|
21.11.25
Իրազեկման հանդիպում Սևանի համայնքապետարանում
|
|
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի տնօրենությունը պատրաստակամություն է հայտնել 3,6% բազիսային յուղայնությամբ 1 լիտր կաթը ձեռնարկության տարածքում մթերել 185 դրամով, իսկ մթերման կետերում՝ 160-170 դրամով։ Ընդ որում, կաթի մթերման ծավալների առումով չկան սահմանափակումներ։ Ավելին, ընկերությունը կաթի մթերման նոր կետեր հիմնելու նպատակով, հանձնառու է իրականացնել լրացուցիչ ներդրումներ այն բնակավայրերում, որոնցում հնարավոր է մթերման նպատակով օրական հավաքել առնվազն 1 տոննա կաթ։ Այս նախաձեռնության վերաբերյալ Գեղարքունիքի մարզի ֆերմերային տնտեսություններում իրազեկում իրականացնելու և նախաձեռնությունից օգտվելու նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության ...
Մանրամասն |
|
|
21.11.25
Ուշադրություն
|
|
2025 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։ Այս որոշումը ռազմավարական քայլ է Սևանի կենսաբազմազանությունը երաշխավորելու համար։ Այն ուղղված է հիմնականում սիգի բնական վերարտադրությանն աջակցելուն՝ դրանով իսկ ապահովելով լճի ձկնային պաշարների կայուն և արդյունավետ վերականգնումը։ Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված խիստ վարչական ու քրեական պատասխանատվություն: Նոյեմբերի 20-ից հետո Սևանա լճում հայտնաբերված նավակների և որսի միջոցների համար կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ․ կոչ ենք անում ժամանակին ապահովել դրանց դուրսբերումը:
|
|
|
21.11.25
Սևան համայնքի Զովաբեր բնակավայրում
|
|
«ԴԻ ՕՀՄ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի կողմից Զովաբեր բնակավայրի մշակույթի տան տանիքին, որտեղ տեղակայված է նաև վարչական ղեկավարի նստավայրը, զարգացման կենտրոնը, տեղադրվել է 10կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ: Համակարգը նախատեսված է էլեկտրաէներգիայի արտադրության և համայնքային կարիքների սպասարկման համար: Նորաստեղծ կայանը հնարավորություն կտա ապահովել էներգաարդյունավետության և էներգախնայողության ռեժիմ՝ նվազեցնելով էլեկտրաէներգիայի ծախսերը։ «ԴԻ ՕՀՄ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի՝ համայնքի զարգացմանն ուղղված աջակցությունը խրախուսելի է և օրինակելի։
|
|
|
21.11.25
Թափոնների կառավարման ճանապարհին
|
|
Տարիներ շարունակ համայնքում քննարկվել է բազմաբնակարան շենքերում առկա աղբամուղների փակման խնդիրը, որը պայմանավորված էր մի շարք գործոններով, մասնավորապես՝ համաճարակային և հակասանիտարական իրավիճակի ստեղծմամբ: Մշտական անհարմարությունները եղել են անպակաս՝ գարշահոտությունից մինչև հարկերում վազվզող առնետներ: Շենքերի սեփականատերերի դիմումների հիման վրա՝ 50+1 տոկոս բնակիչների համաձայնությամբ, 7 շենքում փակվել են աղբատարները:Իհարկե, բարձրահարկ շենքերի վերևի հարկում ապրողները սովորույթի ուժով դեռևս չեն համակերպվում աղբամուղները փակելուն, սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, աղբամուղների փակմամբ լուծվում է ամենակարևոր խնդիրը՝ սանիտարական և հակահամաճարակային իրավիճակի բարելավում: Սևան համայնքում 2025 թվականի ...
Մանրամասն |
|
|
20.11.25
Սևան համայնքում հյուրընկալվել էր Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը
|
|
Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի ԾովԵՄ երիտասարդական կենտրոնում հյուրընկալվել էր Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարգե Մարդիսալու-Կահարին՝ ուղեկցությամբ դեսպանատան աշխատակիցների: Դեսպանին ընդունեցին Սևանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Դավիթ Թորոսյանը, «Սևանի տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը, երիտասարդական կենտրոնի շահառուները: 2025 թվականի մայիսի «Սևանի տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն Էստոնիայի դեսպանատան կողմից տրամադրված դրամաշնորհով ԾովԵՄ երիտասարդական կենտրոնում իրականացնում է «Շրջանառու ...
Մանրամասն |
|
|
19.11.25
Ամփոփելով Սևան համայնքի 2026 թվականի հոկտեմբեր ամսվա բյուջեի կատարողականը
|
|
2025 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Սևան համայնքի վարչական բյուջեն կատարվել է 100.1 %-ով (պլան՝ 1850178.9 հազ. դրամ, փաստացի՝ 1851484.0 հազ. դրամ): Հարկերի և տուրքերի հավաքագրումը կատարվել է 86 %-ով (պլան՝ 418941.7 հազ. դրամ, փաստացի՝ 360370.8 հազ. դրամ): Հողի հարկի գծով պլանային ցուցանիշը եղել է 4166.7 հազ. դրամ, փաստացի՝ 7817.4 հազ. դրամ (187.6 %): Գույքահարկ շենք-շինություններից՝ պլանային ցուցանիշ՝ 3750.0 հազ. դրամ, փաստացի՝ 6951.6 հազ. դրամ (185.4%): Անշարժ գույքի հարկ՝ պլանային ցուցանիշ՝ 139833.3 հազ. դրամ, փաստացի՝ 67387.0 հազ. դրամ, (48.2%): Տրանսպորտային միջոցների գույքահարկ՝ պլանային ցուցանիշ՝ 241666.7 հազ. դրամ, փաստացի՝ 211993.6 հազ. դրամ (87.7%): Տեղական տուրքեր՝ պլանային ցուցանիշ՝ ...
Մանրամասն |
|
|
19.11.25
Աղբի տեղը աղբամանն է
|
|
Օգոստոսի 1-ից Սևան համայնքում կենցաղային աղբահանության և աղբահեռացման, ինչպես նաև Սևան քաղաքում թափոնների տեսակավորման ծառայություններն իրականացվում են «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի կողմից: Սկզբնաղբյուրում տեսակավորվող, ինչպես նաև կոշտ կենցաղային մյուս թափոններն ընկերության տրանսպորտային միջոցով, ինչպես նաև համայնքին նվիրաբերված և ընկերության կողմից շահագործվող թափոնատար մեքենայով տեղափոխվում են Հրազդանի սանիտարական աղբավայր: Տեսակավորված թափոնները տեղադրվում են Հրազդանի սանիտարական աղբավայրում հատկացված տարածքում, որտեղից էլ ուղարկվում են «երկրորդ կյանք ստանալու»: Տեղեկացնում ենք, որ կոշտ կենցաղային թափոնների տեղափոխումը Սևան քաղաքում կատարվում է ամենօրյա պարբերականությամբ, ...
Մանրամասն |
|
|
19.11.25
Անշարժ գույքի հարկման վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 1
|
|
Համաձայն գործող օրենսդրության՝ 2021թվականի հունվարի 1-ից գործողության մեջ է դրվել անշարժ գույքի հարկը (ԱԳՀ), որը միավորել է նախկին հողի հարկը և շինությունների գծով գույքահարկը: 2021 թվականի հունվարի 1-ից ԱԳՀ հարկվում են նաև բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների համար: ԱԳՀ վճարվում է - ֆիզիկական անձանց գծով` 900165001372 հաշվեհամարին - իրավաբանական անձանց գծով` 900165001265 հաշվեհամարին Համայնքի գյուղական բնակավայրերի ֆիզիկական և իրավաբանական անձինք նույն հարկային պարտավորությունների և հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվություն կարող են ստանալ, ինչպես համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակից, ինչպես նաև բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերից: Ֆիզիկական անձանց մասով ԱԳՀ-ի ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |