Այսօր: Երկուշաբթի, 13 Հուլիսի 2020թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Որոշում N 852-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevanhamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 դեկտեմբերի 2019 թվականի N 852-Ա

ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին, 2-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 55 տան բնակիչ Պավել Լևոնի Սարգսյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող, ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 55 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 650.0քմ մակերեսով /որից` 132.7քմ մակերեսով հողատարածքը  բաժնային սեփականության իրավունքով/ հողատարածքին կից 327.5քմ մակերեսով հողատարածքն իրեն տրամադրելու, մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի  Պավել Լևոնի Սարգսյանին / ծնված` 16.09.1970թ. / պատկանող, ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 55 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 650.0քմ մակերեսով հողատարածը, կից` 300քմ հողատարածքը` ընդհանուր` 950քմ հողատարածք, որից` 132.7քմ մակերեսով բաժնային սեփականության իրավունքով, 950.0քմ հողատարածքում 1984թ. կառուցված 121.72քմ ներքին մակերեսով երկհարկանի բնակելի տունը, 68.04քմ ներքին մակերեսով ընդհանուր օգտագործման բնակելի տունը 18.58քմ մակերեսով հարթակը, 10.77քմ ներքին մակերեսով մառանը, 6.83քմ ներքին մակերեսով կաթսայատունը և 19.83քմ մակերեսով պարիսպը ճանաչել Պավել Լևոնի Սարգսյանի սեփական գույքը: 

2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` Պավել Սարգսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner