|
24.10.25
Հուշամրցաշար՝ նվիրված 2020-ի 44-օրյա պատերազմում անմահացած Գորիս Հովսեփյանի հիշատակին
|
|
Հրազդան գետում, Սևանի ջրային մարզաձևերի դպրոցի նախաձեռնությամբ, անցկացվեց հերթական հուշամրցաշարը՝ նվիրված 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված Գորիս Հովսեփյանի հիշատակին: Հուշամրցաշարին մասնակցեցին 40-ից ավել մարզիկներ: Հաղթողները պարգևատրվեցին հուշամեդալներով և գավաթներով: Արդեն հինգերորդ տարին է, ինչ Սևանի Աշոտ Ավետիսյանի անվան ջրային մարզաձևերի դպրոցը նախաձեռնում և անցկացնում է բոյդարկաների և կանոեների հուշամրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Գորիս Հովսեփյանի հիշատակին: Հիշեցնենք, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի բնակիչների նախաձեռնությամբ Ցամաքաբերդում կանգնեցվել է խաչքար և Արծիվ-հուշարձան՝ նվիրված Գորիս Հովսեփյանի հիշատակին: Սևանի թիվ 5 միջնակարգ դպրոցի ՆԶՊ առարկայի ...
Մանրամասն |
|
|
24.10.25
Իրազեկում
|
|
Ս/թ հոկտեմբերի 29-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից Սևանի համայնքապետարանի վարչական շենքում կազմակերպվելու է քաղաքացիների ընդունելություն: Սևան համայնքի հարգելի բնակիչներ Ընդունելությանը մասնակցելու համար կարող եք հերթագրվել նախապես` այցելելով Սևանի համայնքապետարան` քաղաքացիների սպասարկման գրասենյակ (հասցե ք. Սևան, Նաիրյան 164, 2-րդ հարկ):
|
|
|
24.10.25
Ընթացքի մեջ է Գագարին բնակավայրի Շիրազ փողոցի հիմնանորոգումը
|
|
Այս օրերին ընթանում են Սևան համայնքի Գագարին բնակավայրի Շիրազ փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որը ներառված է 2025 թվականին իրականացվող «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում: Գագարին բնակավայրի Շիրազ փողոցի հիմնանորոգումն ընդգրկում է 9616քմ տարածք: Ծրագրի պայմանագրային արժեքը 147.638.000 դրամ է՝ համայնք – պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ: Ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ սահմանված ժամկետներում կիրականացվեն շինարարական աշխատանքները, որի արդյունքում Գագարին բնակավայրի Շիրազ փողոցը, որը տևական ժամանակ համայնքի ճանապարհաշինական առաջնահերթություններից էր, կունենա ներկայանալի, բարեկարգ տեսք կապահովվի անվտանգ երթևեկը: Շինարարական ...
Մանրամասն |
|
|
23.10.25
Սևան համայնքի Վարսեր բնակավայրում մեկնարկել է սուբվենցիոն երկու ենթածրագիր
|
|
Սևան համայնքի Վարսեր բնակավայրի ոռոգման ցանցի կառուցման ծրագիրը համայնքային առաջնահերթություններից մեկն էր, որը պետություն-համայնք համագործակցության արդյունքում դարձավ «Սևան համայնքի Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք և Վարսեր բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ենթածրագրերից մեկը: Զովաբեր, Լճաշեն բնակավայրերից հետո աշխատանքները մեկնարկել են Վարսեր բնակավայրում, որը ներառում է 6735 գծմ ոռոգման ցանցի կառուցում: Ծրագրի պայմանագրային արժեքը 130996750 ՀՀ դրամ է՝ պետության մասնաբաժինը 75 տոկոս է, համայնքի մասնաբաժինը՝ 25 տոկոս: Ծրագիրն իրականացվում է «ԱՍ-777» ՍՊԸ-ի կողմից: Բնակավայրում գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործումը նպատակային ...
Մանրամասն |
|
|
23.10.25
Ուշադրություն
|
|
Հայտնում ենք, որ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի բնակավայրերում՝ Սևան քաղաքում, Դդմաշեն, Ծովագյուղ, Վարսեր, Լճաշեն, Չկալովկա, Զովաբեր, Գեղամավան, Ծաղկունք, Սեմյոնովկա, Նորաշեն, Գագարին գյուղերում, հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 19:00-ն, փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Բնակչությանը խնդրում ենք՝ չանհանգստանալ և չմատնվել խուճապի: ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia
|
|
|
23.10.25
Մասնակցային բյուջետավորում - 2025
Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում խաղահրապարակի կառուցման աշխատանքներին կհաջորդի կահավորումը
|
|
Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում, մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում, իրականացվել են խաղահրապարակի կառուցման աշխատանքներ: Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում նախատեսված խաղային հրապարակի կառուցման համար Սևանի համայնքապետարանի կողմից հայտարարված մրցույթի հաղթող կազմակերպության՝ «ԼԵՎ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայումս իրականացվում են հողաշինական և տարածքի հարթեցման աշխատանքներ: Ծրագրի արժեքը 5 մլն.220 հազ. դրամ է: Բնակիչների քվեարկության արդյունքում ամենաշատ ձայն հավաքած գաղափարը Դդմաշեն բնակավայրում դարձել է ծրագիր, որի արդյունքում դդմաշենցի փոքրիկները շուտով կունենան նոր խաղահրապարակ, որը օրեր անց կկահավորվի խաղամիջոցներով: Հիշեցնենք, որ 2025 թվականին Սևան համայնքում մեկնարկել ...
Մանրամասն |
|
|
22.10.25
Հիշեցում-զգուշացում
|
|
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից կրկին տեղեկացնում են, որ Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում շարժակազմը կրկին վթարային արգելակում է կատարել գծի վրա հանկարծակի դուրս եկած խոշոր եջերավոր անասունների հոտի պատճառով: Այս և արձանագրված այլ դեպքերը հանգեցնում են գնացքների երթևեկության խաթարմանը, վնաս են հասցնում երկաթուղային շարժակազմին, ինչպես նաև համայնքի բնակիչները կրում են նյութական վնաս: Հարգելի բնակիչներ Կրկին զգուշացնում և հորդորում ենք` ցուցաբերել զգոնություն և պահպանել անվտանգության կանոնները՝ խուսափելով անցանկալի հետևանքներից և միջադեպերից:
|
|
|
22.10.25
Ամփոփելով Սևան համայնքի բյուջեի 9 ամսվա կատարողականը
|
|
Սևան համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 14-ի նիստում համայնքի ավագանին ի գիտություն ընդունեց Սևան համայնքի 9-ամսվա բյուջեի կատարողականի վերաբերյալ հաղորդագրությունը: Համաձայն ներկայացված հաղորդագրության՝ Սևան համայնքի 2025թվականի բյուջեի ինն ամսվա եկամուտների /վարչական և ֆոնդային բյուջեները միասին/ պլանը կատարվել է 88,8%-ով /պլան` 2.088.016.5 հ․ դրամ, փաստացի՝ 1.854.354,3 հ․դրամ/, թերակատարումը կազմել է 233662.2 հազ. դրամ կամ 11,2 տոկոս։ Վարչական բյուջեի պլանը /ճշտված/ կազմել է 1663016.5 դրամ, որի դիմաց՝ որպես սեփական եկամուտ, հավաքագրվել և պետական բյուջեից դոտացիա է ստացվել 1665175,4 հազ․ դրամ, կատարողականը կազմել է 100,1% ով, առկա է 2158.9 հազ. դրամ եկամուտների գերակատարում։ Ֆոնդային ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |