Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 հունվարի 2018 թ.

ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Մխիթար Գասպարյանի լիազոր անձ ք. Սևան, Չարենցի փողոց թիվ 132 տան բնակիչ Ալվարդ Խաչատրյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Մխիթար Գասպարյանին պատկանող, ք. Սևան, Չարենցի փողոց թիվ 132 հասցեում անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 930քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 225քմ մակերեսով հողատարածքը և և 1155քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Մխիթար Բաղդասարի Գասպարյանին / ծնված` 22.01.1970թ. / պատկանող ք. Սևան, Չարենցի փողոց թիվ 132 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 930քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 225քմ մակերեսով հողատարածքը և 1155քմ մակերեսով հողատարածքում 1963թ.-ին կառուցված 146.84քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերես` 104.90քմ/, 2.96քմ մակերեսով աստիճանները, 17.20քմ մակերեսով տնտեսական շինությունը /ներքին մակերես` 14.76քմ/, 1963թ.-ին կառուցված 44.75քմ մակերեսով ծածկը, 4.15քմ մակերեսով պարիսպը, 74.57քմ մակերեսով անասնագոմը /ներքին մակերես` 52.83քմ/, որոնք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել Մխիթար Բաղդասարի Գասպարյանի սեփական գույքը: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝6b9ce27f-668b-4ad1-a078-b29d4ebb319d



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner