Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 դեկտեմբերի 2019 թ.

ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին, 2-րդ հոդվածներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 55 տան բնակիչ Պավել Լևոնի Սարգսյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 55 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 650.0քմ մակերեսով հողատարածքին` որից 132.7քմ մակերեսով հողատարածքը 1/2 բաժնային սեփականության իրավունքով, կից գտնվող 327.5քմ մակերեսով հողատարածքը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, որոշում եմ.

1. Ուժը կորցրած ճանաչել Սևան համայինքի ղեկավարի` 10.05.2019Թ. «Սեփական գույք ճանաչելու մասին» N 260-Ա որոշումը: 2. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Պավել Լևոնի Սարգսյանին / ծնված` 16.09.1970թ. / պատկանող ք. Սևան, Կոմիսարների փողոց թիվ 55 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 650.0քմ մակերեսով հողատարածը, կից գտնվող 300քմ հողատարածքը` ընդհանուր 950քմ հողատարածք, որից 132.7քմ մակերեսով 1/2 բաժնային սեփականության իրավունքով և 950.0քմ հողատարածքում 1984թ.-ին կառուցված 121.72քմ ներքին մակերեսով երկհարկանի բնակելի տունը, 68.04քմ ներքին մակերեսով ընդհանուր օգտագործման բնակելի տունը 18.58քմ մակերեսով հարթակը, 10.77քմ ներքին մակերեսով մառանը, 6.83քմ ներքին մակերեսով կաթսայատունը և 19.83քմ մակերեսով պարիսպը, որոնք չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել Պավել Լևոնի Սարգսյանի սեփական գույքը: 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Պավել Սարգսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝4667fcd1-5627-4a15-8c2f-6a42ba6ca74c



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner