16.10.25
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Բելգիայի թագուհին այցելել է Ծաղկունք բնակավայրի նախակրթարան
|
Աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Բելգիայի թագուհի Մաթիլդան հոկտեմբերի 15-ին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ուղեկցությամբ, այցելել է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրի նախադպրոցական այլընտրանքային ծառայություն (նախակրթարան): Թագուհի Մաթիլդային և նրան ուղեկցող անձանց դիմավորեցին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի պատասխանատուները, Սևան համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Արթուր Մարգարյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Ծաղկունք բնակավայրի վարչական ղեկավար Սասուն Մինասյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները: Բելգիայի թագուհուն նախակրթարանի փոքրիկները ընդունեցին աղ ու հացով, ծաղկեփնջով, որին հաջորդեց թագուհու զրույցը նախակրթարանի սաների և դաստիարակների ...
Մանրամասն |
|
16.10.25
Իրազեկում
|
Համաձայն գործող օրենսդրության՝ 2021թվականի հունվարի 1-ից գործողության մեջ է դրվել անշարժ գույքի հարկը (ԱԳՀ), որը միավորել է նախկին հողի հարկը և շինությունների գծով գույքահարկը: 2021 թվականի հունվարի 1-ից ԱԳՀ հարկվում են նաև բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների համար: ԱԳՀ վճարվում է - ֆիզիկական անձանց գծով` 900165001372 հաշվեհամարին- իրավաբանական անձանց գծով` 900165001265 հաշվեհամարին - փոխադրամիջոցների գծով գույքահարկը վճարվում է ֆիզիկական անձանց մասով` 900165101024, իրավաբանական անձանց մասով` 900165101172 հաշվեհամարներին: Համայնքի գյուղական բնակավայրերի ֆիզիկական և իրավաբանական անձինք նույն հարկային պարտավորությունների և հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվություն կարող են ստանալ, ինչպես ...
Մանրամասն |
|
15.10.25
Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման օրը՝ Սևան համայնքում
|
Արդեն երկրորդ անգամ Հայաստանում հոկտեմբերի 17-ը նշվելու է որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման միջազգային օր: Կարևորելով ոչ նյութական մշակութային ժառանգության դերն ու նշանակությունը՝ Սևան համայնքում իրականացվելու են մի շարք միջոցառումներ և նախաձեռնություններ: «Սևան համայնքի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Սևանի խոսող ձկնիկը» թեմայով պարապմունք: Օրը կշարունակվի «Վ․ Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի կենտրոնական գրադարանում, որտեղ կազմակերպվելու է «Պահպանենք ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները» թեմայով զրույց քննարկում, և ցուցադրվելու ...
Մանրամասն |
|
14.10.25
Իրազեկում
|
Տեղեկացնում ենք, որ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետը և ՊՆ աշխատակազմի ներկայացուցիչները ս/թ հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Սևանի բիզնես կենտրոնում հանդիպելու են Սևան համայնքի զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և զինհաշմանդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվելու են սոցիալական և հարակից ոլորտներին առնչվող հարցեր, պարզաբանվելու են քաղաքացիներին հուզող ոլորտային մի շարք խնդիրներ:
|
|
14.10.25
Սևան համայնքի ավագանու հերթական նիստում
|
Հոկտեմբերի 14-ին կայացավ Սևան համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ներկայացրեց ընթացիկ տարում համայնքում իրականացվող կապիտալ և ընթացիկ ծրագրերն ու աշխատանքները, միաժամանակ անդրադարձ կատարեց համայնքի 2025 թվականի բյուջեի 9 ամսվա կատարողականին՝ նշելով, որ համայնքային եկամուտների հավաքագրումը պայմանավորված է բնակիչների, տնտեսվարողներին՝ համայնքի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների կատարմամբ, ու տեսանելի ցուցանիշներ գրանցելու համար շատ կարևոր է ժամանակին կատարել վճարումները: Օրակարգային հարցերը հաստատելուց հետո Սևանի համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պատասխանատուները ներկայացրին քննարկման դրված հարցերը: Սևան համայնքի 2025 թվականի բյուջեի ...
Մանրամասն |
|
14.10.25
Ուշադրություն
|
Հայտնում ենք, որ վերջին շրջանում պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գոտիներում հաճախացել են ապօրինի գործունեության դեպքերը, իրականացվում են ինքնակամ շինությունները, որոնք խաթարում են պատմության և մշակութային հուշարձանների ամբողջականությունը և նախնական տեսքը: Խնդրում ենք հուշարձանների տարածքում ցանկացած շինարարություն իրականացնելիս տեղեկացնել համայնքապետարանին և համաձանեցնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ:
|
|
13.10.25
«Հարեհաս»-ը հասավ Սևան համայնքի Վարսեր բնակավայր
|
«Դէկավվա» բարեգործական հիմնադրամի «Հարեհաս» նոր կենտրոնը բացվեց Սևան համայնքի Վարսեր բնակավայրում։ Զովաբեր, Գեղամավան բնակավայրերին հաջորդեց Վարսերը, որտեղ մեկնարկելու է «Հարեհաս» կրթական ծրագիրը։ 3 կենտրոն, 50-ից ավել կանանց անվճար կրթություն և 8 բիզնես նախագծեր։ «Դէկավվա» բարեգործական հիմնադրամը հոկտեմբերի 10-ին ամփոփեց անցած ամիսներին կատարված աշխատանքը՝ ազդարարելով նոր ծրագրի մեկնարկը։ «Հարեհաս» նոր կենտրոնի բացմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, Զովաբերի, Գեղամավանի և Վարսերի շահառուներ ...
Մանրամասն |
|
10.10.25
Իրազեկում
|
ՀՀ կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 2-ի N 1399-Լ որոշմամբ կատարվել են փոփոխություններ և լրացումներ ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1284-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում»: Փոփոխություններին կարող եք ծանոթանալ https://www.e-gov.am/gov-decrees/item/45325/ հղումով: Ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանհգահարելով էկոնոմիկայի նախարարության 81-40 կարճ համարին (լրացուցիչ 2):
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |