16.09.25
Վերջնաժամկետը՝ նոյեմբերի 1
|
Հիշեցնում ենք, որ 2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարվա՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնողները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նոր խմբեր․ 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները։ 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները։ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։ 2023 թվականի ...
Մանրամասն |
|
15.09.25
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 28.12.2023 թիվ 2343-Ն որոշման հավելվածի` ս/թ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ գ․ Լճաշեն, 2-րդ փողոց, շենք 24) տեղի կունենա «ԳՈԳ-ԱՐՍ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված «Գեղարքունիքի մարզի Լճաշենի բազալտների հանքավայրի հարավ-արևմտյան տեղամասի երկրաբանահետախուզական աշխատանքների» նախատեսվող գործունեության վերաբերյալ 1-ին հանրային լսումը: Ակնկալում ենք ազդակիր Լճաշեն բնակավայրի, հարակից բնակավայրերի, շահագրգիռ հանրության, կազմակերպությունների, մասնագետների ակտիվ մասնակցությունը:
|
|
15.09.25
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 28.12.2023 թիվ 2343-Ն որոշման հավելվածի` ս/թ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ գ․ Լճաշեն, 2-րդ փողոց, շենք 24) տեղի կունենա «Ռեմլուքս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի Պլտինի 5/1 հասցեում հանդիսությունների սրահի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը: Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (http://env.am): Ակնկալում ենք ազդակիր ...
Մանրամասն |
|
15.09.25
Հոկտեմբերի 18-ին տեղի կուեննա Պոպոքի փառատոն
|
2025 թվականի հոկտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում տեղի կունենա 3-րդ «Պոպոքի փառատոնը», որը նպատակ ունի խթանել տեղական արտադրանքի և գյուղատնտեսական մշակույթի ճանաչումը, աջակցել համայնքների զարգացմանը, ինչպես նաև ստեղծել համագործակցության և վաճառքի նոր հնարավորություններ։ Փառատոնը ներառելու է - տեղական արտադրողների և ձեռագործության վարպետների ցուցահանդես-վաճառք, - գաստրո և զբոսաշրջային նախաձեռնությունների ներկայացում, - երաժշտական ու մշակութային ծրագրեր։ Փառատոնի կազմակերպիչները հրավիրում են մասնակցելու արտադրանքով, ծառայություններով կամ նախաձեռնություններով։ Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք գրել էլ․ փոստին՝ aregakardar@gmail.com, կամ զանգահարել +374 55 901 500 հեռախոսահամարով:
|
|
15.09.25
Սևանցի մարզիկները՝ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարի 1-ին մրցանակակիրներ
|
«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը երկրորդ տարին անցկացվեց Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի թերակղզուց դեպի Շողակաթ բնակավայր գտնվող 40 կմ ճանապարհահատվածում: Մրցաշարի նախնական փուլերին այս տարի մասնակցել է 940 դպրոցի 4214 աշակերտ: Այն անցկացվում է 2 տարիքային խմբերով. մասնակցում են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը: 7-9-րդ դասարանների պայքարում առաջին տեղն է զբաղեցրել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան առաջին հիմնական դպրոցը, երկրորդ տեղում Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցն է: Եռյակը եզրափակում է Տավուշի մարզի Սևքար գյուղի միջնակարգ դպրոցը: ...
Մանրամասն |
|
12.09.25
Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը
|
Նոր հնարավորություն քաղաքացիների համար Համայնքիդ խնդիրն այլևս չի մնա անտեսված Նկարիր Ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը Ուղարկիր քո համայնքապետարանին Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կիսվեն արդյունքով։ teselem.am «Teselem» հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում «Տեսել եմ» հավելվածի նպատակը պարզ է․ ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին, բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետությունը։ Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ դարձնելու գործընթացում յուրաքանչյուրի ձայնն ու մասնակցությունը կարևոր դեր կունենա։ Տեսելես՝ կիսվիր, միասին կլուծենք
|
|
12.09.25
Կայացավ լողափնյա ըմբշամարտի ՀՀ առաջնություն
|
Երկրորդ տարին անընդմեջ, համախմբելով ՀՀ բոլոր մարզերից շուրջ 90 մարզիկ, Մենապայքարային մարզաձևերի ասոցիացիան Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ կանոնադրությամբ անցկացրեց դիտարժան մրցաշար, որտեղ մասնակցեցին բոլոր տեսակի ըմբշամարտի մարզիկները` հունահռոմեական և ազատ ոճայիններ, սամբո, ձյուդո ինչպես նաև հայկական կոխի սիրահարները։ Առաջնությունը տեղի ունեցավ Սևանա լճի ափամերձ տարածքում։ Էմոցիոնալ և անակնկալներով լի գոտեմարտերը զարդարեցին աղջիկ մարզուհիները, մասնավորապես՝ սամբո մարզաձևի ներկայացուցիչները մի քանի քաշային կարգերից։ Առաջնությանը մասնակցում էին նաև Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչները, Սևանի մշակութային կենտրոնի պարային խմբի սաները:https://www.facebook.com/share/p/1FaXnTSFSt/ ...
Մանրամասն |
|
10.09.25
Առաջին անգամ առաջին դասարան
|
Օրեր առաջ մեկնարկեց 2025-2026 ուսումնական տարին: Այս սեպտեմբերի մեկին էլ առաջին անգամ դպրոց ոտք դնող երեխաների համար դպրոցները նախապատրաստվել էին յուրովի` նրանց փոքրիկ կյանքի մեծ տոնը վերածելով տոնակատարության: Դպրոցական կյանքին ու դասագրքերին քայլ առ քայլ ընկերացող փոքրիկները համալրել են դպրոցականների շարքերը: Սեպտեմբերի 10-ի դրությամբ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատություններ ընդունված 1-ին դասարանցիների թվային պատկերն այսպիսին է՝ Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց - 116 աշակերտ, Սևանի Յա. Զարոբյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց - 14, Սևանի Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց - 97, Սևանի թիվ 4 հիմնական դպրոց - 26, Սևան քաղաքի N 5 միջնակարգ դպրոց - 7, Սևան քաղաքի N 6 միջնակարգ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |