2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալու են ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ: Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի` հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են փակցվել միայն հատուկ այդ նպատակով առանձնացված տեղերում, վճարովի գովազդային վահանակներում, ընտրական շտաբների վրա, ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների և տրանսպորտային միջոցների վրա, բազմաբնակարան շենքերի վրա` ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող տարածքում / պատշգամբ, պատուհան/:
Քարոզչական պաստառներ արգելվում է փակցնել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող և բազմաբնակարան շենքերի, հանրակրթական դպրոցների, հասարակական սննդի, առևտրի օբյեկտների, հասարակական տրանսպորտի և տաքսիների վրա:
Դիմում ենք կուսակցություններին և կուսակցության դաշինքներին` ոչ սահմանված տեղերում և խախտմամբ փակցված պաստառները, մասնավորապես` բազմաբնակարան շենքերի արտաքին պատերին, մեկօրյա ժամկետում անհրաժեշտ է հանել, հակառակ դեպքում դրանք կհանվեն համայնքապետարանի կողմից և պաստառները փակցրած կուսակցություններից և կուսակցությունների դաշինքներից կգանձվի դրանց հանման համար ծախսված գումարը: