. Պետական բյուջեից համայնքին հատկացվող այլ դոտացիա՝ ավելացնել 26.6 հազ. դրամ, հաստատել տարեկան 26.6 հազ. դրամ:
3. Օրենքով սահմանված դեպքերում համայնքային հիմնարկությունների կողմից առանց տեղական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող /գանձվող/ վճարներ՝ ավելացնել 15000.0 հազ. դրամ, հաստատել 15000.0 հազ. դրամ:
ԾԱԽՍԵՐ
1. ՔԿԱԳ բաժնի պահպանման ծախսեր /բաժին 01, խումբ 3, դաս 1, հոդված 4221 /ներքին գործուղումներ/, պակասեցնել 6.1 հազ. դրամ, հաստատել 23.9 հազ. դրամ:
2. «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ /բաժին 05, խումբ 1, դաս 1/, այդ թվում`
2.1. հոդված 4213 / սանիտարական մաքրում և կենցաղային աղբահանություն/, ավելացնել տարեկան 68300.0 հազ. դրամ, այդ թվում` 2017թվականի 2-րդ կիսամյակի համար` 12500.0 հազ. դրամ, հաստատել 2017թվականի 2-րդ կիսամյակի համար` 12500.0 հազ. դրամ:
2.2. հոդված 4251 / արտաքին լուսավորության ցանցի նորոգում և պահպանում/, ավելացնել 1000.0 հազ. դրամ, հաստատել 1000.0 հազ. դրամ:
2.3. հոդված 4251 / փողոցների, հրապարակների ընթացիկ նորոգման/գծանշումների/ ծախսեր/ , ավելացնել 1000.0 հազ. դրամ, հաստատել 1000.0 հազ. դրամ:
2.4. հոդված 4252 / վերելակների ընթացիկ նորոգում և պահպանում/, ավելացնել 1026.6 հազ. դրամ, հաստատել 1026.6 հազ. դրամ:
3. Սուբսիդիա «Սևանի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ /բաժին 09, խումբ 5, դաս 1, հոդված 4511/, ավելացնել 2500.0 հազ. դրամ, հաստատել 27500.0 հազ. դրամ:
4. Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային բյուջե /բաժին 11, խումբ 1, դաս 2, հոդված 4891/, պակասեցնել 3000.0 հազ. դրամ, հաստատել 42000.0 հազ. դրամ:
5. Ճանապարհային տնտեսության ծախսեր / բաժին 04, խումբ 5, դաս 1, հոդված 5113/, պակասեցնել 3000.0 հազ. դրամ, հաստատել 130000.0 հազ. դրամ:
6. Հաստատել համայնքի բյուջեի ճշտված թիվ 1-3 հատվածները:
7. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.46 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner