Այսօր: Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.11.25 ՔԿԱԳ. ամփոփելով հոկտեմբեր ամիսը
Սևանի համայնքապետարանի ՔԿԱԳ Սևանի տարածքային սպասարկման կենտրոնում ամփոփվել է 2025թվականի հոկտեմբեր ամսվա վիճակագրությունը: ՔԿԱԳ Սևանի սպասարկման կենտրոնի պատասխանատու Գուրգեն Իգնաթևոսյանի և «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հաշվետվության համաձայն՝ այս տարվա հոկտեմբեր ամսին կատարվել է ծննդյան ակտի 38 գրանցում, որից 17-ը՝ Սևան քաղաքում, Գեղամավան բնակավայրում` 1, Լճաշեն բնակավայրում՝ 4, Ծովագյուղ բնակավայրում՝ 6, Դդմաշեն բնակավայրում՝ 2, Վարսեր բնակավայրում՝ 5, Չկալովկա բնակավայրում` 1, Ծաղկունք բնակավայրում` 2 ծնունդ: Գրանցված նորածիններից 13-ը աղջիկ է, 25-ը՝ տղա։ 2025թվականի հոկտեմբեր ամսին գրանցված մահերի թիվը 30 է: Սեպտեմբեր ամսվա ընթացքում ՔԿԱԳ սպասարկման կենտրոնում ... Մանրամասն
03.11.25 Եվս մեկ բուժկետ. այս անգամ՝ Սևանի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում
Սևան համայնքի Սևանի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում նոյեմբերի 3-ին շահագործման հանձնվեց հիմնանորոգված և կահավորված բուժկետը, որի բացմանը ներկա էին «Բժշկական օգնություն և զարգացում» ասոցիացիայի` Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության առողջապահության ոլորտի օպերատոր/վարչական հարցերով պատասխանատու Ժան-Կլոդ Ռոսսեն, Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչներ։ Սևան համայնքի Սևանի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանը նշեց, որ մարզադպրոցում առանձնացված ու կահավորված բուժկետ ունենալը սպասված էր, որը ծառայելու է մարզիկներին ու մարզիչներին՝ բարելավելով առաջին բուժօգնության կազմակերպման որակը: Այսուհետ մարզադպրոցի 2-րդ հարկում կգործի վերանորոգված ... Մանրամասն
31.10.25 Իրազեկում
Իրականացվում են փոփոխություններ՝ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում․ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծը։ Ըստ այդմ՝ ծրագրի շահառու միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չի տարածվի ընտանիքի այն անդամների վրա, ովքեր դատարանի վճռի հիման վրա ճանաչված են անհայտ բացակայող։ Սա հնարավորություն կտա ծրագրի հիմնական պայմաններին բավարարող ընտանիքի մյուս անդամներին օգտվել ծրագրից։ շահառու ընտանիքների այն անդամները, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ եղել են անչափահաս, սակայն դիմում-հայտարարությունը լրացնելու ժամանակ լրացել է նրանց 18 տարին, ցանկության դեպքում, հնարավորություն ... Մանրամասն
29.10.25 Ընդունելություն Սևանի համայնքապետարանում
Հոկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Սևանի համայնքապետարանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, ինչպես նաև Սևանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի և զբոսաշրջության բաժնի պետ Դավիթ Թորոսյանը: Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը վերաբերում էին՝ -թափառող շների վնասազերծման և նրանց կողմից հոշոտված ոչխարների դիմաց փոխհատուցմանը, -ձմեռվա համար վառելիքի, բնակարանների տանիքների, տների մասնակի վերանորոգման ... Մանրամասն
28.10.25 Իմանալ ավելին
Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը, որոնք միտված են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցմանն ու կատարելագործմանը։ Ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) նախալրացման և ավտոմատ ներկայացման նոր մեխանիզմ։ Փոփոխությունների համաձայն. Հարկային մարմինը, իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա, նախալրացնելու է ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հայտարարագրերը։ Եթե ֆիզիկական անձը սահմանված ժամկետում փոփոխություններ չկատարի, հայտարարագիրը կհամարվի ներկայացված՝ առանց լրացուցիչ գործողությունների։ ... Մանրամասն
27.10.25 «Մարզական աշուն» շարքից
Օրերս Շիրակի մարզում կայացավ Արա Խաչատրյանի հիշատակին նվիրված հուշամրցաշար, որին մասնակցում էին նաև Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի թաեքվոնդոյի խմբի սաները։ Հուշամրցաշարին մասնակցող սևանցի մարզիկները ցուցաբերեցին լավագույն ու տպավորիչ արդյունքներ: Առաջին տեղ գրավեցին․ Դավիթ Կարապետյանը (2016թ․,25կգ, Կարմիր գոտի), Լյովա Շահբազյան (2015թ․,31կգ, Կապույտ գոտի), Տիգրան Մանուկյանը (2014թ․,36կգ, Կարմիր գոտի), Ներսես Ղազարյանը (2011թ․,45կգ, Սև գոտի) գրավեցին առաջին պատվավոր հորիզոնականը: Երկրորդ մրցանակային տեղ գրավեցին Էրիկ Գալստյանը (2011թ․,45կգ, Սև գոտի), Ռաֆիկ Դավթյանը (2010թ․,48 կգ, Սև գոտի) Մրցանակային երրորդ պատվավոր հարթակին կանգնեցին Արսեն Բադալյանը (2014թ․,28կգ, Կարմիր գոտի, Գարիկ ... Մանրամասն
24.10.25 Հուշամրցաշար՝ նվիրված 2020-ի 44-օրյա պատերազմում անմահացած Գորիս Հովսեփյանի հիշատակին
Հրազդան գետում, Սևանի ջրային մարզաձևերի դպրոցի նախաձեռնությամբ, անցկացվեց հերթական հուշամրցաշարը՝ նվիրված 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված Գորիս Հովսեփյանի հիշատակին: Հուշամրցաշարին մասնակցեցին 40-ից ավել մարզիկներ: Հաղթողները պարգևատրվեցին հուշամեդալներով և գավաթներով: Արդեն հինգերորդ տարին է, ինչ Սևանի Աշոտ Ավետիսյանի անվան ջրային մարզաձևերի դպրոցը նախաձեռնում և անցկացնում է բոյդարկաների և կանոեների հուշամրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Գորիս Հովսեփյանի հիշատակին: Հիշեցնենք, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի բնակիչների նախաձեռնությամբ Ցամաքաբերդում կանգնեցվել է խաչքար և Արծիվ-հուշարձան՝ նվիրված Գորիս Հովսեփյանի հիշատակին: Սևանի թիվ 5 միջնակարգ դպրոցի ՆԶՊ առարկայի ... Մանրամասն
24.10.25 Իրազեկում

Ս/թ հոկտեմբերի 29-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից Սևանի համայնքապետարանի վարչական շենքում կազմակերպվելու է քաղաքացիների ընդունելություն:

Սևան համայնքի հարգելի բնակիչներ

Ընդունելությանը մասնակցելու համար կարող եք հերթագրվել նախապես` այցելելով Սևանի համայնքապետարան` քաղաքացիների սպասարկման գրասենյակ (հասցե ք. Սևան, Նաիրյան 164, 2-րդ հարկ):

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սևան համայնքի ավագանու նիստեր
Սևան համայնքի ավագանու նիստ` 12․02․2025
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner