|
18.11.25
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ
|
|
Սևան համայնքի ավագանու կողմից համայնքի 2026 թվականի բյուջեի հաստատմանն ընդառաջ Սևանի համայնքապետարանը հրավիրում է հանրային քննարկման, որի ընթացքում կներկայացվի Սևան համայնքի 2026թվականի բյուջեի նախագիծը: Հանրային քննարկումը տեղի կունենա ս/թ դեկտեմբերի 1-ին` ժամը 15:00-ին, Սևան համայնքի բիզնես կենտրոնում (ք. Սևան, Սարգիս Սևանեցի 4ա): Հանրային քննարկմանը մասնակցելու համար հրավիրում ենք Սևան համայնքի բնակավայրերի, համայնքում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներին, բնակիչներին, շահագրգիռ հանրությանը: Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն և արդյունավետ քննարկում:
|
|
|
18.11.25
Մասնակցային բյուջետավորում - 2025
Սևան համայնքի Սևան քաղաքում մեկնարկել են խաղահրապարակի կառուցման աշխատանքները
|
|
Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոց թիվ 18, 20 շենքերի հարակից տարածքում մեկնարկել են մանկական խաղահրապարակի կառուցման աշխատանքները: Այս ծրագիրը մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունքում հաղթող ճանաչված ծրագրերից մեկն է, որի պայմանագրային արժեքը 4 մլն.440 հազ. դրամ է: Ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացվում են «Ռ և Հ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից: Ներկայումս ընթանում են հողաշինական և տարածքի հարթեցման աշխատանքները: Այս ծրագրի արդյունքում սևանցի փոքրիկները կունենան ևս մեկ խաղահրապարակ, որի անհրաժեշտությունն այդ տարածքում զգացվում էր երկար տարիներ: Հիշեցնենք, որ 2025 թվականին Սևան համայնքում մեկնարկել և իրականացվում է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որը լավագույն հարթակ է՝ համայնքի ...
Մանրամասն |
|
|
18.11.25
Սևան համայնքի ավագանու հերթական նիստում
|
|
Նոյեմբերի 18-ին կայացավ Սևան համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանի 3-րդ նիստը: Օրակարգային հարցերը հաստատելուց հետո Սևանի համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պատասխանատուները ներկայացրին քննարկման ներկայացված հարցերը: Սևան համայնքի ավագանին համապատասխան որոշումներով սահմանեց և հաստատեց Սևան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների՝ 2026 թվականի դրույքաչափերը և Սևան համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերը և դրույքաչափերը: Նախնական համաձայնություններ տրվեցին հոկտեմբեր ամսին Սևան համայնքում կայացած հանրային 1-ին լսումների ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրի Պիոներների փողոց թիվ 1 հասցեում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գագարինի միջնակարգ դպրոցի ...
Մանրամասն |
|
|
17.11.25
Արևը՝ մանկան տանիքին
|
|
Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, ի թիվս համագործակցությամբ ամրագրված մի շարք ուղղությունների, միջոցառումներ են իրականացվել և իրականացվում վերականգնվող էներգիայի ոլորտում, որը համայնքի համար ունի կարևորագույն նշանակություն էներգախնայողության, էներգաարդյունավետության, բնապահպանության, կլիմայի հարմարվողականության առումներով: Հերթական ծրագիրը կյանքի կոչվեց «Սևան համայնքի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, որտեղ «Արփի Սոլար» մասնագիտացված ընկերության կողմից մանկան տանիքին հանգրվանեց 15ԿՎՏ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգը: Տեղադրման աշխատանքներին ներգրավվել են նաև Սևանի բազմագործառութային պետական քոլեջի ուսանողները, ...
Մանրամասն |
|
|
17.11.25
Տեղի ունեցավ սեղանի թենիսի մրցաշար՝ «Եղիր ֆիզիկապես ակտիվ» խորագրով
|
|
«Ոչ ծխախոտին և երկրորդային ծխին» Հնարավոր «Ծխից ազատ տուն» մարզային՝ Սևանի կոալիցիան, համագործակցությամբ Սևանի համայնքապետարանի և «Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի, հերթական անգամ GATHER-II-ի շրջանակներում իրականացրեց մարզական միջոցառում: Այս անգամ մարզասերներին միավորել էր սեղանի թենիսի միջհամայնքային սիրողական մրցաշարը: Տեղեկացնենք, որ թենիսի մրցաշար անցկացնելը նպատակային էր, քանի որ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի և ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի միջև կնքված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Սևանի կոալիցիային տրամադրվել են սեղանի ...
Մանրամասն |
|
|
17.11.25
Հիշեցում-զգուշացում
|
|
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից կրկին տեղեկացնում են, որ Սևան համայնքի բնակավայրերում շարժակազմերը կրկին վթարային արգելակում են կատարում գծի վրա հանկարծակի դուրս եկած խոշոր եջերավոր անասունների հոտի պատճառով: Արձանագրված դեպքերը հանգեցնում են գնացքների երթևեկության խաթարմանը, վնաս են հասցնում երկաթուղային շարժակազմին, ինչպես նաև համայնքի բնակիչները կրում են նյութական վնաս: Հարգելի բնակիչներ Կրկին զգուշացնում և հորդորում ենք` ցուցաբերել զգոնություն և պահպանել անվտանգության կանոնները՝ խուսափելով անցանկալի հետևանքներից և միջադեպերից:
|
|
|
17.11.25
Մասնակցային բյուջետավորում – 2026
|
|
Սևան համայնքի ավագանու և Սևան համայնքի ղեկավարի որոշումներով Սևան համայնքում մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը: Սա լավ հնարավորություն է համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները և ներկայացնելու առաջարկ-նախագծեր դրանց լուծման համար։ Մինչ բնակիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից համայնքապետարան առաջարկ - նախագծերի ներկայացումը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների և մասնակցային բյուջետավորման գործընթացի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամների կողմից համայնքի բնակավայրերում շարունակվում են իրազեկման հանդիպումները: Նոյեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին, իրազեկման հանդիպումների շարքը կամփոփվի Սևանի ...
Մանրամասն |
|
|
17.11.25
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈԻՂԵՐՁՆ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Սիրելի ուսանողներ Շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային օրվա առթիվ, որը առաջադեմ հայացքների ու գաղափարների, լուսավոր երազանքների ու նպատակների խորհրդանիշն է: Միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններում ուսումնառություն անցնող մեր երիտասարդները համայնքներն ու պետությունը ուժեղացնելու, կայուն առաջընթացն ապահովելու երաշխավորներն են:Սիրելի ուսանողներՕգտվեք ձեզ ընձեռված լավագույն հնարավորությունից, սովորեք ու բացահայտեք ձեր ներուժը, վայելեք ուսանողական կյանքի չկրկնվող տարիները, գնացեք ձեր երազանքների հետևից՝ դրանք դարձնելով նպատակ: Իմ երիտասարդ բարեկամներ, Դուք մեր երկրի ու համայնքի այսօրն ու վաղն եք, մենք հպարտանում ենք ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով, ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |