Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ազդարարման համակարգ 2023-2024թթ.
2023,Դեկտեմբեր 18 - 2024,Դեկտեմբեր 31
ՃՈ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
2023,Մայիս 10 - 2024,Դեկտեմբեր 31
ՏԱ պատասխանատու
2022,Հուլիս 21 - 2024,Դեկտեմբեր 24
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
2021,Հոկտեմբեր 25 - 2024,Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.04.24 Ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրվա առթիվ
Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 27-ին՝ «Հայրենիքը պետությունն է: Սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով: Սևան քաղաքում միջոցառումները կմեկնարկեն ժամը 14:00-ից: Սևանի բիզնես կենտրոնում պատանիների և երիտասարդների հետ հանդիպելու համար մեր համայնքում հյուրընկալվելու է երաժշտագետ, երաժշտաքննադատ, արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր։ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության, ՀՀ մշակութային նախարարության զարգացման և կրթության խթանման հիմնադրամի հիմնադիրների խորհրդի անդամ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Իրինա Զոլոտովան: Հանդիպման մասնակիցները հնարավորություն կունենան նաև իրենց հուզող հարցերով դիմելու բանախոսին: ... Մանրամասն
26.04.24 Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը -ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ 2024 թվականի մարտի 26-ից մեկնարկել են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ -Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեից հատկացված 432 միլիոն 416 հազար 88 դրամի հաշվին։ -Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2690 մետր երկարությամբ երթևեկելի մասի երկշերտ ասֆալտբետոնե ծածկի կառուցում, գծանշում, ճանապարհային նշաններով կահավորում, մետաղական արգելափակոցների, պլաստիկ ազդանշանային սյուների տեղադրում և տվյալ հատվածում առկա կամրջի վերին հատված հիմնանորոգում։ -Ծրագրի կապալառուն՝ «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն է, որի ... Մանրամասն
25.04.24 2024թվականի ապրիլի 24-ին Օր՝ ոգեկոչման և պահանջատիրության
Ճանապարհները կրկին բերում են Սևանի՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքար. ծաղկեպսակներ, ծաղիկներ և խոնարհում, չմարող հիշողություն և համախմբում: Այս տարի ապրիլի 24-ին համայն հայությունը և առաջադեմ մարդկությունը նշում են Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցը: Սևանում անցկացվեց համաքաղաքային երթ դեպի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքար: Սևանում ոգեկոչեցին Մեծ եղեռնի սրբադասված զոհերի հիշատակը։ Սևանի հոգևոր դասի կողմից կատարվեց Մեծ եղեռնի Սուրբ Նահատակների բարեխոսական կարգ: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի գլխավորությամբ սևանցիներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին: Մեծ եղեռնի զոհերի հուշախաչքարը ծածկվեց ծաղիկներով. մեծ ու փոքր սևանցիները, Սևան համայնքի ... Մանրամասն
25.04.24 Անդրադարձ ապրիլի 24-ին

109 տարի է անցել հայ ժողովրդի հիշողությունը չի խամրում, որին միանում են նաև պահանջատիրությունը և ցեղասպանությունները կանխելու գործողությունները:
Ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը ոգեկոչեցին Սևան քաղաքում և Սևան համայնքի բնակավայրերում, որտեղ տեղի ունեցան պսակադրման և ծաղկադրման արարողակարգեր:
Սևան համայնքի Դդմաշեն և Լճաշեն բնակավայրերում վեր են հառնում եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքարեր, որոնք անմար հիշողության վավերագրերն են:
Օրվա խորհուրդն էլ դդմաշենցիներն ու լճաշենցիներն ամփոփեցին հուշախաչքարերի մոտ:

24.04.24 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԹԻՎ
Հարգելի հայրենակիցներ 2024թվականի ապրիլի 24-ին մենք կրկին ոգեկոչում ենք Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, նշում ենք Ցեղասպանության 109-րդ տարելիցը, որը միաժամանակ լինելիության, ապրելու ձգտման, միասնականության, հիշողությունն անմար պահելու ուղերձ է և ուղենիշ: Մարդկության դեմ իրագործված ամենասարսափելի ոճրագործությունը խլեց 1.5մլն. հայի կյանք, հային դարձրեց տնավեր ու պանդուխտ, խլեց մեր ժողովրդի երազանքներն ու նպատակները, սակայն չկարողացավ խլել ապրելու ոգին ու հավատը, չկարողացավ սպանել մեր պատմական հիշողությունը, չկարողացավ խլել հայ ժողովրդի ինքնությունը: Հայ ժողովուրդն անցավ դժոխային ճանապարհ, սակայն ուժ գտավ ապրելու, պայքարելու հանուն կյանքի և գոյատևման: Դժոխքից մահապուրծ փրկվածները սփռվեցին աշխարհով ... Մանրամասն
23.04.24 Ծառատունկ՝ Զովաբերի փոքրիկների մասնակցությամբ

Գարուն է, որն համատեղվում է նաև գարնանային աշխատանքներով և ծառատունկով:
Նախօրեին Սևան համայնքի մի շարք բնակավայրերի մանկապարտեզներում փոքրիկներն իրենց օրը լրացրին շրջապատի մաքրության, բարեկարգման աշխատանքներով:
Զովաբեր մանկապարտեզի փոքրիկներն էլ գարնան հերթական օրը նվիրեցին ծառատունկին, որի շնորհիվ տարիներ անց մանկապարտեզի շրջակայքը կհարստանա ծառերով:

23.04.24 Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
-ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ 2024 թվականի մարտի 26-ից մեկնարկել են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ -Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեից հատկացված 432 միլիոն 416 հազար 88 դրամի հաշվին։ -Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2690 մետր երկարությամբ երթևեկելի մասի երկշերտ ասֆալտբետոնե ծածկի կառուցում, գծանշում, ճանապարհային նշաններով կահավորում, մետաղական արգելափակոցների, պլաստիկ ազդանշանային սյուների տեղադրում և տվյալ հատվածում առկա կամրջի վերին հատված հիմնանորոգում։ -Ծրագրի կապալառուն՝ «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն է, որի կողմից այս պահին իրականացվում է ասֆալտբետոնե ծածկի քանդման, հեռացման, հողային այլ ... Մանրամասն
23.04.24 Ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրվա առթիվ
Այս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 27-ին՝ «Հայրենիքը պետությունն է: Սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով: Օրվա առթիվ Սևան համայնքում նախատեսված են միջոցառումներ Սևան քաղաքում և Լճաշեն բնակավայրում: Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում միջոցառումները կմեկնարկեն ժամը 11:00-ին: Լճաշենի մշակույթի տանը տեղի կունենա հանդիպում բնակավայրի պատանիների և երիտասարդների հետ, որը կամփոփվի համերգային ծրագրով և նկարչական աշխատանքների ցուցահանդեսով: Սևան քաղաքում միջոցառումները կմեկնարկեն ժամը 14:00-ից: Սևանի բիզնես կենտրոնում տեղի կունենա հանդիպում պատանիների և երիտասարդների հետ, որին կմասնակցեն Սևանի հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտները, բազմագործառութային քոլեջի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner