Այսօր: Շաբաթ, 23 Օգոստոսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.08.25 Իրազեկում

Հայտնում ենք, որ Գագիկ Գինոսյանի հիմնած «Ծովակ» ազգային ավանդական երգի-պարի համույթը օգոստոսի 23-ին՝ ժամը 14:00-ին, հյուրընկալվելու է Դդմաշենում և Սբ. Թադևոս եկեղեցու բակում կազմակերպելու է փոքրիկ համերգ, որն ուղեկցվելու է պարի ուսուցմամբ։

Սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակից դառնալու մշակութային ինքնատիպ միջոցառմանը:

21.08.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի բնակիչներ, մարզիկներ և մարզասերներՍևանի համայնքապետարանի և «Սևան համայնքի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ Սևան համայնքում օգոստոսի 27-ից 29-ն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի՝ մինի ֆուտբոլի 2025 թվականի մրցաշար: Մրցաշարն անցկացվում է երկու տարիքային խմբով՝ 1-ին տարիքային խումբ՝ 9-11 տարեկան (2014-2016 թվականների ծնված) 2-րդ տարիքային խումբ՝ 14-16 տարեկան (2009-2011 թվականների ծնված) Անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը, իսկ անցկացման կարգը՝ որոշվելու է՝ հաշվի առնելով հայտ ներկայացրած թիմերի քանակը (շրջանաձև, կիսաօլիմպիական ... Մանրամասն
21.08.25 «Սևան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ը հայտարարում է 2025-2026 ուստարվա ընդունելություն
Սևանի երաժշտական դպրոցի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝1. Դիմում՝ լրացված սահմանված ձևով: Դիմումի ձևը տրամադրում է կազմակերպության աշխատակիցը։ Դիմումի ձևը հնարավոր է ներբեռնել նաև Սևանի համայնքապետարանի sevancity.am պաշտոնական կայքէջից՝ «Մատուցվող ծառայությունների հավաքածու» բաժնի Ընդունելության Կազմակերպում Արտադպրոցական Հաստատություններում ենթաբաժնից. 2. Երեխայի ծննդյան վկայականի բնօրինակը, 3. Դիմումատու ծնողի կամ խնամակալի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը, 4. Տեղեկանք համայնքապետարանից կամ համատիրությունից երեխայի բնակության վայրի վերաբերյալ, 5. Տեղեկանք այն ուսումնական հաստատությունից, որտեղ սովորում է երեխան, 6. Երեխայի լուսանկարը՝ 3x4 չափսի: 2․ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ... Մանրամասն
21.08.25 Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում իրականացվում է սուբվենցիոն երկու ենթածրագիր
Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի խմելու ջրի ցանցի վերակառուցման ծրագրի իրականացումը դարձել էր օրախնդիր՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գործող օրվա կարգավորման ջրամբարները և բնակավայրը սնող խմելու ջրագծի արտաքին ցանցը գտնվում էր անմխիթար վիճակում: Արդեն մեկնարկել է ծրագրի՝ «Ծովագյուղ բնակավայրի խմելու ջրի ցանցի վերակառուցման աշխատանքներ» ենթափուլը: Համաձայն նախագծի՝ նախատեսվում է գործող ջրագծերի 3985գծմ երկարությամբ խողովակաշարը փոխարինել և իրականացնել 4 հատ աղբյուրակապի վերանորոգում: Խմելու ջրագծի արտաքին ցանցի վերակառուցվող հատվածի շահագործման համար ոչ պիտանի պողպատե խոսովակները կփոխարինվեն պոլիէթիլենե խողովակներով: Ծրագրի պայմանագրային արժեքը 37 մլն, 770 հազ. դրամ է՝ պետություն-համայնք ... Մանրամասն
20.08.25 Ուշադրություն

Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է խստորեն պահպանել հակահրդեհային կանոնները։

Անտառային տարածքներում արգելվում է
- Կրակ վառել,
- Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել,
- Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել,
- Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:

Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն:

20.08.25 Մրցանակակրի մրցանակը՝ մանկապարտեզին
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը անցկացվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք» տարածաշրջանային ծրագիրը, Հայաստանի համայնքների միությունը, ինչպես նաև Հայաստանում Դաշնագրին անդամակցող համայնքները կազմակերպել էին «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով մի շարք միջոցառումներ և մրցույթներ, որոնց մասնակցել է նաև Սևան համայնքը: Համայնքում կայացել է բազմաբնույթ 21 միջոցառում և նախաձեռնություն, որին մասնակցել են մի շարք հաստատություններ, ՀՈԱԿ-ներ, բնակիչներ: Սևան համայնքում ամփոփված մրցութային լավագույն աշխատանքները հունիս ամսին ներկայացվեցին ազգային մակարդակով մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: Սևան համայնքից ազգային մակարդակով ... Մանրամասն
19.08.25 Սևանում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Սևան համայնքում օգոստոսի 18-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները և կայուն էներգիայի օրերի ակտիվ մասնակիցները։ Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով: Սևան համայնքն արդեն 5-րդ անգամ միացավ Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո: Այս տարի համայնքում Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում իրականացվել է 21 միջոցառում, որին մասնակցել է ավելի քան 2000 մարդ։ Սևան համայնքում Էներգիայի ... Մանրամասն
19.08.25 Արթուր Կիրակոսյան – 26. քեզ հետ և առանց քեզ
Եթե չլիներ կյանքեր խլող արհավիրքը, եթե չլիներ 2020-ի 44-օրյա պատերազմը, սևանցի լուսավոր ու պայծառ երիտասարդներից մեկը՝ Արթուր Կիրակոսյանը, կնշեր ծննդյան 26-ամյակը: Կնշեր ընտանիքի, հարազատների, ընկերների մասնակցությամբ, ու կհորդային բարեմաղթանքի, շնորհավորանքի խոսքեր: Եթե... ավաղ, պատերազմն ունի իր օրենքները, ու Արթուրն էլ իր զինակից ընկերների հետ գծեց անմահության ճանապարհը, որ տանում է դեպի հավերժություն: Անպարագիծ ցավի ու անամոք վշտի մեջ լուսավոր թախիծը ծորում է՝ դարձած հիշողություն, որ սկսվում ու ավարտվում է Արթուրով ու նրա մասին պատմող խոսք ու զրուցով: Նա գիտեր սիրել ու նվիրվել, պատերազմի ժամին՝ մարտնչել ու պայքարել՝ աչքերում պահած լուսավոր ժպիտը, դեմքին գծագրած բարությունը, որոնք այլևս ապրողներինն ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սևան համայնքի ավագանու նիստեր
Սևան համայնքի ավագանու նիստ` 12․02․2025
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner