Այսօր: Երեքշաբթի, 8 Հուլիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.07.25 Հետհաշվարկը տրված է
Սևան քաղաքում մեկնարկում է սկզբնաղբյուրում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգը։ Հուլիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, սիրով հրավիրում ենք բոլորին՝ միանալու պաշտոնական բացման միջոցառմանը՝ - Հանդիպման վայրը՝ Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածք (Սարգիս Սևանեցու փ․ 4ա) - Նոր ծառայությունը հասանելի կլինի Սևան քաղաքի ամբողջ բնակչությանը՝ շուրջ 1,680 եվրոպական արտադրության թափոնամանների և տեսակավորված հավաքի նոր աղբատարի միջոցով։ - Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում՝ ՀԱՀ Յակոբեան կենտրոնի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ... Մանրամասն
07.07.25 Ուշադրություն.

Վթարային ջրանջատում Սևան համայնքում հուլիսի 8/9-ին. - «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարավերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 8-ին՝ ժամը 07:00-ից, մինչև հուլիսի 9-ը՝ ժամը 07:00-ն, կդադարեցվի Սևան քաղաքի, Գագարին, Վարսեր, Ծաղկունք բնակավայրերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

07.07.25 HEKS-EPER շվեցարական կազմակերպության հերթական այցը Սևան
Հուլիսի 7-ին Հովհաննես Այվազովսկու անվան արվեստի դպրոց էին այցելեց HEKS-EPER շվեցարական կազմակերպության ներկայացուցիչները, որոնք մեծ խանդավառությամբ դիտեցին դպրոցի սաների կողմից պատրաստված տարեվերջյան ցուցահանդեսը, ծանոթացան դպրոցի առօրյային, ծրագրերին։ Տեղեկացնենք, որ HEKS-EPER շվեյցարական կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող հումանիտար ու սոցիալական ուղղվածության ծրագրերի շրջանակներում «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ, համագործակցելով Սևանի համայնքապետարանի հետ, Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցն այս տարի համալրվել է անհրաժեշտ նոր գույքով՝ համակարգիչ, տպիչ, բարձրախոսներ, ուսուցչական և աշակերտական սեղան-աթոռներ, մոլբերդներ, տումբաներ: Դպրոցում ... Մանրամասն
07.07.25 Իրազեկում
Իրականացվել են լայնածավալ փոփոխություններ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրումԸստ այդմ` - Ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր՝ նախկին 452-ի փոխարեն։ - Ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերը մեկնարկել են միաժամանակ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից, այսինքն՝ ծրագիրը բաց է բոլոր թիրախային խմբերի համար՝ անկախ ընտանիքի կազմից․ ծրագրին դիմելու վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ - Սահմանվել է հավաստագրի իրացման արդյունքում ձևավորված դրական մնացորդի իրացման ընթացակարգն այն դեպքերի համար, երբ ձեռք բերված անշարժ գույքի արժեքը փոքր է տվյալ ընտանիքին հասանելիք աջակցության չափից։ Դրական ... Մանրամասն
07.07.25 Վթարային ջրանջատում Սևան քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս/թ հուլիսի 7-ին՝ ժամը 10:30-20:00-ն, կդադարեցվի Սևան քաղաքի Խ. Աբովյան փողոցի, Ռուսական, 5-րդ մկրթ., Լճափնյա թաղամասի, Հ. Թումանյան փողոցի, Հ. Թումանյան 1 նրբանցքի, Սայաթ-Նովա 18, 20-26 զույգ համարի շենքերի, Չարենց փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

05.07.25 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի հայրենակիցներ, Սևան համայնքի բնակիչներ Շնորհավորում եմ բոլորիս մեր պետության մայր օրենքի՝ Սահմանադրության օրվա առթիվ, որով ամրագրվեց մեր պետականության ինքնիշխանությունը: 30 տարի առաջ ընդունված Սահմանադրության դերն ու նշանակությունն անգնահատելի են ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կայացման ճանապարհին: Հավատարիմ մնալով ժողովրդավարական սկզբունքներին, հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները, աչքի առաջ ունենալով աշխարհի փորձը` 1995թ․-ի հուլիսի 5-ին, համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով հայ ժողովուրդը «Այո» ասաց մեր երկրի գլխավոր օրենքին: Ընդունելով Սահմանադրությունը՝ մեզանից յուրաքանչյուրը երեքտասնամյակ առաջ ստանձնեց մեծագույն պատասխանատվություն պետություն ... Մանրամասն
04.07.25 Հերթական աշխատանքային հանդիպումը կայացավ «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի գրասենյակում
«Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կազմակերպել էր հերթական աշխատանքային հանդիպում-քննարկումը ընկերության բաժնետեր երկու մարզերի 16 համայնքերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կայացավ ՍՊԸ-ի գրասենյակում։ Հանդիպմանը ներկա էր Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Յակոբյան բնապահպանական կենտրոնի ներկայացուցիչ Հարություն Ալպետյանը, որը տարիներ շարունակ զբաղվում է թափոնների կառավարման հարցերով։ «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Համբարձումյանը, ողջունելով հյուրերին, ընդգծեց նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը ծրագրի արդյունավետության բարձրացման, համայնքների հետ համագործակցության խորացման, պատասխանատու ու համակարգված աշխատանքի ... Մանրամասն
04.07.25 ԲԸՏՄ-ի ներկայացուցիչների հանդիպումը Սևան քաղաքում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Վրեժ Գալոյանը, Լևոն Լևոնյանը և Գեղարքունիքի տարածքային բաժին պետ Արտուշ Ղուկասյանը մարզային հանդիպումների շրջանակում հուլիսի 4-ին այցելել էին Սևան համայնք, որտեղ հանդիպում ունեցան բնակիչների, ավագանու անդամների, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Այցի հիմնական նպատակն էր՝ վերհանել տարածաշրջանում առկա բնապահպանական խնդիրները, գնահատել դրանց ազդեցությունը համայնքային կյանքի ու բնական ռեսուրսների վրա, ինչպես նաև համատեղ քննարկումների արդյունքում գտնել տեղի բնակիչների համար առավել նպաստավոր լուծումներ՝ հաշվի առնելով այն, որ Գեղարքունիքի մարզում է գտնվում «Սևան» ազգային ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սևան համայնքի ավագանու նիստեր
Սևան համայնքի ավագանու նիստ` 12․02․2025
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner