Սևանի համայնքապետարանը 2018թ-ի հուլիսի 23-ին ժ 12:00-ին Սևանի համայնքապետարանի թիվ 10 աշխատասենյակում անցկացնում է աճուրդ: ԼՈՏ-1 Աճուրդ Ծածկագիր 05-004-0003-0133 ՀՀ Գեղարքունիքի մարզ, համայնք ք. Սևան, Սայաթ-Նովայի փողոց թիվ 9/32 հասցեում գտնվող, հասարակական կառուցապատման նպատակով, 12.57քմ մակերեսով, 1քմ-621դրամ մեկնարկային գնով: Հողատարածքին կից առկա են ինժեներական կոմունիկացիոն համակարգեր: Հողամասի նկատմամբ սերվիտուտով սահմանափակումներ չկան:
Աճուրդի մասնակցության վճարը 3000դրամ, կանխավճար 400 դրամ:
Աճուրդի հայտերն ընդունվում են մինչև 2018թ. հուլիսի 20-ը ներառյալ ժ 12:00-ն:
Աճուրդի պայմաններին, ճարտարապետահատակագծային առաջադրանքին, հողամասի հատակագիծ սխեմային ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Սևանի համայնքապետարան: Հեռ. 4-00-07