Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2019թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 731
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՐՑՈՒՄ
Ըստ Ձեզ` որո՞նք են համայնքային այն առաջնահերթությունները, որոնք պետք է ներառվեն Սևան համայնքի 2019թվականի բյուջեում




Ինչպե՞ս ստանալ համայնքի տարածքում խաղատներին, բաղնիքներին, սաունաներին, զվարճանքի, շահումով խաղեր կազմակերպող օբյեկտներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն

Համայնքի տարածքում խաղատներին, բաղնիքներին, սաունաներին, զվարճանքի, շահումով խաղեր կազմակերպող օբյեկտներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել քաղաքապետարան, առևտրի, սպասարկումների և բյուջեի եկամուտների գանձումների բաժին. 

Համապատասխան թույլտվությունը տրամադրվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված տեսակի այն օբյեկտները, որոնք ժամը 24.00-ից հետո գործունեություն չեն իրականացնում, Առևտրի և սպասարկման բաժին են ներկայացնում հայտարարություն, ժամը 24.00-ից հետո չաշխատելու վերաբերյալ: 

11) Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է՝
ա. առևտրի օբյեկտների համար` 25000 դրամ.
բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 50000 դրամ.
գ. բաղնիքների (սաունաների) համար՝ 200000 դրամ.
դ. խաղատների կազմակերպման համար` 500000 դրամ.
ե. շահումով խաղերի կազմակերպման համար` 250000 դրամ.
զ. վիճակախաղերի կազմակերպման համար 100000 դրամ:

Տեղական տուրքը պետք է վճարվի համայնքային բյուջեի հաշվեհամարին: Սևանի  համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժին, հասցեն է` ք. Սևան, համայնքապետարան, 2-րդ հարկ, 09 սենյակ, հեռախոս` 0261-2-4-00-06, բաժնի պետ`Էդիկ Ղազարյան:

reasons women cheat why men cheat men and women

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ՂԱԶԱՐՅԱՆ ԷԴԻԿ (Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստ)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 06/12/2017
Թեմա Առեւտուր եւ սպասարկում
Իրավական հիմքը ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16 հոդված; ՀՀ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 7,9,10,12 հոդվածներ; Սևան համայնքի ավագանու` 20.01.2017թ. «2017Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 2-Ն որոշում:
Պահանջվող փաստաթղթերը ա) Պետ.ռեգիստրի վկայական բ) Մուծման անդորրագիր
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164

0261-2-43-23

sevanhamaynq@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner