Այսօր: Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2020թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29.09.20 Սևանի համայնքապետարանում ստեղծվել է արագ արձագանքման շտաբ
Սևանի համայնքապետարանն անցել է աշխատանքային արտակարգ ռեժիմի` պայմանավորված հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ: Ստեղծված իրավիճակը թելադրում է իր կանոնները, և համապատասխան միջոցառումներ իրականացնելու նպատակով համայնքապետարանում ստեղծվել է արագ արձագանքման շտաբ, որի աշխատանքները համակարգում է համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը: Շտաբի կազմում ընդգրկված համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներն ունեն հստակ հանձնարարականներ: Շտաբի աշխատանքները ներառում են մի շարք գործառույթներ` Սևան համայնք ժամանած մեր հայրենակիցների ընդունելություն, տեղավորում, կարիքների գնահատում, օգնության տրամադրում, տեղեկատվության ... Մանրամասն
28.09.20 Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է ռազմական դրություն
Ի՞նչ է ենթադրում ռազմական դրությունը Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ընդհանուր զորահավաք։ ՀՀ զինված ուժերը, այլ զորքերը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը փոխադրվում են պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի։ Հայտարարվում է պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ։ Ապավովվում է ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումը՝ սահմանված կարգով և ըստ զինված ուժերի կարիքների առաջնային անհրաժեշտության։ ՀՀ ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը։ ... Մանրամասն
28.09.20 ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ

Ս/թ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Սևանի համայնքապետարանի վարչական շենքի դահլիճում կազմակերպվելու է «Արխիտոն» ՍՊԸ-ի` «Սևան» Ազգային պարկի «Լճաշեն-Սևանի թերակղզի» հատվածի գոտիավորման նախագիծ և քաղաքաշինական կանոնադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային առաջին քննարկումը:
Ակնկալում ենք Սևան Լճաշեն ազդակիր համայնքների, շահագրգիռ հանրության, կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը:
Պայմանավորված կորոնավիրուսի համավարակով` հանրային քննարկումն անցկացվելու է հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ:

28.09.20 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի համաքաղաքացիներ
Արցախից ժամանող մեր հայրենակիցները բոլորիս օգնության և աջակցության կարիքն ունեն։
Այն անձինք, ովքեր հնարավորություն ունեն և կարող են ժամանակավորապես տրամադրել կացարան, բնակարան, խնդրում ենք արձագանքել։
Լրացուցիչ տեղեկությունների և ցուցակագրվելու համար զանգահարել Սևանի համայնքապետարան՝ 099-02-54-80 հեռախոսահամարով։

27.09.20 ՀՀ վարչապետի կոչը

Սիրելի հայրենակիցներ.
Հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք:
Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:
Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ:
Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի:

25.09.20 Ընթացքի մեջ է հերթական սուբվենցիոն ծրագիրը
Սևանի աշնանային առավոտներն աշխատանքային են, որոնց հերթական հասցեն արդեն թիվ 2 միկրոթաղամասն է: Ինչպես նշում են թաղամասի տարեց բնակիչները, իրենք չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ է ասֆալտապատվել իրենց բակի ճանապարհը։ Սուբվենցիոն հերթական ծրագրի` «Սևան համայնքի թվով 5 բակային ճանապարհների հիմնանորոգում», մեկնարկը տրվել էր շաբաթներ առաջ 3-րդ միկրոթաղամասից: Հաշվի առնելով քաղաքի խիտ բնակեցված մի շարք թաղամասերի բակային ճանապարհների ոչ բարվոք վիճակը, այն դիտարկելով որպես առաջնահերթություն` առանձնացվել էին 5 բակային հատվածներ` Սևան համայնքի 2-րդ և 3-րդ միկրոթաղամասերի, Շահումյան փողոց 35, 37, 37ա և Կարմիր բանակի փողոց 54, Նալբանդյան փողոցի 37, 39, 41, 43, 45, 47, 49, 51, Շինարարների 2 ... Մանրամասն
22.09.20 Սեպտեմբերի 26-ին տեղի կունենա «Update» խորագրով բացօթյա համերգ–դրամահավաք
Սևանի քաղաքային զբոսայգին քայլ առ քայլ ստանում է նոր ձև ու բովանդակություն` հավակնելով դառնալ հանգստի ու ժամանցի լավագույն վայր: Ծառատունկ, շաբաթօրյակ, Փառատոնային բեմի կառուցում, որոնց շարունակությունն էլ նոր մշակույթի ձևավորումն է: Այդ ճանապարհի հաջորդ քայլը սեպտեմբերի 26–ին` ժամը 19։00-ին, Սևանի քաղաքային զբոսայգու նորակառույց բեմի տարածքում «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ–ի կողմից անցկացվող «Update» խորագրով բացօթյա համերգ–դրամահավաքն է` աջակցությամբ Եվրոպական միության: «Update» համերգ– դրամահավաքի կազմակերպիչները նշում են, որ համերգն առաջին միջոցառումն է, որ տեղի կունենա Սևանի քաղաքային զբոսայգում՝ փաստացի դառնալով կորոնավիրուսից ... Մանրամասն
22.09.20 Անկախության 29-րդ տարեդարձը

Նախօրեին Սևան համայնքում նշվեց Անկախության տոնը։
Այս տարի տեղի չունեցան բազմամարդ երթեր և միջոցառումներ՝ պայմանավորված սահմանափակումներով և նոր կանոններով։
Ավանդույթի համաձայն` քաղաքային պանթեոնում տեղի ունեցավ պսակադրման, ծաղիկների խոնարհման` այս անգամ միայն պաշտոնական արարողակարգ:
Օրվա առթիվ պատրաստվել էր նաև տոնական համերգային ծրագիր` հեղինակությամբ մշակութային կենտրոնի։
Օրվան ու տոնին համահունչ վավերագրական անցումները, երգերն ու պարերը եկան լրացնելու Անկախության խորհուրդը:
Շնորհավոր տոնդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Սևան համայնքի ավագանու նիստեր
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164

0261-2-43-23, 0261-4-00-00

sevanhamaynq@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner