Հարգելի համաքաղաքացիներ
Մայիսի 4-ին անցկացվելու է մարզային շաբաթօրյակ, որը ևս մեկ լավագույն հնարավորություն է մաքրելու համայնքի բակերն ու փողոցները, բարեկարգ դարձնելու տարածքները:
Ակնկալում ենք յուրաքանչյուրիդ ակտիվ մասնակցությունը մաքրության հերթական օրվա աշխատանքներին, կոչ ենք անում համայնքում գործող պետական և մասնավոր ընկերությունների, կազմակերպությունների, հաստատությունների աշխատակիցներին, համատիրություններին, սեփական սեկտորի բնակիչներին, տնտեսվարող սուբյեկտներին` դուրս գալ փողոց ու բակ և շաբաթօրյակը ծառայեցնել իր նպատակին: