Այսօր: Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.11.25 ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ

Սևան համայնքի ավագանու կողմից համայնքի 2026 թվականի բյուջեի հաստատմանն ընդառաջ Սևանի համայնքապետարանը հրավիրում է հանրային քննարկման, որի ընթացքում կներկայացվի Սևան համայնքի 2026թվականի բյուջեի նախագիծը:
Հանրային քննարկումը տեղի կունենա ս/թ դեկտեմբերի 1-ին` ժամը 15:00-ին, Սևան համայնքի բիզնես կենտրոնում (ք. Սևան, Սարգիս Սևանեցի 4ա):
Հանրային քննարկմանը մասնակցելու համար հրավիրում ենք Սևան համայնքի բնակավայրերի, համայնքում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներին, բնակիչներին, շահագրգիռ հանրությանը:
Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն և արդյունավետ քննարկում:

18.11.25 Մասնակցային բյուջետավորում - 2025 Սևան համայնքի Սևան քաղաքում մեկնարկել են խաղահրապարակի կառուցման աշխատանքները
Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոց թիվ 18, 20 շենքերի հարակից տարածքում մեկնարկել են մանկական խաղահրապարակի կառուցման աշխատանքները: Այս ծրագիրը մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունքում հաղթող ճանաչված ծրագրերից մեկն է, որի պայմանագրային արժեքը 4 մլն.440 հազ. դրամ է: Ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացվում են «Ռ և Հ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից: Ներկայումս ընթանում են հողաշինական և տարածքի հարթեցման աշխատանքները: Այս ծրագրի արդյունքում սևանցի փոքրիկները կունենան ևս մեկ խաղահրապարակ, որի անհրաժեշտությունն այդ տարածքում զգացվում էր երկար տարիներ: Հիշեցնենք, որ 2025 թվականին Սևան համայնքում մեկնարկել և իրականացվում է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որը լավագույն հարթակ է՝ համայնքի ... Մանրամասն
18.11.25 Սևան համայնքի ավագանու հերթական նիստում
Նոյեմբերի 18-ին կայացավ Սևան համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանի 3-րդ նիստը: Օրակարգային հարցերը հաստատելուց հետո Սևանի համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պատասխանատուները ներկայացրին քննարկման ներկայացված հարցերը: Սևան համայնքի ավագանին համապատասխան որոշումներով սահմանեց և հաստատեց Սևան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների՝ 2026 թվականի դրույքաչափերը և Սևան համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերը և դրույքաչափերը: Նախնական համաձայնություններ տրվեցին հոկտեմբեր ամսին Սևան համայնքում կայացած հանրային 1-ին լսումների ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրի Պիոներների փողոց թիվ 1 հասցեում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գագարինի միջնակարգ դպրոցի ... Մանրամասն
17.11.25 Արևը՝ մանկան տանիքին
Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, ի թիվս համագործակցությամբ ամրագրված մի շարք ուղղությունների, միջոցառումներ են իրականացվել և իրականացվում վերականգնվող էներգիայի ոլորտում, որը համայնքի համար ունի կարևորագույն նշանակություն էներգախնայողության, էներգաարդյունավետության, բնապահպանության, կլիմայի հարմարվողականության առումներով: Հերթական ծրագիրը կյանքի կոչվեց «Սևան համայնքի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, որտեղ «Արփի Սոլար» մասնագիտացված ընկերության կողմից մանկան տանիքին հանգրվանեց 15ԿՎՏ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգը: Տեղադրման աշխատանքներին ներգրավվել են նաև Սևանի բազմագործառութային պետական քոլեջի ուսանողները, ... Մանրամասն
17.11.25 Տեղի ունեցավ սեղանի թենիսի մրցաշար՝ «Եղիր ֆիզիկապես ակտիվ» խորագրով
«Ոչ ծխախոտին և երկրորդային ծխին» Հնարավոր «Ծխից ազատ տուն» մարզային՝ Սևանի կոալիցիան, համագործակցությամբ Սևանի համայնքապետարանի և «Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի, հերթական անգամ GATHER-II-ի շրջանակներում իրականացրեց մարզական միջոցառում: Այս անգամ մարզասերներին միավորել էր սեղանի թենիսի միջհամայնքային սիրողական մրցաշարը: Տեղեկացնենք, որ թենիսի մրցաշար անցկացնելը նպատակային էր, քանի որ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի և ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի միջև կնքված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Սևանի կոալիցիային տրամադրվել են սեղանի ... Մանրամասն
17.11.25 Հիշեցում-զգուշացում

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից կրկին տեղեկացնում են, որ Սևան համայնքի բնակավայրերում շարժակազմերը կրկին վթարային արգելակում են կատարում գծի վրա հանկարծակի դուրս եկած խոշոր եջերավոր անասունների հոտի պատճառով:
Արձանագրված դեպքերը հանգեցնում են գնացքների երթևեկության խաթարմանը, վնաս են հասցնում երկաթուղային շարժակազմին, ինչպես նաև համայնքի բնակիչները կրում են նյութական վնաս:

Հարգելի բնակիչներ

Կրկին զգուշացնում և հորդորում ենք` ցուցաբերել զգոնություն և պահպանել անվտանգության կանոնները՝ խուսափելով անցանկալի հետևանքներից և միջադեպերից:

17.11.25 Մասնակցային բյուջետավորում – 2026
Սևան համայնքի ավագանու և Սևան համայնքի ղեկավարի որոշումներով Սևան համայնքում մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը: Սա լավ հնարավորություն է համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները և ներկայացնելու առաջարկ-նախագծեր դրանց լուծման համար։ Մինչ բնակիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից համայնքապետարան առաջարկ - նախագծերի ներկայացումը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների և մասնակցային բյուջետավորման գործընթացի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամների կողմից համայնքի բնակավայրերում շարունակվում են իրազեկման հանդիպումները: Նոյեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին, իրազեկման հանդիպումների շարքը կամփոփվի Սևանի ... Մանրամասն
17.11.25 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈԻՂԵՐՁՆ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի ուսանողներ Շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային օրվա առթիվ, որը առաջադեմ հայացքների ու գաղափարների, լուսավոր երազանքների ու նպատակների խորհրդանիշն է: Միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններում ուսումնառություն անցնող մեր երիտասարդները համայնքներն ու պետությունը ուժեղացնելու, կայուն առաջընթացն ապահովելու երաշխավորներն են:Սիրելի ուսանողներՕգտվեք ձեզ ընձեռված լավագույն հնարավորությունից, սովորեք ու բացահայտեք ձեր ներուժը, վայելեք ուսանողական կյանքի չկրկնվող տարիները, գնացեք ձեր երազանքների հետևից՝ դրանք դարձնելով նպատակ: Իմ երիտասարդ բարեկամներ, Դուք մեր երկրի ու համայնքի այսօրն ու վաղն եք, մենք հպարտանում ենք ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սևան համայնքի ավագանու նիստեր
Սևան համայնքի ավագանու նիստ` 12․02․2025
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner