Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11.11.25 Հայտարարություն

Հանրապետությունում կաթի մթերման գործընթացի կարգավորման նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կայացած քննարկման արդյունքում «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի տնօրենը պատրաստակամություն է հայտնել 3,6 տոկոս բազիսային յուղայնությամբ 1 լիտր կաթը ձեռնարկության տարածքում մթերել 185 դրամով, մթերման կետերում՝ 160-170 դրամով:
Կաթի մթերման ծավալների առումով սահմանափակումներ չկան:
Ավելին՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի տնօրենը կաթի մթերման նոր կետեր հիմնելու նպատակով հանձնառու է իրականացնել լրացուցիչ ներդրումներ այն բնակավայրերում, որտեղ հնարավոր է մթերման նպատակով օրական հավաքել 1 տոննա կաթ:
Հարգելի տնտեսվարողներ
Շտապեք օգտվել ընձեռված լավագույն հնարավորությունից:

11.11.25 Իրազեկում

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակում և համայնքի բոլոր բնակավայրերում՝ վարչական ղեկավարների նստավայրերում, տեղադրված են POS տերմինալներ:
POS տերմինալների միջոցով վճարումներ կատարելը հարմարավետ է, խնայում է ժամանակը և ռեսուրսները:
Հարգելի քաղաքացիներ
Դուք կարող եք վճարումները կատարել տեղում՝ օգտվելով անկանխիկ վճարման հնարավորությունից և կիրառվող համեմատաբար ցածր միջնորդավճարից:

11.11.25 Սևան քաղաքում իրականացվում են գծանշման աշխատանքներ

Սևան քաղաքի 2025թ-ին ասֆալտապատված ու բարեկարգված մեկ տասնյակից ավել փողոցներում ընթանում են գծանշման աշխատանքներ, այդ թվում՝ նաև հետիոտնային անցումների, որոնք ներառում են կենտրոնական և երկրորդային փողոցները:
Աշխատանքներն ընդգրկում են ճանապարհների հոծ գծանշում, ճանապարհների անընդհատ գծանշում 10 սմ լայնությամբ և հոծ գծանշում 15սմ լայնությամբ:
Ճանապարհային գծանշումն անվտանգ և ապահով երթևեկության երաշխիքներից մեկն է, ինչպես նաև ապահովում է քաղաքի ներկայանալի տեսքը:
Աշխատանքներն իրականացվում են «Ռ և Հ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից՝ համայնքային բյուջեի միջոցներով։

10.11.25 Սևանում անցկացվեց «Դպրոցականների վոլեյբոլի լիգա 2025» խաղերի համայնքային փուլը
Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում և Երևան քաղաքի վարչական շրջաններում նոյեմբերի 1-20-ը անցկացվում են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»–ի համայնքային փուլը: Սևան համայնքում այն անցկացվեց նոյեմբերի 7–ին և 8–ին։ Մրցումներն անցկացվում են 2 տարիքային խմբերի դպրոցականների թիմերի միջև՝ առաջինը՝ 6-7-րդ դասարաններ – 12-13 տարեկան՝ 3 աղջիկ, 3 տղա (2013-2014 թվականներին ծնված աշակերտներ), երկրորդը՝ 8-9-րդ դասարաններ - 14-15 տարեկան՝ 3 աղջիկ, 3 տղա (2011-2012 թվականներին ծնված աշակերտներ):Նոյեմբերի 8–ին շարունակվեց համայնքային փուլը երկրորդ տարիքային խմբում՝ 8-9-րդ դասարաններ - 14-15 տարեկան (2011-2012 թվականներին ծնված աշակերտներ): Ուժերը չափեցին Սևանի ... Մանրամասն
10.11.25 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Նոյեմբերի 10-ին լրանում է տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 29-րդ ամյակը: 1996թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որը ժողովրդավարության հիմնարար քայլ էր և ամրագրվեց պետական տոնացույցում որպես Տեղական ինքնակառավարման մարմինների օր: Անցած տասնամյակների ընթացքում ՏԻՄ համակարգը կրել է ժամանակի թելադրած և իրավիճակով պայմանավորված փոփոխություններ, կատարելագործվել է, անցել հաջողությունների և բարեփոխումների տեսանելի ուղի: Համայնքները պետության հենասյուններն են, իսկ ՏԻՄ համակարգն այդ հենասյան առանցքը, որը ժամանակի փոփոխությունների ուղղակի կրողն ու արձագանքողն է, ժողովրդավարության իրական հիմքը: Շուրջ երեքտասնամյակ ... Մանրամասն
07.11.25 Համայնքային փուլի մեկնարկը տրված է
Նոյեմբերի 7-ին Սևան համայնքում մեկնարկեց ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա 2025» մարզական (նախընտրական) խաղերի համայնքային փուլը։ Սևան համայնքում համայնքային փուլի 1-ին տարիքային խմբին մասնակցեցին Սևանի Վլ. Կարապետյանի անվան թիվ 3, հիմնական, թիվ 5 միջնակարգ, Սևան համայնքի Զովաբերի Ե. Չարենցի անվան միջնակարգ, Սևան համայնքի Ծովագյուղի Մ. Մուրացանի անվան միջնակարգ, Սևան համայնքի Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմերը: Ամփոփվել են համայնքային փուլի 1-ին տարիքային խմբի խաղերը, հայտնի են մրցանակակիրները: 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Զովաբերի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ հորիզոնականում է Սևանի թիվ 5 միջնակարգ դպրոցի թիմը: Լավագույն եռյակը եզրափակում ... Մանրամասն
07.11.25 Մասնակցային բյուջետավորում - 2026
Սևան համայնքի ավագանու և Սևան համայնքի ղեկավարի որոշումներով Սևան համայնքում մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը: Սա լավ հնարավորություն է համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները և ներկայացնելու առաջարկ-նախագծեր դրանց լուծման համար։ Մինչ բնակիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից համայնքապետարան առաջարկ - նախագծերի ներկայացումը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների և մասնակցային բյուջետավորման գործընթացի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամների կողմից համայնքի բնակավայրերում նոյեմբերի 10-ից 20-ը կազմակերպվելու են իրազեկման հանդիպումներ բնակիչների, ՀՈԱԿ-ների աշխատակիցների, քաղհասարակության ... Մանրամասն
07.11.25 Սևան համայնքը միանում է Մեդիագրագիտության շաբաթվան
ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 8-15-ը հայտարարում են Մեդիագրագիտության շաբաթ՝ «Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագրի ներքո: Սևան համայնքն այս տարի էլ միանալու է Շաբաթվան մի շարք միջոցառումներով և նախաձեռնություններով:Նոյեմբերի 12-ին«Սևան համայնքի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարատեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է պարապմունք՝ «Արեգակնային համակարգն իրական և հեքիաթային կյանքում» խորագրով:Նոյեմբերի 13-ին«Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է պարապմունք՝ «Այս բազմազան աշխարհը» ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սևան համայնքի ավագանու նիստեր
Սևան համայնքի ավագանու նիստ` 12․02․2025
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner