Այսօր: Ուրբաթ, 6 Դեկտեմբերի 2019թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 560
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Որոշում N 800-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevanhamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 նոյեմբերի 2019 թվականի N 800-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՊԱՐԻՍՊՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումներով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով, հիմք ընդունելով  ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 187 / 3 բնակարանի բնակիչներ Գրիշա և Նարգիզ Պետրոսյանների դիմումը` ք. Սևան, Ձկնորսների փողոց թիվ 2 շենքի հարավային մասում իրենց կողմից ինքնակամ կառուցված 47.01քմ մակերեսով պարիսպն օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ պարիսպը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,  որոշում եմ.

1. Գրիշա և Նարգիզ Պետրոսյանների կողմից ք. Սևան, Ձկնորսների փողոց թիվ 2 շենքի հարավային մասում ինքնակամ կառուցված 47.01քմ մակերեսով պարիսպը, զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 317.9քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. 
Գրիշա և Նարգիզ Պետրոսյանների կողմից ք. Սևան, Ձկնորսների փողոց թիվ 2 շենքի հարավային մասում ինքնակամ կառուցված 47.01քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական` տրամադրելով ք. Սևան, Ձկնորսների փողոց թիվ 2 / 1 հասցե:
3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում` համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարկմանը հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner