Այսօր: Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.11.25 Համայնքային փուլի մեկնարկը տրված է
Նոյեմբերի 7-ին Սևան համայնքում մեկնարկեց ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա 2025» մարզական (նախընտրական) խաղերի համայնքային փուլը։ Սևան համայնքում համայնքային փուլի 1-ին տարիքային խմբին մասնակցեցին Սևանի Վլ. Կարապետյանի անվան թիվ 3, հիմնական, թիվ 5 միջնակարգ, Սևան համայնքի Զովաբերի Ե. Չարենցի անվան միջնակարգ, Սևան համայնքի Ծովագյուղի Մ. Մուրացանի անվան միջնակարգ, Սևան համայնքի Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմերը: Ամփոփվել են համայնքային փուլի 1-ին տարիքային խմբի խաղերը, հայտնի են մրցանակակիրները: 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Զովաբերի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ հորիզոնականում է Սևանի թիվ 5 միջնակարգ դպրոցի թիմը: Լավագույն եռյակը եզրափակում ... Մանրամասն
07.11.25 Մասնակցային բյուջետավորում - 2026
Սևան համայնքի ավագանու և Սևան համայնքի ղեկավարի որոշումներով Սևան համայնքում մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը: Սա լավ հնարավորություն է համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները և ներկայացնելու առաջարկ-նախագծեր դրանց լուծման համար։ Մինչ բնակիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից համայնքապետարան առաջարկ - նախագծերի ներկայացումը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների և մասնակցային բյուջետավորման գործընթացի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամների կողմից համայնքի բնակավայրերում նոյեմբերի 10-ից 20-ը կազմակերպվելու են իրազեկման հանդիպումներ բնակիչների, ՀՈԱԿ-ների աշխատակիցների, քաղհասարակության ... Մանրամասն
07.11.25 Սևան համայնքը միանում է Մեդիագրագիտության շաբաթվան
ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 8-15-ը հայտարարում են Մեդիագրագիտության շաբաթ՝ «Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագրի ներքո: Սևան համայնքն այս տարի էլ միանալու է Շաբաթվան մի շարք միջոցառումներով և նախաձեռնություններով:Նոյեմբերի 12-ին«Սևան համայնքի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարատեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է պարապմունք՝ «Արեգակնային համակարգն իրական և հեքիաթային կյանքում» խորագրով:Նոյեմբերի 13-ին«Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է պարապմունք՝ «Այս բազմազան աշխարհը» ... Մանրամասն
05.11.25 Սևանը տեսակավորում է վերամշակելի թափոն
Հուլիսի 26-ից Սևան քաղաքում մեկնարկեց կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման նոր համակարգը: Ամիսներ անց արձանագրում ենք, որ սևանցիները թափոնների տեսակավորումը դարձնում են իրենց կենսակերպի մի մասը: Արդեն 240 առանձնատան բակում, Սևան քաղաքում գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական նշանակության շենք-շինությունների հարակից տարածքներում, փողոցներում, բազմաբնակարան շենքերի բակային հատվածներում տեղադրվել են տեսակավորման թափոնամաններ: Մեր՝ սկզբնաղբյուրում տեսակավորված թափոնները «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ՍՊԸ-ի կողմից Սևան համայնքին նվիրաբերված թափոնատար մասնագիտացված մեքենայով հասնում են Հրազդանի սանիտարական աղբավայրում հատկացված ... Մանրամասն
05.11.25 Մաքրությունը՝ կենսակերպ
Որտեղից է սկսվում մաքրությունը, և որտեղ են մաքրության սահմանները վերջանում. տնից, բակից, փողոցից, իսկ սահմաններն էլ ոչ ոք չի կարող հստակեցնել, որովհետև մաքրությունը, նախ և առաջ, կենսակերպ է: Ցավոք սրտի, այդ կենսակերպից իրենց դուրս համարողները մաքրության մասին իրենց պատկերացումներն ունեն, որի արդյունքում կենցաղային կամ շինարարական աղբը հաճախ հայտնվում է ոչ նախատեսված վայրերում՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ՝ դրանից բխող հետևանքներով: «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները պարբերաբար հեռացնում են ոչ նախատեսված վայրերում կուտակված աղբակույտերը, սակայն, ի հակակշիռ դրան, որոշ ժամանակ անց, «մաքրասեր» քաղաքացիներն իրենց աչքից ու տարածքից հեռու ... Մանրամասն
04.11.25 Մարզական հերթական հաղթանակը

Հերթական անգամ սևանցի մարզիկ Հովհաննես Հովհաննիսյանը հպարտության անկրկնելի պահեր պարգևեց իր երկրպագուներին և համաքաղաքացիներին։ Իրանւ Բաբոլսար քաղաքում ընթացող ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարում Հայաստանն նվաճեց առաջին մեդալը:
Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել 71 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը, որը վերջին տարիներին գրանցում է տեսանելի արդյունքներ՝ հարստացնելով իր մեդալների զինանոցը:
Հավաքականի մարզիչներ` Սամվել Գասպարյան, Երվանդ Կիրակոսյան Շնորհավորում ենք խոստումնալից մեր մարզիկին, անձնական մարզիչ Գառնիկ Աբրահամյանին՝ նոր հաղթական մրցելույթների ակնկալիքով:

04.11.25 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սոցիալական բնագավառի հարգելի ներկայացուցիչներ և աշխատակիցներ Շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ: Նպատակասլաց, բարեխիղճ, մարդակենտրոն աշխատանքի շնորհիվ սոցիալական աշխատողները քայլ առ քայլ հաստատեցին իրենց տեղը մեր հասարակության մեջ՝ նպաստելով բարոյահոգեբանական մթնոլորտի կայունացմանը, մարդկանց կյանքի որակի բարելավմանը, արժեքների վերաձևակերպմանը: Սոցիալական աշխատողներն այնտեղ են, որտեղ իրենց աջակցության կարիքն ունեցող անհատներն ու ընտանիքներն են, որտեղ առկա են շուտափույթ լուծումներ պահանջող խնդիրներ և անհրաժեշտ է հասցեական մոտեցում: Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող մարդկանց և ընտանիքների կողքին գտնվող սոցիալական աշխատողներն իրենց մասնագիտական գործունեությունից ... Մանրամասն
03.11.25 ՔԿԱԳ. ամփոփելով հոկտեմբեր ամիսը
Սևանի համայնքապետարանի ՔԿԱԳ Սևանի տարածքային սպասարկման կենտրոնում ամփոփվել է 2025թվականի հոկտեմբեր ամսվա վիճակագրությունը: ՔԿԱԳ Սևանի սպասարկման կենտրոնի պատասխանատու Գուրգեն Իգնաթևոսյանի և «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հաշվետվության համաձայն՝ այս տարվա հոկտեմբեր ամսին կատարվել է ծննդյան ակտի 38 գրանցում, որից 17-ը՝ Սևան քաղաքում, Գեղամավան բնակավայրում` 1, Լճաշեն բնակավայրում՝ 4, Ծովագյուղ բնակավայրում՝ 6, Դդմաշեն բնակավայրում՝ 2, Վարսեր բնակավայրում՝ 5, Չկալովկա բնակավայրում` 1, Ծաղկունք բնակավայրում` 2 ծնունդ: Գրանցված նորածիններից 13-ը աղջիկ է, 25-ը՝ տղա։ 2025թվականի հոկտեմբեր ամսին գրանցված մահերի թիվը 30 է: Սեպտեմբեր ամսվա ընթացքում ՔԿԱԳ սպասարկման կենտրոնում ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սևան համայնքի ավագանու նիստեր
Սևան համայնքի ավագանու նիստ` 12․02․2025
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner