05.07.25
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հարգելի հայրենակիցներ, Սևան համայնքի բնակիչներ Շնորհավորում եմ բոլորիս մեր պետության մայր օրենքի՝ Սահմանադրության օրվա առթիվ, որով ամրագրվեց մեր պետականության ինքնիշխանությունը: 30 տարի առաջ ընդունված Սահմանադրության դերն ու նշանակությունն անգնահատելի են ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կայացման ճանապարհին: Հավատարիմ մնալով ժողովրդավարական սկզբունքներին, հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները, աչքի առաջ ունենալով աշխարհի փորձը` 1995թ․-ի հուլիսի 5-ին, համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով հայ ժողովուրդը «Այո» ասաց մեր երկրի գլխավոր օրենքին: Ընդունելով Սահմանադրությունը՝ մեզանից յուրաքանչյուրը երեքտասնամյակ առաջ ստանձնեց մեծագույն պատասխանատվություն պետություն ...
Մանրամասն |
|
04.07.25
Հերթական աշխատանքային հանդիպումը կայացավ «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի գրասենյակում
|
«Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կազմակերպել էր հերթական աշխատանքային հանդիպում-քննարկումը ընկերության բաժնետեր երկու մարզերի 16 համայնքերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կայացավ ՍՊԸ-ի գրասենյակում։ Հանդիպմանը ներկա էր Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Յակոբյան բնապահպանական կենտրոնի ներկայացուցիչ Հարություն Ալպետյանը, որը տարիներ շարունակ զբաղվում է թափոնների կառավարման հարցերով։ «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Համբարձումյանը, ողջունելով հյուրերին, ընդգծեց նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը ծրագրի արդյունավետության բարձրացման, համայնքների հետ համագործակցության խորացման, պատասխանատու ու համակարգված աշխատանքի ...
Մանրամասն |
|
04.07.25
ԲԸՏՄ-ի ներկայացուցիչների հանդիպումը Սևան քաղաքում
|
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Վրեժ Գալոյանը, Լևոն Լևոնյանը և Գեղարքունիքի տարածքային բաժին պետ Արտուշ Ղուկասյանը մարզային հանդիպումների շրջանակում հուլիսի 4-ին այցելել էին Սևան համայնք, որտեղ հանդիպում ունեցան բնակիչների, ավագանու անդամների, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Այցի հիմնական նպատակն էր՝ վերհանել տարածաշրջանում առկա բնապահպանական խնդիրները, գնահատել դրանց ազդեցությունը համայնքային կյանքի ու բնական ռեսուրսների վրա, ինչպես նաև համատեղ քննարկումների արդյունքում գտնել տեղի բնակիչների համար առավել նպաստավոր լուծումներ՝ հաշվի առնելով այն, որ Գեղարքունիքի մարզում է գտնվում «Սևան» ազգային ...
Մանրամասն |
|
04.07.25
Հանդիպման հրավեր
|
Ասիական զարգացման բանկի 2023 թվականից մեկնարկել է Հայաստան-Վրաստան սահմանային ճանապարհի բարելավման ծրագիրը, որի մասն ուղղված է Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծային աշխատանքներին: Նախագծային աշխատանքներն իրականացվում են Բերնարդ Գրուպ ԶեդԹի ՋիԷմԲիել (Ավստրիա) համատեղ ենթակապալառու «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ի հետ: Հնարավոր ազդեցությունները մեղմելու նպատակով իրականացվում են գնահատման աշխատանքներ: Ուսումնասիրության համար տվյալների հավաքագրման նպատակով հուլիսի 16-ին՝ ժամը 11:00-ին, խորհրդատվական թիմը Սեմյոնովկա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում անցկացնելու է հանդիպում՝ փորձագետների մասնակցությամբ: Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն և շահագրգիռ քննարկում:
|
|
03.07.25
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 23.05.2023 ՀՕ-150-Ն պահանջների և ՀՀ կառավարության 28.12.2023 թիվ 2343-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ 2025թ. հուլիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում՝ վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ գ. Ծովագյուղ, 24-րդ փողոց, 6-րդ նրբ., 78 շենք), տեղի կունենա «Սանի Լենդ» ՍՊ ընկերության կողմից Ծովագյուղ բնակավայրի՝ Սևան-Դիլիջան մայրուղու 7-8 կմ 1/1 հողամաս հասցեում ձեռնարկվող հանքային փոշու, գիպսի և ցեմենտի արտադրության վերաբերյալ հանրային լսում (առաջին փուլ):Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 55-40-61-80 հեռախոսահամարին:Ակնկալում ենք ...
Մանրամասն |
|
03.07.25
Իրազեկման հանդիպում «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի գրասենյակում
|
Հրազդանում ՀՀ առաջին սանիտարական աղբավայրի առաջիկա գործարկման և ծրագրի վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի տնօրինությունը կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում-քննարկում՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համայնքների և մարզպետարանների հասարակայնության հետ կապերի պատասխանատուների մասնակցությամբ։ Հանդիպման հիմնական նպատակն էր՝ ներկայացնել ծրագրի ընթացիկ փուլը, իրականացված աշխատանքները, առաջիկա քայլերը, ինչպես նաև քննարկել ծրագրի հանրայնացման և համայնքային ներգրավման գործընթացները։ «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Համբարձումյանը ողջունեց մասնակիցներին և կարևորեց ծրագրի արդյունավետ իրագործման համար ...
Մանրամասն |
|
02.07.25
Մեկնարկել է Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի փողոցների ասֆալտապատումը
|
2025 թվականի համար հաստատված «Սևան համայնքի Գագարին բնակավայրի Գայի փողոցի, Վարսեր բնակավայրի 3-րդ փողոցի, Դդմաշեն բնակավայրի 3-րդ, 6-րդ, 8-րդ 9-րդ փողոցների, Ծովագյուղ բնակավայրի՝ 1-ին փողոցի 1-ին նրբ․, 1-ին փողոցի 2-րդ նրբ., 2-րդ փողոցի մի մաս, 4-րդ փողոցի 1-ին փկղ․, 11-րդ փողոցի, 17-րդ փողոցի, 18-րդ փողոցի 1-ին նրբ․, 20-րդ փողոցի 1-ին փկղ․, 24-րդ փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքներ, գերեզմանների հարակից տարածքի, Աստվածընկալի տարածքի և 1-ին թաղամասի ասֆալտապատման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել են Ծովագյուղ բնակավայրի փողոցների և նրբանցքների հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի՝ Ծովագյուղ բնակավայրի ներբնակավայրային փողոցների և ճանապարհների հիմնանորոգման ...
Մանրամասն |
|
02.07.25
Վթարային ջրանջատում Սևան քաղաքում
|
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 2-ին՝ 10:00-20:00-ն, կդադարեցվի ք.Սևան Երևանյան խճ., Խ.Աբովյանի, 5-մկրթ., լճափի հարևանությամբ, Լճափնյա Թաղ., Չարենցի, Մհեր Մկրտչյան, Գր.Լուսավորչի, Ք.Քըրքորյան փողոցների, Սայաթ-Նովա 22-26 զույգ համարի շենքերի, Նաիրյան 1 նրբ. 8, 10 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |