16.07.25
«Լավ լուրեր» շարքից
|
Սևանի հեծանվային ակումբի մարզիկ Բաբկեն Սուքիասյանը, առավելագույն միավորներով հաղթահարելով նախընտրական փուլը, իրավունք է ստացել մասնակցելու Սերբիայի մայրաքաղաքում՝ Բելգրադում, կայանալիք հեծանվային մրցաշարին։ Մրցաշարի կազմակերպիչն է ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիան։ Ճանապարհաերթևեկության մեր փոքրիկ դեսպաններին կմիանա Բաբկենը: Տեղեկացնենք, որ Հայաստանից մեկնելու են 10-12 տարեկան չորս հեծանվորդ՝ 2 տղա և 2 աղջիկ։ Սևանցի Բաբկեն Սուքիասյանի հետ Բելգրադ են Աբովյանի, Երևանի, Ագարակի ներկայացուցիչները:
|
|
16.07.25
Հիմնանորոգման հասցեներ
|
Սևան համայնքում ընթացքի մեջ են «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ճանապարհաշինական աշխատանքները, որոնք ներկայումս իրականացվում են Սևանի Գեղամա և Ռուսական փողոցներում: Զուգահեռ մեկնարկել են նաև Սևանի Աբովյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի առաջին փուլի՝ Սևան քաղաքի շուրջ մեկտասնյակ փողոցների հիմնանորոգումը մեկնարկել էր Իսահակյան, Կարմիր բանակի, Սպանդարյան, Օրբելի փողոցներից, որտեղ իրականացվել են շինարարական աշխատանքներ՝ ներառելով քանդման, հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի հիմնանորոգում, դիտահորերի պատերի ամրացում, կափարիչների, եզրաքարերի, ...
Մանրամասն |
|
16.07.25
Հետհաշվարկը տրված է. մնաց 10 օր
|
Սևան քաղաքում հուլիսի 26-ից ներդրվելու է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ: Հուլիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, բոլորին հրավիրում ենք Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից հրապարակ՝ միասին ազդարարելու Սևանի տեսակավորման նոր համակարգի պաշտոնական մեկնարկը: Գունավոր թափոնամանները պետք է օգտագործել ըստ նշանակության - Կապույտը՝ թղթի, պլաստիկի, մետաղի թափոնների համար - Կանաչը՝ ապակու համար - Թափոնների տեսակավորումը հեշտ է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագիրն իրականացնում է Acopian Center for the Environment-ը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ...
Մանրամասն |
|
15.07.25
Իրազեկում
|
Համաձայն գործող օրենսդրության՝ 2021թվականի հունվարի 1-ից գործողության մեջ է դրվել անշարժ գույքի հարկը (ԱԳՀ), որը միավորել է նախկին հողի հարկը և շինությունների գծով գույքահարկը: 2021 թվականի հունվարի 1-ից ԱԳՀ հարկվում են նաև բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների համար: ԱԳՀ վճարվում է - ֆիզիկական անձանց գծով` 900165001372 հաշվեհամարին - իրավաբանական անձանց գծով` 900165001265 հաշվեհամարին - փոխադրամիջոցների գծով գույքահարկը վճարվում է ֆիզիկական անձանց մասով` 900165101024, իրավաբանական անձանց մասով` 900165101172 հաշվեհամարներին: Համայնքի գյուղական բնակավայրերի ֆիզիկական և իրավաբանական անձինք նույն հարկային պարտավորությունների և հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվություն կարող են ստանալ, ինչպես ...
Մանրամասն |
|
15.07.25
Ամփոփելով 2025 թվականի բյուջեի 1-ին կիսամյակի արդյունքները
|
Սևանի համայնքապետարանում ամփոփվել են 2025 թվականի բյուջեի 1-ին կիսամյակի արդյունքները: Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից տրամադրված հաշվետվության համաձայն՝ Սևան համայնքի 2025թվականի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտների /վարչական և ֆոնդային բյուջեները միասին/ պլանը կատարվել է 76.3 %-ով /պլան` 1653102.5 հ․դրամ, փաստացի ՝ 1260517.1 հ․դրամ /, թերակատարումը կազմել է 392585.4 հազ. դրամ։ Վարչական բյուջեի պլանը /ճշտված/ կազմել է 1103102.5 դրամ, որի դիմաց հավաքագրվել է 1122814.8 հազ․ դրամ, կատարվել է 101.8 % ով, առկա է 19712.3 հազ. դրամ եկամուտների գերակատարում։ Ֆոնդային բյուջեն կատարվել է 16.1% ով /պլան՝ 855000.0 հ․դրամ, փաստացի՝ 137702.3 հ․դրամ/, թերակատարումը ...
Մանրամասն |
|
14.07.25
Հանրության շրջանում ֆիզիկական ակտիվության ուսումնասիրություն. Ձեր կարծիքը կարևոր է
|
ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024–2030 թվականների ռազմավարության գործողությունների պլանի պահանջի համաձայն` մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերական ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար։ Հարցաշարը հնարավորություն կընձեռի գնահատելու բնակչության վերաբերմունքը ֆիզիկական կուլտուրային և սպորտին, ինչպես նաև հավաքելու տվյալներ հանրության նախասիրությունների, ակտիվության մակարդակի և ոլորտի զարգացման կարիքների վերաբերյալ։ Նախաձեռնությունը նպատակ ունի ապահովելու ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում հիմնավոր և տվյալահեն քաղաքականության իրականացում՝ հիմնվելով հասարակության կարծիքի և ակնկալիքների վրա։ Հարցաշարը մշակվել ...
Մանրամասն |
|
14.07.25
«Թափոնաթոն». օր առաջին
|
Նախօրեին «Թափոնաթոն»-ի մեկնարկը՝ «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում։ Օրը հագեցած էր խորը քննարկումներով, թիմային աշխատանքով ու ոգևորիչ ծանոթություններով։ Օրվա կենտրոնական պահերից էր պանելային քննարկումը՝ «Թափոնների կառավարման մարտահրավերները ՀՀ-ում և դրանց հնարավոր լուծումները» թեմայով։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բանախոսներին՝ իրենց անկեղծ մասնակցության և փորձի փոխանակման համար․ - Իրինա Մկրտչյան, ISSD - Innovative Solutions for Sustainable Development of Communities համահիմնադիր - Հարություն Ալպետյան, շրջանաձև տնտեսություն փորձագետ - Անահիտ Սիմոնյան, մարդու իրավունքների և գենդերային հավասարության փորձագետ Առաջիկա շաբաթվա ...
Մանրամասն |
|
14.07.25
Տեսակավորիր, Սևան
|
Շուտով մեր քաղաքում կմեկնարկի կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման նոր համակարգը, որի նապատակն է բարելավել աղբահանությունը և ձևավորել նոր մշակույթ։ Տեսակավորումը մաքուր քաղաքի և պատասխանատու համայնքի հիմքն է: Կապույտ թափոնամանը նախատեսված է պլաստիկի, մետաղի, թղթի համար: Կանաչ թափոնամանը նախատեսված է ապակու համար: Ձեռքի մեկ շարժումով մենք կարող ենք ապահովել ավելի քիչ թափոններ աղբավայրերում: Ավելի քիչ թափոններ աղբավայրերում:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |