Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 16-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունվարի 2018 թվականի N 16-Ա

ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով,  հիմք ընդունելով Մխիթար Գասպարյանի լիազոր անձ ք. Սևան, Չարենցի փողոց թիվ 132 տան բնակիչ Ալվարդ Խաչատրյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Մխիթար Գասպարյանին պատկանող, ք. Սևան, Չարենցի փողոց թիվ 132 հասցեում անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 930քմ մակերեսով հողատարածքին կից 225քմ մակերեսով հողատարածքը և և 1155քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի` Մխիթար Բաղդասարի Գասպարյանին / ծնված` 22.01.1970թ. / պատկանող, ք. Սևան, Չարենց փողոց թիվ 132 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 930քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 225քմ մակերեսով հողատարածքը և 1155քմ մակերեսով հողատարածքում 1963թ.ն կառուցված 146.84քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերես` 104.90քմ/, 2.96քմ մակերեսով աստիճանները, 17.20քմ մակերեսով տնտեսական շինությունը /ներքին մակերես` 14.76քմ/, 1963թ. կառուցված 44.75քմ մակերեսով ծածկը, 4.15քմ մակերեսով պարիսպը, 74.57քմ մակերեսով անասնագոմը /ներքին մակերես` 52.83քմ/ ճանաչել Մխիթար Բաղդասարի Գասպարյանի սեփական գույքը:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner