Այսօր: Երկուշաբթի, 21 Հունվարի 2019թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 324
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՐՑՈՒՄ
Ըստ Ձեզ` որո՞նք են համայնքային այն առաջնահերթությունները, որոնք պետք է ներառվեն Սևան համայնքի 2019թվականի բյուջեում




Ինչպե՞ս ստանալ փաստաթղթի պատճենը կամ կրկնօրինակը համայնքի արխիվից

Համայնքի արխիվից փաստաթղթի կրկնօրինակը ստանալու համար անհրաժեշտ է դիմել արխիվավարին` գրավոր կամ բանավոր ձևով: Արխիվավարի կողմից ստուգվում է բնակչի ինքնությունը և ճշտվում է նրա իրավասությունը տվյալ արխիվային փաստաթղթի կրկնօրինակը ստանալու համար: Ճշտումից հետո փնտրվում է փաստաթուղթը: Այնուհետև պատրաստվում է պահանջվող փաստաթղթից 2 օրինակ: Կրկնօրինակները ներկայացվում են աշխատակազմի քարտուղարին` հաստատվելու քաղաքապետարանի կնիքով և տրվում է «Իսկականի հետ ճիշտ է» մակագրություն: Փաստաթղթի բնօրինակն արխիվացվում է: Արխիվավարության մատյանում նշվում է տրված փաստաթղթի համարը, տեսակը, ստացողի անունը, ազգանունը և ստորագրությունը: Բնակչի ստորագրությամբ նրան է հանձնվում փաստաթղթի մեկ օրինակը: Փաստաթղթի 2-րդ օրինակը արխիվացվում է: Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեներ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրք ընթացիկ տարվա համար սահմանվում է 1000 դրամ:

 

Սևան համայնքի արխիվի հասցեն է` ք. Սևան, Նաիրյան 164,  համայնքապետարան. 2-րդ հարկ,  սենյակ:

reasons women cheat go men and women

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ (Աշխատակազմի առաջատար մասնագետ)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 06/12/2017
Թեմա Արխիվացված փաստաթղթեր
Իրավական հիմքը Սևան համայնքի ավագանու` 20.01.2017թ. թ.2-Նորոշում:
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164

0261-2-43-23

sevanhamaynq@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner