|
14.11.25
Մեդիագրագիտության շաբաթվա հասցեները
|
|
Սևան համայնքում շարունակվում են Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում իրականացվող միջոցառումներն ու նախաձեռնությունները: Նոյեմբերի 14-ին «Սևան համայնքի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում կազմակերպվել էր «Մեդիան և ես» թեմայով պարապմունք: «Սևանի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում փոքրիկները մասնակցեցին «Համակարգչային խաղերը և երեխաները» թեմայով զրույց-պարապմունքին: «Սևանի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ «Առցանց կենդանաբանական այգի» գործնական աշխատանք-ինտերակտիվ բեմականացում՝ երեխաների և դաստիարակների մասնակցությամբ: «Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի ...
Մանրամասն |
|
|
13.11.25
Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում Սևան համայնքում շարունակվում են միջոցառումներն ու նախաձեռնությունները
|
|
Դդմաշեն բնակավայրում«Դդմաշեն բնակավայրի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում կայացավ «Այս բազմազան աշխարհը» խորագրով պարապմունք-քննարկում մանկապարտեզի սաների հետ։ Հոգեբան Հեղինե Միրզոյանն ուսուցանող հեքիաթի և պատկերաշարի միջոցով երեխաներին ներկայացրեց համացանցի դրական և բացասական կողմերը, հեռախոսից, համակարգչից օգտվելու առանձնահատկությունները։ Ինտերակտիվ պարապմունքի ընթացքում երեխաները քննարկեցին համացանցային «հերոսներին» և իրական աշխարհի բազմազանությունը։Զովաբեր բնակավայրումԶովաբեր բնակավայրում գործող «Վերելք» զարգացման կենտրոնում երեխաները մասնակցեցին «Մեդիագրագիտությունը փոքրիկների աշխարհում» թեմայով քննարկմանը և ֆիլմի դիտմանը:Երեխաները հետաքրքրությամբ ...
Մանրամասն |
|
|
13.11.25
Հայտարարություն
|
|
Հարգելի երիտասարդներ «Երիտասարդների ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման գործընթացում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում» թեմայով իրականացվող հետազոտական աշխատանքի համար ցանկալի է լրացնել կից հարցաշարը՝ https://forms.gle/qban3LQrKkvJRPmT8 Հարցաշարի լրացման վերջնաժամկետը նոյեմբերի 21-ն է: Մասնակիցների տարիքը՝ 16-35 տարեկան: Հետազոտության նպատակն է՝ նպաստել ընդգրկուն և մասնակցային տեղական ինքնակառավարման տեսական և գործնական կատարելագործմանը:
|
|
|
13.11.25
Ուշադրություն
|
|
Հայտնում ենք, որ Սևան համայնքի Վարսեր, Դդմաշեն, Զովաբեր, Գեղամավան, Ծաղկունք, Լճաշեն, Նորաշեն, Չկալովկա, Ծովագյուղ, Սեմյոնովկա բնակավայրերում գտնվող վարելահողերում ս/թ նոյեմբերի 13-ից 30-ը իրականացվելու են կրծողների դեմ պայքարին ուղղված աշխատանքներ: Հարգելի բնակիչներ Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն, հսկել, որպեսզի խոշոր ու մանր եղջերավոր կենդանիները մուտք չգործեն հիշյալ տարածքներ։
|
|
|
12.11.25
Սևան համայնքում մեկնարկել է Մեդիագրագիտության շաբաթը
|
|
ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 8-15-ը հայտարարել են Մեդիագրագիտության շաբաթ՝ «Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագրի ներքո: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ Սևան համայնքը մի շարք միջոցառումներով և նախաձեռնություններով միացել է Մեդիագրագիտության շաբաթվան: Շաբաթվա մեկնարկը տրվեց նոյեմբերի 12-ին «Սևան համայնքի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարատեզ» ՀՈԱԿ-ում: Մանկապարտեզի ավագ խմբի դաստիարակ Անի Սաքեյանն անցկացրեց պարապմունք՝ «Արեգակնային համակարգն իրական և հեքիաթային կյանքում» խորագրով, որի ընթացքում շարժախաղերի միջոցով երեխաները ...
Մանրամասն |
|
|
11.11.25
Հիշենք՝ կանաչ թափոնամանները նախատեսված են ապակու համար
|
|
Սևան քաղաքում հուլիսի 26-ից ներդրվել է թափոնների տեսակավորման համակարգ: Կապույտ և կանաչ թափոնամանները, որոնք տեղադրվել են Սևան քաղաքի փողոցներում, հասարակական նշանակության շենք-շինությունների տարածքներում, բազմաբնակարան շենքերի բակային հատվածներում և առանձնատներում, նախատեսված են պլաստիկի, մետաղի, թղթի և ապակու համար: Սևանցիներից շատերը տեսակավորումը դարձրել են իրենց կենցաղի մի մասը և մեծ պատասխանատվությամբ վերամշակելի թափոնները տեսակավորում են, որոնք հայտնվում են կապույտ և կանաչ թափոնամաններում: Ամիսների ընթացքում արձանագրվել է, որ որոշ դեպքերում կանաչ թափոնամանները օգտագործում են ոչ նշանակության, այսինքն՝ դրանց մեջ հայտնվում են կենցաղային խառը թափոններ, այնինչ, խառը չտեսակավորվող թափոնների ...
Մանրամասն |
|
|
11.11.25
Մասնակցային բյուջետավորում - 2026
|
|
Սևան համայնքի ավագանու և Սևան համայնքի ղեկավարի որոշումներով Սևան համայնքում մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը: Սա լավ հնարավորություն է համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները և ներկայացնելու առաջարկ-նախագծեր դրանց լուծման համար։ Մինչ բնակիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից համայնքապետարան առաջարկ - նախագծերի ներկայացումը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների և մասնակցային բյուջետավորման գործընթացի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները համայնքի բնակավայրերում կազմակերպելու են իրազեկման հանդիպումներ, ներկայացվելու են մասնակցային բյուջետավորման փուլերը, գործընթացին առնչվող մի շարք հարցեր: ...
Մանրամասն |
|
|
11.11.25
Հայտարարություն
|
|
Հանրապետությունում կաթի մթերման գործընթացի կարգավորման նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կայացած քննարկման արդյունքում «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի տնօրենը պատրաստակամություն է հայտնել 3,6 տոկոս բազիսային յուղայնությամբ 1 լիտր կաթը ձեռնարկության տարածքում մթերել 185 դրամով, մթերման կետերում՝ 160-170 դրամով: Կաթի մթերման ծավալների առումով սահմանափակումներ չկան: Ավելին՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի տնօրենը կաթի մթերման նոր կետեր հիմնելու նպատակով հանձնառու է իրականացնել լրացուցիչ ներդրումներ այն բնակավայրերում, որտեղ հնարավոր է մթերման նպատակով օրական հավաքել 1 տոննա կաթ: Հարգելի տնտեսվարողներ Շտապեք օգտվել ընձեռված լավագույն հնարավորությունից:
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |