Այսօր: Ուրբաթ, 29 Մայիսի 2020թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3431
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.05.20 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ-ՈՒՂԵՐՁԸ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
102 տարի առաջ հայ ժողովուրդը տիրոջ իրավունքով կանգնեց իր պատմական հայրենի հողի վրա և ստեղծեց անկախ հայկական պետականություն` Հայաստանի 1-ին հանրապետությունը: Մայիսի 28-ի տոնացույցն ազդարարում է մեր ժողովրդի համար պատմական ու կարևորագույն իրադարձության մասին: Հարգելի համաքաղաքացիներ Այս տարի Հայաստանի առաջին հանրապետության օրը նշում ենք արտակարգ դրության պայմաններում, առանց բազմամարդ հավաքների և հանդիսությունների, սակայն դրանից չի նվազում տոնի կարևորությունը, նույնն են նաև մեր զգացողություններն այս կարևորագույն օրվա հանդեպ: Դարեր շարունակ պետություն ու պետականություն չունեցող ժողովուրդը կարողացավ թոթափել իր ուսերին դրված մեծ բեռը և 1918թ. ոչ միայն ինքնակազմակերպվեց, այլ նաև ստեղծեց պետություն: ... Մանրամասն
26.05.20 Միայն դիմակով. Սևանում սահմանափակումներ են

Միայն դիմակով.

Սևանում սահմանափակումներ են

26.05.20 Կասեցում՝ Սեւան քաղաքի միանգամից 48 տնտեսվարողի հանդեպ
Սեւան քաղաքում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների եւ հատուկ ռեժիմի պայմաններում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը անվտանգության կանոնների պահպանման լայնածավալ մշտադիտարկում է անցկացնում։ Ըստ դիտարկման արդյունքների՝ պարետի սահմանած կանոններն առավելապես խախտվել են առեւտրի օբյեկտներում եւ հանրային սպասարկման վայրերում։ Ժամանակավոր կասեցման որոշումներ են կայացվել նաեւ մի շարք վարսավիրանոցների, ստոմատոլոգիական կենտրոնների եւ այլ ոլորտներում գործող տնտեսվարողների հանդեպ։ Մեկ օրում կասեցվել է միանգամից 48 տնտեսվարողի գործունեություն։ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համատեքստում անվտանգության կանոնների պահպանումը կարեւորագույն նշանակություն ունի։ Պարետի սահմանած ... Մանրամասն
25.05.20 Դիմակ կրելը պարտադիր է

Մայիսի 25-ից պարտադիր է ոչ միայն հանրային փակ, այլև հանրային բաց վայրերում դիմակների կրումը:
- Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով, եթե բացի վարորդից, կա ուղևոր.
- Աշխատավայրում՝ միայն դիմակով.
- Առևտրի, ծառայություն մատուցող սրահներում` միայն դիմակով.
- Կանգառում տրանսպորտի սպասելիս, տրանսպորտում` միայն դիմակով.
- Փողոցում զրուցելիս՝ միայն դիմակով.
Կանոնը խախտողները տուգանվելու են Ոստիկանության կողմից:
Տուգանքի չափը 10.000 դրամ է:
Հարգելի համաքաղաքացիներ
Յուրաքանչյուրիս պատասխանատու վերաբերմունքից է կախված, թե ինչպես կհաղթահարենք ստեղծված իրավիճակը:
Յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագիծը կօգնի կանգնեցնել վարակի տարածումը։
#Պահպանիր Կանոնները
#Կանխիր Տարածումը
#Փրկիր Կյանքեր

25.05.20 Պարետի որոշմամբ մայիսի 25-ից մինչև հոււնիսի 3-ը ներառյալ սահմանափակվում է Սևան քաղաքի ելումուտը
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև հունիսի 3-ը` ժամը 23։59-ը, սահմանափակումներ են կիրառվելու Գեղարքունիքի մարզի Սևան hամայնքում։ Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորև.«1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները. ա/ Սահմանել համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի.բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Սևան համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև ... Մանրամասն
23.05.20 Հրդեհների կանխման նպատակով
Պայմանավորված սպասվելիք բարձր ջերմային ֆոնով` անտառային և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգության աստիճանի կտրուկ բարձրացում: Հրդեհների հետևանքով պատճառվում են մարդկային և նյութական վնասներ, վտանգում շրջակա միջավայրը: Նմանատիպ ու աղետալի այլ իրավիճակներից զերծ մնալու, ինչպես նաև այն նախապես կանխարգելելու նպատակով հորդորում ենք` գյուղատնտեսական ու այլ բուսածածկ տարածքներում, այգիներում, չորացած բուսական մնացորդները այրման միջոցով մաքրելու աշխատանքներ իրականացնելիս խստորեն պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները և վերահսկվող այրումներ կատարել միայն արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության ստորաբաժանման ներկայության և անմիջական հսկողության ... Մանրամասն
23.05.20 Համայնքաշեն ծրագրերի ժամանակը
Ճանապարհաշինական յուրաքանչյուր ծրագրի իրականացմամբ մեր համայնքը դառնում է առավել ներկայանալի։ Վերջին 3 տսրիներին միմյանց հաջորդող ծրագրերն ու աշխատանքները մեզ քայլ առ քայլ մոտեցնում են բարեկարգ ու հարմարավետ ճանապարհներ ունենալու նպատակին։ Այսօր այդ նպատակը դարձավ առավել քան տեսանելի։ Տասնամյակներ շարունակ բարձրաձայնված, բնակիչների համար հոգս ու լրջագույն հիմնախնդիր դարձած, տեղական իշխանության համար միշտ օրակարգային հարցի լուծումը գործնական փուլում է։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատացին ծրագրի իրագործմանը, չխնայեցին ճիգ ու ջանք, որպեսզի ցանկությունը, անհրաժեշտությունը դառնան իրողություն։ Շնորհավորում ենք մեր համաքաղաքացիներին լավագույն ու համայնքապահպան ծրագրի իրականացման համար։ Համառ ... Մանրամասն
22.05.20 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ- ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Այս տարվա գարունն աշխարհին և մեզ համար պատրաստել էր անակնկալ` փորձությունների, մարտահրավերներին դիմակայելու, նոր չափանիշներ և ապրելակերպ որդեգրելու տեսքով: Սիրելի շրջանավարտներ Դուք արդեն երեք ամիս կրթություն ստանալու ձեր իրավունքն իրացնում եք հեռավար և այս օր էլ ավարտում եք դպրոցը ոչ սովորական պայմաններում: Պայմանավորված արտակարգ դրությամբ` չեղարկվել են բոլոր հանդիսությունները, Վերջին զանգ և Վերջին դաս արարողությունները, սակայն դրանից չի փոխվել օրվա խորհուրդը, և ես կիսում եմ այն զգացողություններն ու ապրումները, որոնցով դուք ապրում եք այսօր: Այս յուրօրինակ փորձությունն էլ գալիս է ապացուցելու, որ անկախ պայմաններից, պարտադրված կանոններից, հնարավոր է անել հաճախ նաև անհնարինը ու հաղթանակած դուրս ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Ինչպես դիմել համայնքապետարան 2.3
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164

0261-2-43-23, 0261-4-00-00

sevanhamaynq@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner