Հարգելի համաքաղաքացիներ
Շնորհավորում ենք բոլորիդ Սեպտեմբերի 21-ի` Անկախության օրվա առթիվ և հրավիրում օրվա առթիվ տեղի ունեցող միջոցառումներին:
Սեպտեմբերի 21-ին` ժամը 11:00-ին, կազմակերպվում է քայլերթ քաղաքային պանթեոն, որտեղ կկատարվի հիշատակի և պսակադրման արարողակարգ:
Տոնական օրը կշարունակվի ժամը 12:00-ին «Փյունիկ» խաչքարի հարակից տարածքում, որտեղ ձեզ սպասվում է «Անկախության 27-ամյա ճանապարհը» խորագրով տոնական ծրագիր` հեղինակությամբ համայնքապետարանի ԿՄՍԵՀ բաժնի և մշակութային կենտրոնի:
Բոլորիդ մաղթում ենք տոնական տրամադրություն: