Հայտարարվում է «Լավագույն մարզական ընտանիք- 2019» մրցույթը:
Մրցույթն անցկացվում է 3 փուլով` տարածքային, համայնքային, մարզային և հանրապետական:
Սևանում տարածքային փուլը կկայանա հունիսի 7-9-ը:
Մրցույթին կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր ընտանիքները, որոնք ունեն բժշկի թույլտվություն, յուրաքանչյուր ընտանիքի կազմը բաղկացած է 3 անձից /հայր, մայր, երեխա` անկախ սեռից/.
Ընտանիքները պետք է ներկայացնեն տեղեկանք բնակության վայրից, ծնողների անձնագրերի, ամուսնության վկայականի և երեխայի ծննդյան վկայականի պատճենները:
Հաշվի առնելով երեխաների տարիքը` մրցույթն անցկացվելու է 4 տարիքային խմբով`
1-ին տարիքային խումբ` 2011թ-ից մինչև 2013թ-ի ծնված երեխա ունեցող ընտանիքներ.
2-րդ տարիքային խումբ` 2008թ-ից մինչև 2010թ-ը ծնված երեխա ունեցող ընտանիքներ.
3-րդ տարիքային խումբ` 2005թ-ից մինչև 2007թ-ը ծնված երեխա ունեցող ընտանիքներ.
4-րդ տարիքային խումբ` 2002թ-ից մինչև 2004թ-ը ծնված երեխա ունեցող ընտանիքներ:
Հաշմանդամություն ունեցող անձանց /հայրը կամ մայրը սայլակով/ ընտանիքները եզրափակիչ փուլի մրցույթին մասնակցում են մեկ տարիքային խմբով` 2006թ-ից մինչև 2013թ-ը ծնվածներ:
Ընտանեկան թիմը մրցույթին մասնակցում է միանման համազգեստով:
Մրցութային մարզաձևերն են` խաղային փոխանցավազք / 30մ /, վարժություն բասկետբոլի գնդակով, թենիսի գնդակի նետում, խաղային փոխանցավազք` թենիսի գնդակով, հեռացատկ / տեղից /, խաղային փոխանցավազք 80մ / 30մ+30մ+20մ /:
Մրցույթին մասնակցելու համար հայտերը պետք է ներկայացնել համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժին կամ Ն. Դագարյանի անվան մարզադպրոց մինչև հունիսի 5-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 0261-4-00-05 հեռախոսահամարով: