15.09.25
Սևանցի մարզիկները՝ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարի 1-ին մրցանակակիրներ
|
«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը երկրորդ տարին անցկացվեց Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի թերակղզուց դեպի Շողակաթ բնակավայր գտնվող 40 կմ ճանապարհահատվածում: Մրցաշարի նախնական փուլերին այս տարի մասնակցել է 940 դպրոցի 4214 աշակերտ: Այն անցկացվում է 2 տարիքային խմբերով. մասնակցում են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը: 7-9-րդ դասարանների պայքարում առաջին տեղն է զբաղեցրել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան առաջին հիմնական դպրոցը, երկրորդ տեղում Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցն է: Եռյակը եզրափակում է Տավուշի մարզի Սևքար գյուղի միջնակարգ դպրոցը: ...
Մանրամասն |
|
12.09.25
Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը
|
Նոր հնարավորություն քաղաքացիների համար Համայնքիդ խնդիրն այլևս չի մնա անտեսված Նկարիր Ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը Ուղարկիր քո համայնքապետարանին Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կիսվեն արդյունքով։ teselem.am «Teselem» հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում «Տեսել եմ» հավելվածի նպատակը պարզ է․ ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին, բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետությունը։ Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ դարձնելու գործընթացում յուրաքանչյուրի ձայնն ու մասնակցությունը կարևոր դեր կունենա։ Տեսելես՝ կիսվիր, միասին կլուծենք
|
|
12.09.25
Կայացավ լողափնյա ըմբշամարտի ՀՀ առաջնություն
|
Երկրորդ տարին անընդմեջ, համախմբելով ՀՀ բոլոր մարզերից շուրջ 90 մարզիկ, Մենապայքարային մարզաձևերի ասոցիացիան Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ կանոնադրությամբ անցկացրեց դիտարժան մրցաշար, որտեղ մասնակցեցին բոլոր տեսակի ըմբշամարտի մարզիկները` հունահռոմեական և ազատ ոճայիններ, սամբո, ձյուդո ինչպես նաև հայկական կոխի սիրահարները։ Առաջնությունը տեղի ունեցավ Սևանա լճի ափամերձ տարածքում։ Էմոցիոնալ և անակնկալներով լի գոտեմարտերը զարդարեցին աղջիկ մարզուհիները, մասնավորապես՝ սամբո մարզաձևի ներկայացուցիչները մի քանի քաշային կարգերից։ Առաջնությանը մասնակցում էին նաև Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչները, Սևանի մշակութային կենտրոնի պարային խմբի սաները:https://www.facebook.com/share/p/1FaXnTSFSt/ ...
Մանրամասն |
|
10.09.25
Առաջին անգամ առաջին դասարան
|
Օրեր առաջ մեկնարկեց 2025-2026 ուսումնական տարին: Այս սեպտեմբերի մեկին էլ առաջին անգամ դպրոց ոտք դնող երեխաների համար դպրոցները նախապատրաստվել էին յուրովի` նրանց փոքրիկ կյանքի մեծ տոնը վերածելով տոնակատարության: Դպրոցական կյանքին ու դասագրքերին քայլ առ քայլ ընկերացող փոքրիկները համալրել են դպրոցականների շարքերը: Սեպտեմբերի 10-ի դրությամբ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատություններ ընդունված 1-ին դասարանցիների թվային պատկերն այսպիսին է՝ Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց - 116 աշակերտ, Սևանի Յա. Զարոբյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց - 14, Սևանի Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց - 97, Սևանի թիվ 4 հիմնական դպրոց - 26, Սևան քաղաքի N 5 միջնակարգ դպրոց - 7, Սևան քաղաքի N 6 միջնակարգ ...
Մանրամասն |
|
09.09.25
Սևան քաղաքում ավելանում են բարեկարգված և հիմնանորոգված փողոցները
|
Ավարտվել են Սևան քաղաքի Աբովյան փողոցի հետ հատվող Թումանյան և Սայաթ–Նովա փողոցի Սևանի Վլ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Սևան համայնքում ընթացքի մեջ են «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ճանապարհաշինական աշխատանքները։ Ծրագիրը ներառում է Սևան քաղաքի շուրջ մեկ տասնյակ փողոցների հիմնանորոգում։ Ավարտին են հասցվել Իսահակյան, Կարմիր բանակի, Սպանդարյան, Օրբելի, Գեղամա, Ռուսական, Աբովյան, Թումանյան փողոցների և Սայաթ–Նովա փողոցի Սևանի Վլ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց տանող ճանապարհահատվածի հիմնանորոգումը։ 2024-ի տարեվերջին էլ այս ծրագրի 1-ին փուլի շրջանակներում հիմնանորոգվել ...
Մանրամասն |
|
08.09.25
Ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում է Սյունյաց փողոցը
|
Սևան համայնքում ընթացքի մեջ են «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ճանապարհաշինական աշխատանքները։ Ծրագիրը ներառում է Սևան քաղաքի շուրջ մեկ տասնյակ փողոցների հիմնանորոգում։ Ավարտին են հասցվել Իսահակյան, Կարմիր բանակի, Սպանդարյան, Օրբելի, Գեղամա, Ռուսական փողոցների հիմնանորոգումը։ 2024-ի տարեվերջին էլ այս ծրագրի 1-ին փուլի շրջանակներում հիմնանորոգվել էր նաև Էներգետիկների փողոցը: Ավարտական փուլում են Սևան քաղաքի Աբովյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որին զուգահեռ ընթանում են Աբովյան փողոցի հետ հատվող Թումանյան և Սայաթ–Նովա փողոցի Սևանի Վլ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց տանող ճանապարհահատվածի լիովին հիմնանորոգման աշխատանքները։ Այս ...
Մանրամասն |
|
05.09.25
Ուշադրություն
|
Սևան քաղաքի Չարենց, Հովհ. Շիրազ, Նաիրյան, Գեղամա, Հովհ. Թումանյան, Շահումյան, Հրազդան, Սպանդարյան, Նալբանդյան, Մյասնիկյան փողոցների առանձնատների բնակիչներին Տեղեկացնում ենք, որ «Թափոնների կառավարումը սկզբնաղբյուրում» ծրագրի շրջանակներում տրամադրված տեսակավորման թափոնամաններից կուտակված թափոնները տեղափոխվելու են ս/թ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ից: Հարգելի բնակիչներ Սեպտեմբերի 13-ին անհրաժեշտ է թափոնամանները բակային տարածքից տեղափոխել առանձնատան հարակից տարածք, որպեսզի հնարավոր լինի հատուկ այդ նպատակով քաղաքին նվիրաբերված թափոնատար մեքենայով կազմակերպել տեսակավորված թափոնների տեղափոխման գործընթացը: Հարգանքով՝ Սևանի համայնքապետարանի աշխատակազմ
|
|
04.09.25
Մասնակցային բյուջետավորում - 2025
Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում կկառուցվի խաղային հրապարակ
|
2025 թվականին Սևան համայնքում մեկնարկել և իրականացվում է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որը լավագույն հարթակ է՝ համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները և ներկայացնելու առաջարկ-նախագծեր դրանց լուծման համար։ Առաջարկ-նախագծերի ներկայացման փուլին հաջորդեց քվեարկության փուլը: Մեկ ամիս շարունակ Սևան համայնքի բնակիչները հնարավորություն ունեցան առցանց քվեարկելու իրենց նախընտրած ծրագրի օգտին: Քվեարկության արդյունքում ամենաշատ հավանումներն ստացան «Փոքրիկների երազանք» խաղահրապարակի կառուցում (Սևան բնակավայր) - 1365 հավանում Խաղային հրապարակ (Դդմաշեն բնակավայր) – 1364 հավանում ծրագրային առաջարկները Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում նախատեսված խաղային ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |