«Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Սևանի գծային ուղեմասի երկաթուղու հարակից տարածքում` Ցամաքաբերդ թաղամասում, ավելացել են մանր և խոշոր եղջերավոր անասունների վրաերթի կամ դրանց պատճառով շարժակազմի վթարային արգելափակման դեպքերը, որոնք խոչընդոտում են գնացքների անխափան երթևեկությունը, միաժամանակ բնակիչները կրում են նյութական վնաս: Հարգելի համաքաղաքացիներ Նախազգուշացնում և ևս մեկ անգամ հորդորում ենք` Լինել առավել զգոն տհաճ միջադեպերից խուսափելու համար, հակառակ դեպքում համապատասխան մարմինների կողմից կկատարվի հետաքննություն և անասնատերերը կերթարկվեն պատասխանատվության ` հատուցելով երկաթուղուն հասցված ողջ վնասը: