«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն իրականացնում է «Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտման» ծրագիրը, որի նպատակն է բացահայտել ու գրանցել անձը հաստատող փաստաթուղթ չունեցող, քաղաքացիությունը չկորցնելու վտանգի տակ գտնվող անձանց` հավաքագրել անհրաժեշտ տեղեկատվություն փաստաթուղթ ձեռքբերելու խոչընդոտների վերաբերյալ:
«Առաքելություն Հայաստան»-ը ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի ֆինանսական աջակցությամբ` համագործակցելով ՀՀ ոստիկանության անձնագրային ու վիզաներ վարչության հետ:
Ծրագրի շահառուներին տրամադրվելու են հետևյալ ծառայությունները` իրավաբանական խորհրդատվություն, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, հավաքագրման օժանդակում, պետական մարմիններ, այդ թվում` դատարան ներկայացվող դիմումների կազմում և, ըստ անհրաժեշտության, ներկայացուցչության ապահովում:
Սևան համայնքում ԲՀԿ-ի տեղեկատվական աջակիցն է Սևանի համայնքապետարանը:
Հավանական շահառուները կարող են դիմել «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ին` զանգահարելով +374-91-600-280/600-288, և ՀՀ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության թեժ գիծ` +374-10-370-264, ինչպես նաև Սևանի համայնքապետարան /Նաիրյան 164/` զանգահարելով 0261-4-00-01 հեռախոսահամարով: