Հարգելի համաքաղաքացիներ
ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված` Ռուսաստանի Վոլգոգրադ, Եկատերինբուրգ, Կազան, Կալինինգրադ, Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով, Սամարա, Սանկտ Բետերբուրգ, Սարանսկ, Սոչի քաղաքներում, որտեղ կայանալու են առաջնության հանդիպումները, ս / թ մայիսի 25-ից հուլիսի 25-ը գործելու է հատուկ ռեժիմ : Համաձայն այդ ռեժիմի`
- օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում` ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո` 3 օրվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում.
- նշված քաղաքներում սահամանփակվելու է ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը.
- նշված ժամանակահատվածում խստացվելու է միգրացիոն հսկողությունը :
Հարգելի քաղաքացիներ
Անհրաժեշտ է պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները :
Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ կայքէջից`
http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201805140002